Դաժան պատիժ` դաժան մորը 


 

Թերևս ճիշտ են պնդումները, որ մայրերն ավելի անխնա են պատժում զավակներին: Հազիվ թե դա սիրո պակասից լինի, բայց փաստը մնում է փաստ: Այդպիսի մի անգութ մայրիկի դատարանն օրերս նույնքան ծանր պատժի է ենթարկել:

Ամերիկյան Տեխաս նահանգի Դալաս քաղաքի բնակչուհի, 5 երեխաների մայր, 23-ամյա Էլիզաբեթ Էսկալոնան դատապարտվել է 99 տարվա ազատազրկման:

Իր պատժաչափը նա չի էլ հասցնի մարել, բայց երևի կհասցնի գիտակցել արարքի անթույլատրելիությունը:

Իր 2 տարեկան դստրիկի` Ջոսելինի թաթիկները նա սոսնձել է տան պատին, որպեսզի աղջնակը չկարողանա փախչել և դաժանորեն ծեծել է նրան (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱԱՍ-ը):

Դատախազությունը դատարանին ներկայացրել է դաժան մորը վարկաբեկող լուսանկարներ` փաստելով նրա քոթակը: Տարօրինակն այն է միայն, որ ծեծը լուսանկարողը փոխանակ փորձեր գազազած մոր ձեռքից փրկել երեխային, այսպես կոչված «մեղադրական վավերագրեր» է ստեղծել:

Դատարանում Էլիզաբեթը փորձել է արդարանալ` ասելով, որ ինքը ոչ նպաստավոր ընտանիքում է մեծացել և թմրանյութեր է օգտագործել: Գուցե այդ օրը ևս նա թմրադեղերի ազդեցության տակ է եղել…

Երեխաների խնամքը հանձնվել է նրանց տատիկին (հաղորդել է ԹպրՑՌ-ն):

The New York DΖily News-ը սարսափելի մանրամասներ է նկարագրել կատարվածից.

- Ոստիկաններն ասում են, ամբաստանյալը` Էլիզաբեթ Էսկալոնան, դստեր ափերը սուպերսոսնձով ամրացրել է պատին, իսկ հետո ոտքով խփել է նրա փորին և կաթով լի սափորով հարվածել է գլխին: Բուժզննումը պարզել է, որ Ջոսելինն ուղեղի արնազեղում, կողոսկրի կոտրվածք, բազմաթիվ կապտուկներ և կծածի հետքեր է ստացել: Բժիշկները հաստատել են, որ մի քանի օր երեխան գտնվել է կոմայի մեջ: