ՀՈՒՍԱՆՔ` ԿՆՊԱՍՏԵՆ
Ավստրիական զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում Հայաստանի շահառու գերատեսչությունների ներկայացուցիչների քննարկմանն է ներկայացրել 2012_2020 թթ. իրենց կողմից Հայաստանում իրականացվելիք աշխատանքների ռազմավարական ծրագրի նախագիծը:
Շնորհակալությամբ ընդունելով ավստրիական կողմից Հայաստանի տնտեսության զարգացման գործում նախատեսվող ծրագրերի իրականացման հեռանկարը, ՀՀ գյուղատն տեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնավորեցրել է.
- Ծրագրերը, որոնք դուք ներկայացրեցիք, համահունչ են այն ծրագրերին, որոնք առաջիկայում ցանկանում ենք իրականացնել մեզանում: Սա շատ կարևոր է, ուրեմն և մեր համագործակցությունը շատ սերտ պետք է լինի:
Գյուղատնտեսական տարին, իհարկե, ավարտվում է, սակայն հողը շուրջտարյա խնամք է պահանջում: Հուսանք, որ այս և նման համագործակցությունները կնպաստեն գյուղոլորտի զարգացմանը: Հիշեցնենք, սակայն, որ դրա մեծագույն խոչընդոտը, թերևս, գյուղմթերք արտադրող-սպառող հարաբերություններում «խցկված» վայ-միջնորդներն են: Նաև ձեռնարկատերերը, ովքեր միտումնավոր բարդություններ են ստեղծում գյուղացուց բերքը գնելու գործընթացում` անհարմարություններ պատճառելով նաև նախարարությանը: