II աշխարհամարտի ռումբը 


 

Այն մինչ օրս «թաքնված» է եղել գերմանական Վուպերտալի անտառներում: Կանաչ տարածքներում զբոսնող մի տղամարդ, գտնելով 10 կիլոգրամանոց այդ ռումբը, այն տեղավորել է իր մեքենայի մեջ և քաղաքի միջով հասցրել ոստիկանության տեղամաս: Այստեղ միայն նրան բացատրել են, թե ինչ աղետ կարող էր դա դառնալ` բազմաթիվ կյանքեր խլելով:

Ոստիկանության ներկայացուցիչ Քրիստոֆ Բիլենը հայրենակիցներին խորհուրդ է տվել` նման դեպքում նույն կերպ չվարվել, որովհետև ռումբը կարող էր պայթել հենց ճանապարհին և ամբողջությամբ ոչնչացնել մեքենան` վարորդի հետ միասին ու վնասել 30 մետր շառավղով գտնվող ամեն ինչ:

Գտածոն գերմանական ռմբանետման հարմարանք էր, որ մեքենայից հանելու համար այն վնասազերծող սակրավորներ են կանչել:

Բիլենը պատմել է, որ դա իրենց համար եզակի դեպք չէ: Ընդամենը ամիսներ առաջ` հուլիսին Ռեմշայդի մի բնակիչ էլ Գերմանիայի արևմուտքի անտառում հրկիզող ռումբ է գտել ու դարձյալ ոստիկանություն բերել: Այստեղ ստիպված են եղել տարհանել քաղաքային վարչական ամբողջ շենքը, ուր գտնվում է նաև ոստիկանությունը (տեղեկացրել է West-deutshe Zeitung-ը):