ՉԷՐ ԽՈՍԻ, ԵԹԵ ԾՐԱԳՐԵՐ ՉՈՒՆԵՆԱՐ


 

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ Ռոբերտ Քոչարյանն իր վերաբերմունքը կարտահայտի` մրցապայքարին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների ցանկը ԿԸՀ-ի կողմից վերջնականապես ամփոփված տեսնելուց հետո:

Երկրորդ նախագահի շրջապատից ստացվող տեղեկությունների համաձայն` այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու կոչով էքսնախագահը հանդես չի գալու, իսկ գործող իշխանության վերաբերյալ նրա գնահատականները չափավոր քննադատությամբ են առանձնանալու: Ավելի հավանական է, որ Ռ. Քոչարյանը ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոս յանի հանդեպ վերաբերմունք ընդհանրապես չարտահայտի, քանզի նա խոստովանել է, որ եթե ընդդիմության մասին խոսի, ապա խոսքեր չի խնայելու քաղաքական դաշտի այս թևին «նախշելու» համար:

Քոչարյանամերձ շրջանակներից հավաստիացնում են նաև, որ վերադարձի մասին եթե երկրորդ նախագահը չմտմտար, ապա կնախընտրեր ընդհանրապես չխոսել: Ամեն դեպքում ու ԱԺ ընտրությունների շուրջ արտահայտվելիք վերաբերմունքից անկախ` Ռ. Քոչարյանը մեծ քաղաքականություն հնարավոր է, որ վերադառնա ոչ շուտ, քան աշնանը: