Քրեականների վախից 


 

- Լրագրողական լիարժեք գործունեություն ծավալելու համար երաշխիքների բացակայության պատճառով «Սոկալո»-ն որոշել է այլևս որևէ տեղեկատվություն չհրապարակել կազմակերպված հանցագործության գրոհների մասին:

Կոաուիլա նահանգի (որտեղ հրատարակվում է թերթը) վարչակարգը հավաստիացրել է, որ հետամուտ է լրագրողների ահաբեկումներին` խոստանալով ամեն գնով ապահովել նրանց անվտանգությունը: Սակայն «տառապանքի փորձով»` մամուլը չի հավատում այդ խոստմանը: Վերջին ժամանակներում նկատելիորեն հաճախակիացել են լրագրողների հանդեպ հաշվեհարդարներն ու հանցագործների կողմից նրանց ուղղվող սպառնալիքները: Պաշտոնական տվյալներով` 2000 թ. ի վեր երկրում ավելի քան 80 լրագրող է սպանվել հրոսակախմբերի ձեռքով: «Միջազգային համաներում» կազմակերպությունն օրերս լատինաամերիկյան այս երկիրը ճանաչել է «ամենավտանգավորն Ամերիկայում»` ԶԼՄ-ների աշխատակիցների գործունեության առումով: