ՆԵՐԿՐՈՂՆԵՐԸ ՍՏՈ՞ՒՄ ԵՆ


 

Բենզին ներկրող ընկերությունների հերթական սուտը հենց իրենց` այդ ընկերությունների ղեկավարների օգնությամբ է բացահայտվել: Շաբաթավերջին այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ 10 դրամով վառելիքի լիտրը թանկացնելով` նրանք հայտարարել են, թե գնաճի պատճառը նորից միջազգային շուկաներում արձանագրված թանկացումներն են: Նշվել է, թե համաշխարհային շուկաներում վառելիքը թանկացել է 20 տոկոսով, ինչը ենթադրում է, որ հայկական շուկայում գներն առնվազն 70 դրամով պետք է բարձրանային: Ինչ խոսք, մեր օլիգարխները 70 դրամից 60-ը սեփական գրպանից չեն վճարելու: Ասել է թե` համաշխարհային բորսաներում այսպես կոչված թանկացումների մասին պնդումները մտացածին են:

Ի դեպ, դիզելային վառելիքի գինն անփոփոխ է մնացել, ու նաև հայտնի է, որ գյուղացիական տնտեսություններին մատչելի գնով դիզվառելիք վաճառելու շուրջ պայմանավորվածությունը գրեթե սառեցված է: Հավաստի տվյալներով` ներկրող ընկերությունը լրիվ պատրաստ է սոլյարկան մարզեր ուղարկել, բայց ոչ այնքան մատչելի գինը գյուղական տնտեսություններում ոգևորություն չի առաջացրել, ու հողագործները չեն շտապում օգտվել «Ֆլեշի» առաջարկից:

Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի ներքաղաքական իրականության մեջ իշխանություն-ընդդիմություն դասական բաժանումից զատ, գոյություն ունի նաև հակահամակարգային ընդդիմություն`` ի դեմս «Սարդարապատ» շարժման: Եթե Հայ ազգային կոնգրես արմատական ընդդիմությունը Հայաստանում իշխանությունը, իշխող համակարգի որակն ու արժեքները փոխելն ընտրությունների միջոցով է հնարավոր համարում, ապա «Սարդարապատ» շարժումն ընդհանրապես մերժում է ընտրություններին մասնակցությունը: