Մայրիկը քնել էր ուզում


 

Նիժնի Նովգորոդի 27-ամյա բնակչուհի Եկատերինա Մորկովկինան 4 ամսեկան իր որդուն նետել է 14-րդ հարկի պատշգամբից: Քնկոտ մայրիկի նյարդերի վրա շա˜տ է ազդել երեխայի լացը, որն իրեն խանգարել է քնել:

Որպես անպետք մի իր` փողոց նետելով մանչուկին, կինը հանգիստ շարունակել է քնել:

Անշնչացած փոքրիկին առավոտյան հայտնաբերել են դպրոց շտապող աշակերտները:

- Երեխայի մահվան կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Կնոջը տեղափոխել են հոգեբուժական հիվանդանոց,- Life News-ին տեղեկացրել են իրավապահները:

Այս ընտանիքը նախկինում օրինակելի է համարվել: Բայց առաջնեկի ծնունդից հետո մորը հաշվառման են վերցրել հոգեբուժարանում:

Ի դեպ, Եկատերինան մոդել է. հմայիչ արտաքինի շնորհիվ նա նկարահանվում էր հեռուստատեսային գովազդներում և նորաձևության հանդեսներում: