Պուտինը վերահաստատվում է Կրեմլում
Պուգաչովան ուրախ է


 

Մ. Պրոխորովի վստահորդ Պրիմադոնան թեև գոհ է իր թեկնածուի արդյունքներով, բայց հավատ չի ընծայում ընտրությունների արդարությանը:

- Ես շատ ուրախ եմ Միխայիլ Պրոխորովի համար և գտնում եմ, որ քաղաքական գործունեության սկզբի առումով, «սա շատ լավ արդյունք է,- երեկ հայտարարել է նա` հավելելով`

- Իհարկե ես չեմ հավատում այս ընտրությունների ազնվությանը: Քաղաքականության մեջ ևս իր անելիքը գտած էստրադային աստղը կարևորել է, որ հասարակության «վերակենդանացում» է զգացվում, որ ժողովուրդը չի լսում և վերջապես «սկսում է ապրել, հասկանալ»: Նա շնորհավորել է իր թեկնածուին առ այն, որ նախ ժողովուրդը չվախենալով ու չծուլանալով ձայն է տվել նրան, և ամենակարևորը` Պրոխորովն «իր կյանքում ինչ-որ նոր բան է սկսել»:

Հիշեցնենք, որ ինքնաառաջադրմամբ ՌԴ նախագահ դառնալ ձգտող մեծահարուստ Միխայիլ Պրոխորովի օգտին քվեարկել էր ընտրողների 7,1 %-ը: Երեկվա տվյալներով նա 3-րդ տեղում է` Գ. Զյուգանովից հետո և Վլ. Ժիրինովսկուց առաջ: