Հակերները գաղտնիք են կորզել


 

Այս տարվա փետրվար ամսին MΖndiΖt ընկերության հրապարակած զեկույցում համոզմունք էր հայտնվում, որ վերջին շրջանում հակերային գրոհների զոհ են դարձել առնվազն 140 ամերիկյան ընկերություններ: Հարձակումները մեծամասամբ իրականացրել են Չինաստանից. դրանց մի մասը` ՉԺՀ բանակի կառույցներից:

Եվ ոչ այլ ովևէ մեկի, այլ Միշել Օբամայի համակարգչային թղթապանակից:

Հակեր կոչվող համակարգչահենները կամ կիբեռհանցագործները Ինտերնետում տեղադրել են տիկնոջ խիստ անձնական տեղեկատվությունը` վարկային (կրեդիտ) գործառույթների մասին հաշվետվությունը, սոցիալական ապահովագրության համարը, նրա հեռախոսների համարները, բանկային և հիփոթեքային գործարքները, կրեդիտ-քարտի համարը:

Համակարգչային «գրոհայինները» առցանց խոստովանել են, որ Միշել Օբամայի դեմ իրենք ոչինչ չունեն:

- Մեղադրիր ամուսնուդ. մենք բոլորս քեզ սիրում ենք, Միշել,- նշել են նրանք գողացված տեղեկատվության վերջում (հաղորդել է TMZ-ը):

Պարզվում է` ոչ շատ առաջ համացանցում հայտնվել են նաև ամերիկյան նշանավոր այլ գործիչների կրեդիտ-քարտերի համարները: Մասնավորապես, կիբեռգրոհայինների առցանց (օնլայն) հարձակումների զոհ են դարձել Հետախուզության դաշնային բյուրոյի տնօրեն Ռոբերտ Մյուլլերը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, երգչուհիներ Բեյոնսեն և Բրիթնի Սփիրսը, ռեպեր Ջեյա Զին, բարձրաշխարհիկ տիկին Փերիս Հիլթոնը, դերասան Մել Գիբսոնը:

Նախագահ Բարաք Օբաման ևս հայտարարել է, որ հակերային հարձակումների մի մասի «թիկունքին» Չինաստանի պաշտոնական իշխանություններն են (հաղորդել է «Ֆրանս-Պրես» գործակալությունը): Նա այդ հայտարարությունը կատարել է ABC հեռուստաալիքով իր հարցազրույցի ընթացքում:

Սատանայի ականջը` խուլ. մեր լրագրողներին քրեածին տարրերը կարծես չեն սպառնում: Բայց ահա մեքսիկական «Սոկալո» թերթը ստիպված հրաժարվել է քրեական նորություններ տպագրել` խուսափելու աշխատակիցների հասցեին հնչող սպառնալիքներից: Ավելի ստույգ` աշխատակիցների կյանքը չվտանգելու նպատակով: Ու ոչ միայն լրագրողների, այլ նրանց ընտանիքի անդամների (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը): Նրանց բոլորին սպառնում են, և ինչպես թերթի խմբագրականում է նշվել`