Վերելակ` Երկիր-Լուսին


 

Մինչ մենք «կարկատում» ենք խորհրդային դիմացկուն վերելակները, ճապոնացիները վերընթաց ու վայրէջ տիեզերական նոր սարք են նախագծում: Այն էլ` մարդատար ու բեռնատար: Ճիշտ է, դեպի Լուսին վերելակով առաջին այցը նախատեսված է 2050 թ., ու այն ժամանակ գուցե դա արտառոց չթվա, բայց ընդունե´նք, որ այսօր բավական ինքնատիպ ծրագիր է:

ObΖyΖshi ընկերության այդ փոխադրամիջոցը վերուվար կանի ածխածնային նանոխողովակային ժապավեններով: Արագությունը հաշվարկված է 200 կմ/ժամ: Ճամփորդությունը կտևի մոտ մեկ շաբաթ, իսկ էներգիան կապահովվի արևային հսկա մարտկոցներով:

Հետաքրքիր է, որ տիեզերական ամբարձիչի գաղափարը ծագել է դեռևս նախանցյալ դարում` 1895 թ., երբ ռուս գիտնական Կոնստանդին Ցիոլկովսկին ամրագրեց մեր մոլորակի մակերեսից Երկրի հաստատուն ուղեծիրը նվաճելու աշտարակների բանաձևը: Այն ժամանակներում ու մինչ օրս էլ այդ մտահղացումը համարվել է գիտական ցնորամտութ յուն: Բայց ահա վերջին տարիներին ամերիկյան ՆԱՍԱ գործակալությունում հաճախ է քննարկվում դրա իրագործման հնարավորությունը (նշել է Mixnews կայքը):