«ՀԱՄՈՆ» ՓՈՂԸ ՉԻ ՏՎԵԼ

  Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հովանու ներքո գործող «Արտֆուդ» ընկերության պահածոների գործարանը, որի բաժնետերերից մեկն էլ հենց նախարարն է, մարզի մի քանի գյուղերի բնակիչներին դեռևս անցած տարվանից չի վճարել լոլիկի գնման գումարը:

  ՆԵՐԿՐՈՂՆԵՐԸ ՍՏՈ՞ՒՄ ԵՆ

  Բենզին ներկրող ընկերությունների հերթական սուտը հենց իրենց` այդ ընկերությունների ղեկավարների օգնությամբ է բացահայտվել: Շաբաթավերջին այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ 10 դրամով վառելիքի լիտրը թանկացնելով` նրանք հայտարարել են, թե գնաճի պատճառը նորից միջազգային շուկաներում արձանագրված թանկացումներն են:

  Համակարգայինը

  Հակահամակարգային հռչակված «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Հարություն Մինասյանն ու Տիգրան Խզմալյանը պնդում են, որ առաջիկա ընտրություններից դրական որևէ ակնկալիք չարժե ունենալ:

  «ՃՈՅՏԸ» ԴԱՌՆԱԼՈՒ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ

  Էջմիածնեցի Հակոբ Հակոբյանը, ով նախորդ գումարման պատգամավոր էր, հիմա նորից ոտքի է կանգնել: Անցյալ ընտրություններին նրան «զոհեցին» հանուն Սեյրան Սարոյանի, իսկ հիմա, ինչպես հայտարարում է Հակոբյանը, Էջմիածնի հանրությունը ոտքի է կանգնել և պարտադրել «ժողովրդի շահերով ապրող» Հակոբին առաջադրվել և ներկայացնել էջմիածնեցիների մանդատը:

  1 ՀԱՐՑ

  Համամասնական-մեծամասնական ընտրակարգերի շուրջ բարձրացված աղմուկը դադարեց, խորհրդարանը մերժեց օրինագիծը: Բացարձակ համամասնականացման կողմնակից Րաֆֆի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, պարզվում է, չի տխրել, ծայրահեղականորեն չի տրամադրվել կատարվածի հանդեպ:

  Ո՞վ ԹԱՆԿԱՑՐԵՑ ՀԱՑԸ

  Քմահաճ ու կամայական այս քայլի հիմքում հարստանալու, գերշահույթներ ստանալու միտումն է Բոլոր վիճակագրական տվյալները հաստատում են, որ Հայաստանում ամենաաղքատը Շիրակի մարզն է, ուր գործազրկության ցուցանիշն ուղղակի սարսափեցնող է, իսկ բնակչության կենսամակարդակը ցածր է նախատեսված ստորինից:

  «Շվեյցարական» բարքեր Կամ` անհնարինն ակնհայտ

  Մայրաքաղաքում շենքեր և շինություններ կան, որոնց կողքով անցնելիս յուրահատուկ պատկառանքով ես լցվում դրանց կոկիկ տեսքի և անթերի մաքրության հանդեպ: Այդ շինություններից է, օրինակ, ոչ վաղ անցյալում Մաշտոցի պողոտայի սկզբնամասում վեր խոյացած տուֆակերտ «Մետրոպոլ» հյուրանոցը:

«Փոքրիկ ողբերգություններ» շարքից

  Մարտի 1-ին Մասիսի Նոր Խարբերդ ավանում տեղի ունեցածը, և մանավանդ, դրան հաջորդած զարգացումները ցնցել էին հարևանությամբ բնակվողներին: Այդ օրը, կեսօրին մոտ, 40-ամյա կինը հարազատներին տեղեկացրել էր, որ իր 49-ամյա ամուսինը` Տիգրանը, տանը հանկարծամահ է եղել:

  Գրամներ «Միլիոն»-ի մոտից

  Գաղտնիք չէ, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը խորն արմատներ է գցել և դարձել մեծ ու փոքր պետությունների գերխնդիրներից մեկը: Այն ազդում է ոչ միայն երկրների սոցիալ-տնտեսական կառուցվածքների, այլև քաղաքական և միջազգային հարաբերությունների վրա:

  Պուտինը վերահաստատվում է Կրեմլում Պուգաչովան ուրախ է

  Մ. Պրոխորովի վստահորդ Պրիմադոնան թեև գոհ է իր թեկնածուի արդյունքներով, բայց հավատ չի ընծայում ընտրությունների արդարությանը:

  ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ

  Ռուսաստանում ավարտվեցին նախագահական ընտրությունները: Որքանով են նշանակալի այդ ընտրությունները Հայաստանի համար:

  ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ

  Հայաստանում որոշ ուժեր ու գործիչներ անհամբերությամբ էին սպասում Պուտինի ընտրությանը` նրա հետ կապելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետագա ընթացքը: Արդեն այս օրերին հատկապես հայաստանյան վերլուծաբաններն այն միտքն են հայտնում, որ էական շրջադարձեր չեն գրանցվելու, Ռուսաստանը շարունակելու է իր քաղաքականությունը տարածաշրջանում, բնականաբար, առաջ մղելով սեփական շահերը:

  ՉԷՐ ԽՈՍԻ, ԵԹԵ ԾՐԱԳՐԵՐ ՉՈՒՆԵՆԱՐ

  Առաջիկա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ Ռոբերտ Քոչարյանն իր վերաբերմունքը կարտահայտի` մրցապայքարին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների ցանկը ԿԸՀ-ի կողմից վերջնականապես ամփոփված տեսնելուց հետո:

  ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԻ

  Ինչպես տեղեկանում ենք, մի խումբ ապարանցիներ պատրաստվում են ոչ միայն նորից առաջադրվել, այլև սատարում են բոլոր նրանց, ովքեր ցանկանում են տեղ գրավել խորհրդարանում: Այսպես, Սամվել Ալեքսանյանը չի պատրաստվում ընկրկել, հեռանալ ԱԺ-ից, նա նորից կառաջադրվի:

  ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՆՇԱՆԱԿԵՆ

  Խոսակցությունները, թե ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին հնարավոր է նշանակեն Պետեկամուտների պետական կոմիտեի պետ` օրավուր դառնում են հավանական: Սակայն սա չի նշանակում, որ Գագիկ Խաչատրյանը համալրելու է երիտասարդ թոշակառուների շարքերը:

Ժողովրդական խոսք ու զրույցից

  Դալտոնիկը.- Ախպեր ջան, դու «կանաչների՞» կողմից ես, «նարնջագույնների՞», թե՞ երկնագույնների: - Ոչ մեկի:

Օլիգարխների երկխոսությունից

  - Որ իշխանությունները փոխվեն, կյանքդ կփոխվի՞: - Հա, կապիտալս Էմիրություններից կտեղափոխեմ Ամերիկա:

Հույս են «փչում»

  - Կուսակցություններից ո՞րն ա քեզ հույս ներշնչում: - Կան մի երկուսը, որ ներշնչում են, բայց մեծ մասը միայն արտաշնչում են:

Էրկուսն էլ խփող են

  - Ի՞նչ կարծիքի ես ՀՀ առաջին ու երկրորդ նախագահների մասին: - Առաջինը ճառելով մարդկանց ուղեղին ա խփում, մյուսը հրացանով կենդանիների:

Ոչինչ անվերջ չի

  - Բա ի՞նչ ա լինելու էս երկրի վերջը: - Խի չգիտե՞ս, «պայքար, պայքար մինչև վերջը»:

Այ քեզ առեղծված

  Հայաստանի փորձագետները կատարյալ գլուխկոտրուկի առջև են: Չգիտեն` հանգույցը որ կողմից քանդեն:

  Վերելակ` Երկիր-Լուսին

  Մինչ մենք «կարկատում» ենք խորհրդային դիմացկուն վերելակները, ճապոնացիները վերընթաց ու վայրէջ տիեզերական նոր սարք են նախագծում: Այն էլ` մարդատար ու բեռնատար:

  Մայրիկը քնել էր ուզում

  Նիժնի Նովգորոդի 27-ամյա բնակչուհի Եկատերինա Մորկովկինան 4 ամսեկան իր որդուն նետել է 14-րդ հարկի պատշգամբից: Քնկոտ մայրիկի նյարդերի վրա շա˜տ է ազդել երեխայի լացը, որն իրեն խանգարել է քնել:

  ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

  1-մարտի-2012թ ԽՈՅԵՐ. Առողջական խնդիրներ կարող են ծագել. մեծ է վարակիչ հիվանդությունների, վնասվածքների, ինչպես նաև այլոց հետ ընդհարվելու հավանականութ յունը: Հնարավոր է` փողի կորուստ կամ ֆինանսական դժվարություններ ունենաք: