ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻՑ ԱՎԵԼԻ ՅՈՒՐԱՑՈՒՄ
Տասներեք տարի շարունակ Գյումրիում ամեն ինչ հպատակվել է մի անձի կամքին ու թելադրանքին: Եվ բոլոր գործարքների առանցքում հառնում է Վարդան Ղուկասյանի անունը:
Տասներեք տարի շարունակ Գյումրիում ամեն ինչ հպատակվել է մի անձի կամքին ու թելադրանքին: Եվ բոլոր գործարքների առանցքում հառնում է Վարդան Ղուկասյանի անունը:
«Եվրոպացի լինել` չի նշանակում դեմոկրատ լինել և իրավունք ունենալ բոլորին խելք սովորեցնել»,- այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին` ի պատասխան Եվրախորհրդի 20 պատգամավորի` Վրաստանին ուղղված նամակին: Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել էին վրացական իշխանություններին` դատարանների նկատմամբ ճնշումներ գործադրելու և Միխեիլ Սահակաշվիլուն չաջակցելու համար:
Ինչպես նշում են բազմաթիվ լրատվական աղբյուրներ, Բաքվում զարմացած են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի` Երևանում արած այն հայտարարությունից, թե քաղաքացիական օդանավեր խփելն անընդունելի է: Ինչպես գիտենք` Ադրբեջանում շարունակում են պնդել, թե պատրաստվում են գնդակոծել այն ինքնաթիռները, որոնք կիրականացնեն Երևան-Ստեփանակերտ թռիչքները:
Կառավարությունը ամիսներ առաջ հայտարարեց, որ երկրում գնաճի բարձր ցուցանիշներ չեն լինելու, մասնավորաբար պարենամթերքի շուկայում բացառվելու են թանկացումները: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արդեն առկա են թանկացումները, որոնց կանխելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել:
Կառավարության և Ազգային ժողովի միջև խուլ պայքար է ստեղծվել: Կառավարությունը մերժում է իրեն ներկայացրած այն օրինագծերը, որոնց հեղինակները պատգամավորներն են` խորհրդարան ներկայացնելով սեփական օրինագծերը:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար «Բարգավաճ Հայաստանն» արդեն կազմել է իր համամասնական ցուցակը, որի առաջին տասնյակն է միայն հայտնի: Ինչպես տեղեկացանք, ցուցակում դեռ փոփոխություններ կլինեն, սակայն առաջին տասնյակն անփոփոխ կմնա, որովհետև այստեղ ամեն ինչ լրջորեն քննարկվել է:
«Ավանգարդ» թերթի խմբագրակազմը, առաջնորդվելով քրիստոնեական պատվիրաններով և մարդու նկատմամբ ունեցած մեծ սիրով, իր հորդորն է հղում Ձեզ, հարգելի Րաֆֆի Հովհաննիսյան:
Մեզանում ձևավորված ազգային մտածողության ավանդույթների և դրանց հետևանքների շուրջ է մեր զրույցը քաղաքագիտության դոկտոր, Երևանի` Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լևոն ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ:
Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար, գյուղի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանն, ով 2012 թ. փետրվարի 27-ին անչափահասի նկատմամբ բռնաբարության մեղադրանքով դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, հայտնվել է արվամոլների պատժախցում: Ամեն ինչ սկսվել էր անցյալ տարվա փետրվարին:
Դավթաշենի բնակիչներն անհանգստացել ու վրդովվել են` տեսնելով, որ իրենց սիրելի վայրերից մեկը` Դեյզի այգին, գրեթե ծառազրկվել է. այնտեղ կտրվել է 100-ից ավելի ծառ: Կտրողն էլ եղել է ոչ այլ ոք, քան ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը` «Ծաղիկ Ռուբոն»:
Այս տարվա փետրվար ամսին MΖndiΖt ընկերության հրապարակած զեկույցում համոզմունք էր հայտնվում, որ վերջին շրջանում հակերային գրոհների զոհ են դարձել առնվազն 140 ամերիկյան ընկերություններ: Հարձակումները մեծամասամբ իրականացրել են Չինաստանից. դրանց մի մասը` ՉԺՀ բանակի կառույցներից:
- Լրագրողական լիարժեք գործունեություն ծավալելու համար երաշխիքների բացակայության պատճառով «Սոկալո»-ն որոշել է այլևս որևէ տեղեկատվություն չհրապարակել կազմակերպված հանցագործության գրոհների մասին: Կոաուիլա նահանգի (որտեղ հրատարակվում է թերթը) վարչակարգը հավաստիացրել է, որ հետամուտ է լրագրողների ահաբեկումներին` խոստանալով ամեն գնով ապահովել նրանց անվտանգությունը:
Ոնց որ թե` նա իսկապես մտահոգ է պետական միջոցները չմսխելու խնդրով: Բելառուսիայի նախագահի մամլո ծառայությունը երեկ տեղեկացրել է, որ երկրի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով պետական ընկերություններին արգելում է թանկարժեք մեքենաներ գնել:
Իրենց լիարժեք մարդկանց տեղ դրած` համասեռամոլները հա´ պահանջում են ու պահանջում: Իսկ անպատկառին որ երես տվեցիր` աստառն էլ ինքը կճանկի ու իր քմահաճույքների գերիների դեմքին կնետի:
Այսուհետ ՀՀՇ-ն ոչ թե գեղի ակումբ է լինելու, այլ ՀԱԿ` «Հնարամիտ ասմունքողների կլուբ»: :
Ուրեմն Հռոմի Պապը հրաժարական կտա, մեր նախագահը` ո՞չ: Թե՞ նա Պապից ավելի կաթոլիկ է:
Իշխանությունները և «Ժառանգությունը» Րաֆֆիի «Խաչագողի հիշատակարանը» մեկնաբանում են խիստ յուրովի` տրամաբանորեն հակառակ դիրքերից: :
Աշխարհն ընդունեց Սերժ Սարգսյանի հաղթանակը. հետևաբար Ր. Հովհաննիսյանի պարտությունը: Պարզ դարձավ նաև, թե ինչ մեծ վրիպում է թույլ տվել «Ժառանգութ յան» առաջնորդը:
Ըստ միջազգային դիտորդների` ընտրությունից-ընտրություն մեր երկիրը մեկ քայլ առաջ է ընթանում: Ուրեմն հույս կա, որ տասը տարի հետո կարգին քայլել կսովորենք, իսկ քսան տարի հետո` վազել:
- Գրողի ծոցը թող գնան միջազգային դիտորդները: - Բայց նրանք հենց այնտեղից էլ եկել են:
Դեռ մեկ տարի առաջ մենք անդրադարձել էինք այսպես կոչված «Թատրոն. Online» մրցանակաբաշխությանը, որը կազմակերպել էր TΖtron.info նորաստեղծ կայքը` անպայմանորեն խառնշտելով բոլոր չափանիշներն ու պատկերացումները թատրոնի ու թատերական ստեղծագործության մասին: Ավելին, քվեարկության առաջին օրերին կայքի պատասխանատուները այնպիսի մանիպուլյացիաների էին դիմել, երբ չէին գրանցվում «անմեղ» քվեարկությունները:
Ի՞նչն է մեզ մղում ամեն անգամ անդրադառնալու Չարենցին, նրա ծննդյան օրվան նվիրված միջոցառումները դարձնելու բազմամարդ... Մենք ապրում ենք մի պատմական ժամանակաշրջանում, երբ ազգային շատ արժեքների նկատմամբ անտարբերություն է ձևավորվել, երբ մեր հարևաններն անվերջ ու անդադար սեփականում են մեր ունեցված քը` փորձելով աշխարհին ներկայանալ իբրև հնագույն ցեղ ու քաղաքակրթություն:
«Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի երկարամյա գեղարվեստական խմբագիր, գեղանկարիչ Հովնան Կարապետյանը 65 տարեկան է: Տարիներ շարունակ մանուկ և պատանի ընթերցողները (և ոչ միայն նրանք) մի առանձին բավականությամբ են դիտել-վայելել վաստակաշատ արվեստագետի նկարազարդումները:
Արդեն հստակեցվել են պայմանավորվածությունները, և ապրիլ ամսին Սունդուկյանի անվան թատրոնը կփակի իր դռները հանդիսատեսի առջև: Սա` մեկ ամսով, քանի որ սփյուռքահայ բեմադրիչ Սերժ Ավետիքյանն այստեղ իրականացնելու է իր «Անուշ» նախագիծը:
Ճշմարի՞տ է, արդյոք, այն, որ 12-րդ դասարանում սովորող աշակերտը չի ճանաչում անգամ իր դասագրքերը, չնայած, ի՞նչ պահանջես աշակերտից, եթե հենց այդ դասագրքով դասավանդող ուսուցիչը տեղյակ չէ վերջինիս մասին: Վոլոդյա ՄՈՒՇԵՂՅԱՆՆ ապրում է Եղվարդում:
Ամերիկացու հանցանքը երևի իսկապես մեծ չի եղել: Համենայն դեպս` լուրջ հանցագործի մեծ հանցանքն աղմուկ կբարձրացներ, կտպավորվեր գոնե իրավապահների մոտ:
Շատերը երևի տեղյակ էլ չեն Արևելյան Աֆրիկայում գտնվող Բուրունդի հինավուրց պետության մասին, որն ի դեպ, աշխարհի ամենաաղքատ երկրներից է: Շատերը չգիտեն, բայց աղանդավորները հասցրել են այստեղ էլ խարիսխ ձգել:
Բրիտանացի Գրեմ Հյուզը երևի չէր էլ մտածել, որ շուրջերկրյա ճամփորդության համար փաստաթղթեր պետք է ձևակերպի: Հեռատես չէր եղել ու բախտն էլ չբերեց` հատկապես Ռուսաստան գնալու համար:
Կայքերում հայտնվող ամենաարտառոց գրություններն այլևս չեն զարմացնում այցելուներին: Բայց Գերմանիայի Աշխատանքի դաշնային բորսայի կայք-էջում հայտնված այդ հայտարարությունն արտառոց էր ոչ այնքան իր բովանդակությամբ, որքան պաշտոնակայքում զետեղված լինելու հանգամանքով:
Գոնե սրանք պիտի տիրապետեն ինքզինքը` սատանային չտրվելու, մահացու մեղքերից հեռու մնալու: Բայց ուկրաինացի քահանա Նիկոլայ Կրյուչկովն անչափահաս աղջկան բռնաբարելուց հետո երևի նորից աշխատավայր` եկեղեցի է մտել ու մեղքերի թողություն խնդրել:
Հանոյի փողոցներում այլևս չեն լինելու կարճ ու չաղ ոստիկաններ, ովքեր հսկում են ճանապարհային երթևեկությունը և պարեկում են փողոցներում: Իհարկե, անբարետես արտաքինի համար որևէ մեկը գործազուրկ չի արվի. այդպիսիք գրասենյակային աշխատանքի կանցնեն:
Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակը հափշտակվել էր 2010 թ., Լոնդոնում: Եվ ահա այն կարծես թե հայտնաբերվել է Բուլղարիայում:
Ոչ թե արտադրվել կամ մաշվել է, այլ կերվել է այդքան դողածածկոց: 19-ամյա ամերիկուհի Էլիսոնը պարզապես չի կարողանում զսպել գայթակղությունը և սննդի մեջ ավտոմեքենայի անվադողերի ռետինե կտորտանք չլցնել:
Այս գարունը ինչքան տխրություն բերեց... Ազգային մտավորականության ինչքա˜ն երևելի դեմքեր հեռացան: Ու նրանց մեջ հավերժի ճամփորդ դարձավ նաև Արամայիս ՍԱՀԱԿՅԱՆԸ` «Ավանգարդ» թերթի նախկին աշխատակիցներից մեկը, ճշմարիտ ժողովրդավարություն վայելող բանաստեղծը, մեր սիրելի Արմոն, ում հետ ամեն մի հանդիպում հրճվանք ու ծիծաղ էր պար-գևում: