Աղանդավորները ամենուր են


 

Շատերը երևի տեղյակ էլ չեն Արևելյան Աֆրիկայում գտնվող Բուրունդի հինավուրց պետության մասին, որն ի դեպ, աշխարհի ամենաաղքատ երկրներից է: Շատերը չգիտեն, բայց աղանդավորները հասցրել են այստեղ էլ խարիսխ ձգել: Օրերս այնտեղ մեծ բախում է տեղի ունեցել ոստիկանների և 30-ամյա մի կնոջ հետևորդների միջև: Բախման ընթացքում զոհվել է 6 մարդ. ևս 35-ը (նրանց թվում և` իրավապահներ) լուրջ վնասվածքներ են ստացել (տեղեկացրել է PrΖvdΖ.ru-ն):

Բուրունդիցի Զիբիան հավատացրել է, թե ամեն ամսի 12-ին աֆրիկյան երկրի մայրաքաղաքի բլուրներից մեկի վրա իրեն հայտնվում է Տիրամայրը: Զիբիան հարյուրավոր հետևորդներ ունի և երկու օր առաջ նրանց ուխտագնացության է առաջնորդել` դեպի այդ բլուր: Բայց չգիտես ինչու` «ուխտագնացներից» շատերը զինվել են ձողերով ու քարերով: Հաստա´տ` Սուրբ Կույսը զինյալներին չէր կարող հայտնվել, և իրենց «զենքը» նրանք ուղղել են իրենց երթը խանգարել փորձող ոստիկանների դեմ:

Զիբիան, բնականաբար, ձերբակալվել է: Իսկ նրա և նրա նման հոգեորսների զոհերով հավանաբար հոգեբան-հոգեբույժները պետք է զբաղվեն: