ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԻ


 

Ինչպես տեղեկանում ենք, մի խումբ ապարանցիներ պատրաստվում են ոչ միայն նորից առաջադրվել, այլև սատարում են բոլոր նրանց, ովքեր ցանկանում են տեղ գրավել խորհրդարանում: Այսպես, Սամվել Ալեքսանյանը չի պատրաստվում ընկրկել, հեռանալ ԱԺ-ից, նա նորից կառաջադրվի: Կառաջադրվի նաև նրա փեսան` Կորյուն Նահապետյանը: Առաջադրման մասին վերջնական որոշում է կայացրել նաև Լյովա Խաչատրյանը: Երևանի թիվ 7 կամ 9 ընտրատարածքում էլ կառաջադրվի Աղասի Արշակյանը: Հանրությունը կարծես մոռացել է Աղասի Արշակյանին, ուստի նա կամենում է վերականգնել մարդկանց հիշողությունն ու առաջադրվելով պատգամավորության թեկնածու` վեր հանել հայրենի Ապարանի խնդիրները: Ապարանի խնդիրներն է ցանկանում խորհրդարանում հնչեցնել նաև «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը: Եթե բոլորի ցանկություններն իրականություն դառնան, ապա նրանք կարող են խորհրդարանում ստեղծել «Նիգ-Ապարան» պատգամավորական խումբ: