1 ՀԱՐՑ


 

Համամասնական-մեծամասնական ընտրակարգերի շուրջ բարձրացված աղմուկը դադարեց, խորհրդարանը մերժեց օրինագիծը: Բացարձակ համամասնականացման կողմնակից Րաֆֆի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, պարզվում է, չի տխրել, ծայրահեղականորեն չի տրամադրվել կատարվածի հանդեպ:

- Մեծամասնական ընտրակարգի մերժումը չխաթարեց ընտրություններին մասնակցելու Ձեր ծրագրերը:

- Մենք կհասնենք ժողովրդավարական և ազգային Հայաստանի հեռանկարին: Առաջին շրջանում դա ենթադրում է անցում համամասնական ընտրակարգին, իսկ 20-30 տարի անց, երբ որ մենք դառնանք ավելի փորձառու ու ժողովրդավար երկիր, նաև ֆիզիկապես մեծ երկիր, միգուցե կարելի է մտածել մեծամասնական-համամասնական համակշռման մասին: Ներկա դրությամբ` ոչ:

Իսկ սա նշանակում է, որ ընդդիմադիրներից գոնե մեկը սկսել է պատկերացնել, որ առայժմ Հայաստանը չունի քաղաքական այն ներուժը, որպեսզի կարողանա միանգամից անցնել համամասնականի, չնայած նույն Րաֆֆի Հովհաննիսյանը հետաքրքիր հաշիվ է ներկայացրել. իշխանություն` 41, ընդդիմություն` 0: