«ՃՈՅՏԸ» ԴԱՌՆԱԼՈՒ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ


 

Էջմիածնեցի Հակոբ Հակոբյանը, ով նախորդ գումարման պատգամավոր էր, հիմա նորից ոտքի է կանգնել: Անցյալ ընտրություններին նրան «զոհեցին» հանուն Սեյրան Սարոյանի, իսկ հիմա, ինչպես հայտարարում է Հակոբյանը, Էջմիածնի հանրությունը ոտքի է կանգնել և պարտադրել «ժողովրդի շահերով ապրող» Հակոբին առաջադրվել և ներկայացնել էջմիածնեցիների մանդատը:

Ստացվում է, որ մականունավորներից և օլիգարխիկ ձգտումներ ունեցող անձանցից խորհրդարանն ազատագրելու բոլոր ջանքերը նորից ի դերև՞ են լինելու: Ամեն մի ընտրության ժամանակ խորհրդարան են մղվում սեփական բիզնեսների շահերով մտահոգվածները` չափազանց խայտաբղետ դարձնելով ժողովրդի ընտրովի մարմինը: Բայց սա բնավ էլ այն դեպքը չէ, երբ ասում են` ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ իշխանությունն է: Պարզապես կան մարդիկ, ում թվում է, թե իրենք խիստ ընդունված ու փնտրված են ժողովրդի կողմից: