Ոչ` գեր ու կարճահասակ ուստիկաններին
Հանոյի փողոցներում այլևս չեն լինելու կարճ ու չաղ ոստիկաններ, ովքեր հսկում են ճանապարհային երթևեկությունը և պարեկում են փողոցներում: Իհարկե, անբարետես արտաքինի համար որևէ մեկը գործազուրկ չի արվի. այդպիսիք գրասենյակային աշխատանքի կանցնեն: Այս մասին տեղեկացրել է Tuoitrenews-ը` վկայակոչելով Վիետնամի մայրաքաղաքի ՃՈ վարչության պետ` Դաո Վին Թհանգայի հայտարարությունը`
- Հիմա մենք հաշվում ենք ճանապարհային այն ոստիկանների քանակը, ովքեր մեծ որովայն ունեն կամ չափազանց կարճահասակ են:
Սակայն դեռևս հստակեցված չէ, թե կոնկրետ ի՞նչ չափերի պիտի համապատասխանեն փողոցում հաճախ հայտնվող հասարակական կարգի պահապանները:
Ճանապարհային ոստիկանները Վիետնամում բացասական վարկանիշ ունեն` որպես կոռումպացվածներ: 2011 թ. իրավապաշտպան մարմինների աշխատակիցներին արգելվել էր ծառայողական պարտականությունները կատարելիս արևային ակնոցներ կրել, ծխել և անձնական հարցերով խոսել հեռախոսով: Այս տարվա հունվարից երկրի կարևորագույն ու բանուկ ճանապարհներին երթևեկությունը հսկում են կին-ոստիկանները:
Ավելորդ քաշ ունեցող ոստիկանների աշխատանքը սահմանափակվել է այլ երկրներում ևս: Մասնավորապես` Թայլանդում, Պակիստանում, Ինդոնեզիայում և Ֆիլիպիննե րում: Մեծ Բրիտանիայում էլ նրանց գիրության դեմ փորձում են պայքարել` հատուկ մարզումների միջոցով: