ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐԸ

Ամեն ինչ իսկապես հարաբերական է£ Աշխարհում ու Հայաստանում ամեն ինչ թանկանում է, իսկ հայրենի վիճակագիրները, դեռ ամիսը չավարտված, սեպտեմբերի համար ընդամենը 0,2 տոկոսի գնանկում էին արձանագրել£ Մեկնաբանելու համար հիրավի ավելորդ մի թիվ, քանի որ չի գտնվի ինչ¬որ մեկը, ով կկիսի վիճակագիրների կարծիքը ու կփորձի հավատալ նրանց հրամցրած զարմանահրաշ տոկոսներին£ Դե իսկ հարաբերականությունը միայն իրականություն¬վիճակագրություն միջակայքում չի տարածվում£ Ի վերջո, նույնքան պայմանական կարելի է համարել նաև գյուղնախարարի վերջին հավաստիացումները` ոչ պակաս հրատապ մի խնդրի` հացամթերքի գների վերաբերյալ£ Ցորեն ներկրողները` վերջինիս, իսկ նախարարն էլ` մյուսներիս հավաստիացրել են, թե նախորդող ամիսներին սովորականից ավելի մեծ քանակությամբ հումք է ներկրվել, և հացահատիկային ճգնաժամն իսպառ բացառված կարելի է համարել£ Այլ հարց է, որ գնաճ այստեղ առաջիկայում նույնպես արձանագրվելու է, բայց պաշտոնապես մտածում են, թե ոչ այնքան նշանակալի. այսինքն` նույն հարաբերականության շրջանակներում£ Ներկրողնե°րն են այդպես հավատացել£ Եվ ի՞նչ... Հիմա էլ որպես հիմնավորում` շրջանառվելու է, թե վերջապես նոր կամ, որ նույնն է, թանկ գնով ցորենն է Հայաստան հասել, և զիջելու հնարավորություն իրականում չկա£ Մնում է ափսոսալ, որ հավերը խոսել չգիտեն, հավատերերն էլ չեն ասում` հի՞ն, թե՞ նոր գնով ձեռք բերված ցորենով են մեր թևավոր ձվա¬մսատուները կերակրվում£ Պարզ է սակայն, որ ամիսներ առաջ ձվի շուկայում ծայր առած խառնաշփոթը կարծեք թե հիմնավոր ու աննահանջ գնաճով է եզրափակվում£ Մեր թռչնապահ-գործարարները փաստորեն համոզեցին ու ապացուցեցին, որ ձուն կարող են 15 դրամով վաճառել ու շահույթ ունենալ, կարող են նաև 50 դրամով վաճառել ու ավելի մեծ շահույթ ունենալ£ Ոլորտի տնտեսվարողներից մեկն էլ (ում հետևելու են մյուսները ևս) օրերս հավաստիացրեց, որ ձվի մեծածախ վաճառքի գինը նորից են բարձրացնելու£ Կե°րն է թանկացել£ Բայց սրանով հանդերձ` անգամ հավերն են անտեղյակ` իրենք թա՞նկ, թե՞ նախկին գներով ձեռք բերված ցորենով են սնվում£ Բոլոր դեպքերում` նրանք չեն դժգոհում ու կարծեք անտարբեր են, թե իրենց «արտադրանքը» ինչ գնով կվաճառվի£ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ դարձյալ թղթի վրա մնալիք որոշում է ընդունել` թռչնաֆաբրիկաներից «Լուսակերտ» կոչվածին տուգանելու£ Բայց նորից ամեն ինչ գլխիվայր է շրջվել ու համարձակ գտնվելու համար պետական այս կառույցին են որոշել պատժել£ Գներն արհեստականորեն բարձրացնելուց, չմակնիշված ու ժամկետանց ապրանք հրամցնելուց հետո հինգ միլիոն դրամ վճարելու ցանկություն Մանուկյան Խաչիկը կարծեք թե չունի, և տեղի ունեցածից զայրանալով ու մի քիչ էլ զարմանալով` ինքն է որոշել հանձնաժողովին դատարան հրավիրել ու կլորիկ տուգանքը «ջրել»£ Հիմա երևի թե կարելի է համաձայնել, որ նման պայմաններում վիճակագրությամբ զբաղվելը միգուցե իսկապես անհասկանալի, բայցև միաժամանակ անշնորհակալ գործ է£ Մեկ ցորենն է թանկանում, մեկ ձվի գինն է կտրուկ նվազում ու կրկնապատկված ոգևորությամբ բարձրանում, իսկ ներկրողները թեև ոչ այնքան շոշափելի, բայց նոր գնաճ, ինչպես միշտ, խոստանում են£ Դժվար է ասել գնաճի մեծ ծավա՞լը, թե՞ անկանխատեսելիությունն է բարդացնում այն շոշափելու հնարավորությունը, կամ երևի կանխատեսումները բարդացնող այլ գործոններ կան£ Այնուամենայնիվ, պարզ է ու անվիճելի, որ մեր ժամանակներում ամեն ինչ իսկապես չափից ավելի հարաբերական է£ Հարաբերականություն, որը միայն վաշխառուների քսակն է տռզեցնում£ ՀՀ Սփյուռքի նախարարությունը 2 տարեկան է :

Մենք մի ամբողջություն ենք. ՀԶՈՐ` ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

«Պատմական ճակատագիր» կոչվածի հարկադրանքով մեր ժողովրդի բեկորները ցրված են աշխարհով մեկ£ Աշխարհի յուրաքանչյուր անկյունում կարելի է հանդիպել հայի` իր էթնիկ ինքնագիտակցությունը, հոգեկերտվածքը, հայ ինքնությունը կորցնելու, ձուլվելու վտանգին դեմ հանդիման£ Ու հիմա, երբ առավել քան ակնհայտ է այս վտանգը, իսկ հայապահպանության խնդիրը` հրատապ, ՀՀ սփյուռքի նախարարության գոյությունը պարզապես անհրաժեշտություն էր£ Կառույց, որ կոչված է ամրապնդելու, գործնական դարձնելու Հայաստանի և հայկական Սփյուռքի միջև կապերը, նպաստելու հայապահպանությանը, Սփյուռքի իրական ներուժը ճանաչելի դարձնելու և ՀՀ զարգացմանը նպատակաուղղելու, Հայաստանում Սփյուռքի հայ գործարարներին ներդրումների տրամադրելու£ Արդեն 2 տարվա պատմություն ունի ՀՀ սփյուռքի նախարարությունը£ Այսինքն` ՀՀ նախագահի` նախարարության միջոցով Սփյուռքի հետ հարաբերությունների ու աշխատանքի որոշակի և հատուկ քաղաքականություն մշակելու - իրականացնելու ծրագիրն այսօր իրականություն է£ Ծրագիր, որն իրագործվելուն զուգընթաց, ընդլայնվում ու ծավալվում է անընդհատ£ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻ գնահատմամբ` 2009 թ. կարելի է նախարարության կայացման, հաստատման միջազգայնացման տարի համարել£ - Մեկ տարվա ընթացքում մենք հասցրել ենք իրականություն դարձնել չորս հիմունքային հարցեր` գաղափարական, իրավական, կազմակերպչական, ֆինանսական£ Եվ այդ չորս հիմնասյուների հենքով կառուցել ենք պետական կառավարման մարմին£ 2010 թ. նախարարը համարում է Սփյուռքում առկա հիմնախնդիրների ուսումնասիրման տարի, որի ընթացքում նախարարության գործունեության առանցքն են դարձել այնպիսի մտահոգութ յուններ, ինչպիսիք են խառնամուսնության ժամանակ հայ որակի պահպանումը, արևմտահայերենի ուսուցումը, մեկօրյա և ամենօրյա դպրոցների հետ կապված խնդիրները£ ՀՀ նախագահի հանձնարարութամբ` 2011¬ը կհայտարարվի Սփյուռքի միջազգայնացման տարի£ *** ՀՀ սփյուռքի նախարարության գլխավոր սկզբունքներից է` Հայաստանը համայն հայության հայրենիքն է£ Իսկ ո՞վ է հայը£ Նախարարի հավաստմամբ` նա, ով իրեն հայ է զգում. - Այս բանաձևումը հաճախ է հնչում տարբեր ամբիոններից` ո՞վ է հայը£ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ կրոնից, լեզվի իմացությունից էլ առաջ ամենաէականը ազգային ինքնագիտակցությունն է£ Հայը նա է, ով իրեն հայ է զգում£ Սփյուռքը բազմաշերտ մարմին է, առայժմ` ոչ միասնական կառույց` տարաբնույթ խնդիրներով, առանձնահատկություններով£ Երկար ժամանակ ու մեծ ջանքեր են պահանջվում` այն ամբողջութ յամբ ուսումնասիրելու և ամբողջականացնելու համար£ Նախարարությունը 2 տարի աշխատել է «Ճանաչել, վստահել, գործակցել» բանաձևով` շեշտադրելով Սփյուռքը ճանաչելու և փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորելու կարևորությունը£ - Ի տարբերություն այլ նախարարների` ես չեմ կարող ասել` Սփյուռք, կատարի°ր£ Մենք խնդրում ենք, հորդորում ենք և փոխադարձ վստահություն ձեռք բերելու դեպքում` գործակցում,¬ ասում է Հրանուշ Հակոբյանը£ Բազմաբնույթ են 2 տարվա ընթացքում նախարարության իրագործած ծրագրերը£ Բոլորին անդրադառնալ հնարավոր չէ, իհարկե, սակայն կարելի է առանձնացնել առավել առանցքայիններից մի քանիսը£ 9 մասնագիտական համաժողովի և գիտաժողովի արդյունքում ստեղծվեցին մասնագիտական կառույցներ, որոնք ապահովելու են Սփյուռքի մասնակցությունը համազգային խնդիրների լուծմանը£ Գիտաժողովների թեմաները բազմազան էին` «Հայկական ճարտարապետությունը և 21¬րդ դարը», «Մշակութային Եղեռն», «Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» և այլն£ Նախարարության նպատակներից է Հայաստանը` սփյուռքահայությանը և Սփյուռքը հայաստանաբնակներին ճանաչելի դարձնելը£ Այս ուղղությամբ կյանքի կոչվող «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում փորձ է արվում ներկայացնել մեր մեծանուն հայերին£ 2009 թ. կազմակերպվել են Վազգեն Վեհափառի, Շառլ Ազնավուրի, Ալեք Մանուկյանի, Քըրք Քըրքորյանի, իսկ 2010 թ.¬ին` Միսաք Մանուշյանի, Լևոն Շանթի, Վարդգես Սուրենյանցի, Պողոս Նուբարի, Մխիթար Սեբաստացու և Լազարյան եղբայրների կյանքին և գործունեությանը նվիրված միջոցառումների շարք£ Առավել բազմաբնույթ ու հետաքրքիր են իրականացվելիք ծրագերը£ Նախատեսվում է հիմնել Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) թանգարան£ Պարզվում է` մեծանուն նկարիչը 5 տարի բնակվել է Կոնդում£ Հայտնաբերվել է նրա բնակարանը, և նախատեսվում է այն վերածել թանգարանի£ Նախարարությունն իրականացնում է նաև Սփյուռքի երիտասարդության` դեպի Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» ազգանպաստ ծրագիրը, որի շրջանակներում մինչ այժմ Հայաստան է այցելել օտարաբնակ 836 հայ պատանի ու երիտասարդ£ Նախարարի հավաստմամբ` այս տարի Հայաստան գալու ցանկություն են հայտնել նախորդ տարի այցելած երիտասարդների ծնողները£ Օրինակ` Կանադայի Մխիթարյան վարժարանի սաների 27 ծնողներ հոկտեմբերին կայցելեն Հայաստան£ Մինչև 2015 թ. Հայոց ցեղասպանությանը նվիրված և աշխարհում սփռված բոլոր խաչքարերի մանրակերտերը կառուցվելու և տեղադրվելու են Խաչքարերի բաց թանգարանում£ Հայոց անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող յուրօրինակ այս թանգարանը մեկ անգամ ևս աշխարհին կհուշի, որ բոլորի շահերից է բխում մարդկային պատմության թերևս ամենամեծ ոճրագործությունը դատապարտելն ու այդ կերպ նմանատիպ ոճիրները կանխելը£ Բոլոր հայ համայնքներում կկազմակերպվի հայ գեղեցկուհիների մրցույթ, որի ամփոփիչ փուլը կկայանա Հայաստանում£ Իսկ մրցույթի պայմանները մի փոքր անսովոր են, բայց հայապահպա նությանը, մեր հարուստ ավանդույթներին տուրք մատուցելու առումով` գովելի£ Հայ գեղեցկուհին անպայման պետք է խոսի մայրենի լեզվով, տեղյակ լինի հայկական ուտեստներից և իր պահվածքով նմանվի հայ կնոջ կերպարին£ Արդեն 2 տարի գործում է ՀՀ սփյուռքի նախարարությունը` գերազանց կատարելով իր գործառույթները, իրականացնելով նպատակները£ Հրանուշ Հակոբյանը նախարարության գլխավոր ձեռքբերումը համարում է կառույցի կայացման և այն համայն հայության կողմից ընդունված լինելու փաստը£ Թերացումը մասնագետների փորձի պակասն է, որը, սակայն, լրացվում է ջանադիր աշխատանքով£ Նախարարության գործունեության դրական արդյունքները տեսանելի են£ Մեծ առաքելություն է` աշխարհասփյուռ հայության համար ավելի շոշափելի, իրական և սիրելի դարձնել Հայրենիքը և օտար միջավայրում պահպանել հայ ինքնությունը£ Նախարարը հորդորում է մտածել հայկական` որոշ դեպքերում աղճատված ազգանունները վերադարձնելու մասին. ցանկալի է, որպեսզի գոնե նոր ծնվող երեխաները կրեն «յան» մասնիկով ավարտվող ազգանուններ£ Ցավալի է նաև հայ մանուկներին օտարոտի անուններով կնքելու փաստը£ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև տոհմածառերին£ Իսկ սփյուռքահայ մեր հայրենակիցներին Հրանուշ Հակոբյանը կոչ է անում գոնե 7 տարին մեկ անգամ հանգիստը կազմակերպել Հայաստանում£ - Սփյուռքը մեր միակ անայլընտրանքային գործընկերն է£ Մենք ուժեղ ենք Սփյուռքով, Սփյուռքն ուժեղ է Հայրենիքով£ Այնպես անենք, որ դրսում գտնվող ցանկացած հայ իսկապես ուզի հայ մնալ£ Հայրենիքը չեն սիրում նրա համար, որ լավն է, այլ նրա համար, որ քոնն է…,¬ ասում է Հրանուշ Հակոբյանը£ :

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌՈՂՋԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական դաշտն ակտիվացնելու Հանրապետականի նախկին փորձերը, Նախագահ Սերժ Սարգսյանի տարբեր առիթներով նախաձեռնած` կուսակցությունների ղեկավարների մասնակցութ յամբ խորհրդակցությունները փաստացի քաղաքական արդյունք չունեցան հենց կուսակցապետերից շատերի պասիվության կամ մտավոր ամլության պատճառով:

Հա՞ որ...

ԺԱՄԱՆԱԿ առաջ, ինչպես հայտնի է, տխրահռչակ «Արմավիայի» ունեցած պարտքերի պատճառով մինչև անգամ ուղևորափոխադրումները հետաձգվեցին£ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մ. Բաղդասարովը հարմար գնային առաջարկի դեպքում պատրաստ է նույնիսկ վաճառել ընկերությունը£ Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ նման մտադրության պատճառը բոլորովին էլ եկամուտների անկումը չէ, ու ավելի քան 10 տոկոսով ուղևորափոխադրումների ծավալն այստեղ աճել է£ Բայցևայնպես, «Արմավիան» շարունակում է խորհրդանշական հարկեր վճարել, իսկ ոչ այնքան բարեխիղճ այս կառույցի աշխատակիցները հավաստիացնում են, թե արդեն քանի ամիս աշխատավարձ չեն ստացել£ Դժվար չէ պատկերացնել, որ «Արմավիան» արհեստականորեն սնանկ ներկայանալու ճանապարհն է բռնել, ինչը, հասկանալի է, որ բոլորովին այլ նպատակ և շարժառիթներ ունի, քան իրականում է ներկայացվում£ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ վերանորոգվող դահլիճը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգվել է£ Շինարարական կազմակերպությանը չի հաջողվել սահմանված շրջանում ավարտին հասցնել նորոգման գործընթացը, և աշնանային նստաշրջանը սկսած օրենսդիրը ևս մեկ ամիս ընթացիկ քառօրյաները ուրիշ հարկի տակ է անցկացնելու£ Եթե լրացուցիչ ժամանակը հերիքի նորոգողներին, և շինաշխատանքները վերջապես ավարտին հասնեն, ապա այստեղ հրավիրվելիք առաջին նիստը փորձնական է համարվելու` հատկապես քվեարկության նոր կարգին ու նստելատեղերին հարմարվելու առումով, և եզրափակվելու է տոնական ֆուրշետով£ Իսկ ամենանշանակալին թերևս քվեարկության կարգի փոփոխումն է և պլաստիկ քարտերի ներմուծումը, ինչը կարող է նպաստել ուրիշի փոխարեն քվեարկելու սովորույթի կանխմանը£ Հատկանշական է, որ մշտական բացակայողները հազիվ թե իրենց բաշխվելիք քարտերը վստահեն համեմատաբար պարտաճանաչ երեսփոխաններին£ Բացի այդ, քվեարկության նոր կարգը դահլիճում ներկա գտնվողներին գուցեև ժամանակի առումով համապատասխան հնարավորութ յուն չընձեռի` բարդացնելով շարքից շարք «ստեղնահարելու» գործընթացը£ Դե, իսկ եթե պլաստիկ քարտերը խանգարեն կեղծ քվեարկություններին, ապա վստահաբար կարելի է պնդել, որ վերանորոգման օգուտներից թերևս ամենաշահավետը անցյալի անցանկալի ավանդույթներից մեկի լրիվ կամ մասնակի վերացումը կլինի£ ԶԱՐՄԱՑՆՈՂ ու անհեթեթ պահանջ են ներկայացրել վրացի փախստականները` պահանջելով փակել Հայաստանը Ռուսաստանին միացնող «Վերին Լարս» անցակետը£ Աննախադեպ վրեժխնդրությունը նրանք փորձել են հիմնավորել բացատրությամբ, թե մեր հանրապետությունը ՄԱԿ¬ում չի աջակցել վրացական կողմի ներկայացրած համապատասխան բանաձևին£ Վրաց լրատվամիջոցները հաղորդում են, որ չնայած փախստականների պահանջը հազիվ թե իրականության վերափոխվի, այդուհանդերձ, անհասկանալի տեխնիկական պատճառներով վերջերս Հայաստանից ուղևորված խաղող տեղափոխող տասնյակ բեռնատարներ ինչ¬ինչ արհեստական խնդիրների պատճառով երեք օր սպասել են «Վերին Լարս» անցակետում£ :

ԲՅՈՒՋԵՆ ԿՀԱՍՆԻ՞ ԱՆԿԱՍԵԼԻ ԳՆԱՎԱԶՔԻՆ

Ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները դժվարությամբ են հաղթահարվում£ Գործադիրում հաստատված և առաջիկայում խորհրդարան ուղարկվելիք հաջորդ տարվա բյուջեի նախագիծը վկայում է, որ պակասորդը կամ ավելի հայտնի ձևակերպմամբ` դեֆիցիտը հաջորդ տարի նույնպես փոքր թվով չի արտահայտվելու£ 200 միլիարդ դրամին մոտեցող այդ թիվը 2011¬ին 150 միլիարդի շրջանակներում է տեղաբաշխվելու. թեև տարբերությունն ակնհայտ է, սակայն պակասորդի նվազման դանդաղ միտումն էլ իր հերթին է անվիճելի£ Առավել հատկանշական է, որ պակասորդը նախատեսվում է լրացնել ամենատարբեր վարկային միջոցների հաշվին£ Նման հատկացումներից օգտվելու անհրաժեշտություն մեր հանրապետությունն, իհարկե, միշտ է ունեցել£ Սակայն գոնե նախքան ճգնաժամը թվում էր, թե եկել է դրանք մարելու ժամանակը£ Փաստորեն, ընդամենը մեկ տարվա ֆինանսական դժվարությունները տևականորեն հետաձգեցին հուսադրող հեռանկարները` ստիպելով դարձյալ ապավինել ոչ այնքան մեղմ տոկոսադրույք ներով և շարունակաբար կուտակվող պարտքերին£ Ամենատարբեր միջազգային կառույցները, որոնք կարծեք թե հայաստանյան տնտեսությունը մանրադիտակով են ուսումնասիրում, հակառակ իրավիճակին, չափից ավելի լավատես են դարձել£ Մասնավորապես, օրերս էլ Արժույթի Միջազգային հիմնադրամի ներկայացուցիչն է գնահատելով հայտարարել, թե իշխանությունը կարողացել է հաջողությամբ մեղմել ճգնաժամի ազդեցությունը£ Նա հավելել է նաև, որ առաջիկայում մեր տնտեսության նույնպես շոշափելի առաջընթացն անխուսափելի է լինելու£ Հետաքրքիր է, որ սովորաբար բացասական գնահատականների հակված նման կառույցների վերաբերմունքը տրամագծորեն փոխվել է, թեև վերջիններիս կարծիքների ու տրամադրությունների կտրուկ տատանումների իրական պատճառները դժվար է հասկանալ£ Հակառակ Բյուջե-2011¬ի ոչ համեստ թվերով արտահայտվելիք դեֆիցիտին` ծախսերի ավելացումն այս անգամ նույնպես հնարավոր չի եղել շրջանցել£ Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի խորհրդարանական քննարկումների ընթացքում, սովորույթի համաձայն, ԱԺ¬ն հատկապես այս կամ այն ոլորտին հատկացվելիք գումարների շատ ու քիչ լինելու խնդիրների վրա մեծամասամբ կկենտրոնանա£ Միգուցե խորհրդարանին հաջողվի սրբագրումներ կատարել և, ասենք, ոստիկանությանը հատկացվելիք միջոցների ընթացիկ տարվա չափը հաջողվի պահպանել, և կամ գոնե հիմնավորումներ պահանջել` նախատեսվող հավելյալ գումարների տրամադրման իրական պատճառների վերաբերյալ£ Փաստորեն, բյուջեով նախատեսված ծախսերը 65 միլիարդով ավելացնելը գործադիրն այլևս անխուսափելի է համարում (գիտակցելով, որ նշված թիվն էլ իր հերթին է ուղղակիորեն նպաստում դեֆիցիտի 150 միլիարդ դրամով հաշվվելիք գումարի ձևավորմանը)£ Ուրեմն կարելի է կարծել, որ ի շարս այլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառների` այստեղ փոքր դեր չի խաղացել ընթացիկ տարում ֆինանսականին փոխարինած գնաճային ճգնաժամը£ Եթե ավելի որոշակիորեն ձևակերպելու լինենք, ապա փողն ավելի է արժեզրկվել, և նախորդ տարվա չափով հատկացվելիք գումարներով այլևս նույն խնդիրներն, անգամ նույնությամբ, 2011¬ին հնարավոր չի լինելու լուծել£ Գնաճի աննախադեպ ծավալն այսպիսով իր ազդեցությունն է տարածում նաև նոր բյուջեի վրա` է°լ ավելի բարդացնելով համեմատաբար բարվոք ուղենիշ մշակելու և դրանով իսկ հաջորդ տարվա բարդ ֆինանսական խնդիրները լուծելու գործընթացը£ Ու որքան էլ աննկատ կամ միգուցե անուղղակիորեն, այստեղ դարձյալ իր նշանակալի դերակատարությունն ունի ստվերը£ Այս հարցում անվիճելիորեն բոլորն են համակարծիք, և տնտեսության ստվերային հատվածների դեմ պայքարելու անհրաժեշտությունը որևէ մեկը կասկածի տակ չի առնում£ Սակայն խնդիրն ակնհայտորեն ու բոլոր ժամանակներում, այդ թվում նաև հիմա ու առաջիկայում է օրակարգային, ինչն էլ ենթադրում է, որ այս գործում զգալի տեղաշարժ այդպես էլ չի արձանագրվում£ Իսկ ստվերի կրճատման կարևորության մասին ավելորդ անգամ չարժե երկար խոսել£ Մինչդեռ նոր բյուջեին ծանոթանալով` հերթական անգամ պարզ է դառնում, որ հուսավառվելու առիթ դարձյալ չունենք£ Եթե ստվերի կրճատման ուղղությամբ կատարված քայլերն ավելի առարկայական լինեին, ապա նոր ֆինանսական փաստաթղթի մուտքային մասը հաստատ այլ տեսք ու բովանդակություն կունենար£ :

ԹՈՒՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ

ԱԽԹԱՄԱՐԻ Սուրբ խաչում անխաչ պատարագից հետո` Աստծո անցած յոթնօրյակի վերջում ուշացումով, բայց խաչը տեղադրվեց Սուրբ խաչի գմբեթին... թաքուն, գիշերով£ Պարզվեց` խաչը 200 կիլոգրամ չէր, 70 էր, այն տեղադրելն էլ տեխնիկապես բարդ չէր£ Թուրքիայի իսլամիստ իշխանությունների համար բարդը, թերևս, ազգայնամոլների հետ լեզու գտնելն էր, հարյուր տարի խաչը հալածելուց հետո այն բարձրացնելով` իրենց մեջ եղած բորենուն զսպելն էր բարդը£ Եվ որքան էլ թուրքական քարոզչությունն իրեն բնորոշ` իրականությունը կեղծելու մոլուցքով տարված` ինքն էլ իր ասածին չհավատալով, փորձեց միջազգային հանրությանը համոզել, թե Սուրբ խաչն ընդամենը «Ագթամար» անունով թանգարան է, այնուամենայնիվ, աշխարհը չհավատաց£ Նույնիսկ թուրքական լրատվամիջոցները հայտնեցին, որ Սուրբ խաչում տեղի ունեցած պատարագից հետո «ծպտյալ հայերը» սկսել են բացահայտել իրենց ինքնությունը և ներկայանալ որպես քրիստոնյա£ Վերջիվերջո, ի՞նչ էր ընկած Սուրբ խաչի հետ կապված այս իրարանցման հիմքում:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Սա «բոլշևիկ-մենշևիկի» կռիվը չէ Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը արդարանալով, թե ինչու է Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ մեկնել Բաքու, ասել է. «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»£ Բայց «պոլիտիկան կզբաղվի իրենով» չէ՞. հին աքսիում է£ Երկիրը միայն շինանյութով չեն շինում Ա¯յ` եթե «իդեալ համակարգեր» ունենայինք հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական ոլորտներում... Թե չէ «Իդեալ համակարգ» խանութների ցանցի շինանյութով երկիր չես շինի£ Կենացները կքաղցրանան Եթե նախկին ՕԵԿ¬ական, այսօր ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանն ընտրվի ԱԺ փողխոսնակ, յուրաքանչյուր նստաշրջանի նիստերից առաջ պատգամավորներին մեկական գավաթ գյումրվա գարեջուր են մատուցելու£ Բայց հաստատ վոբլան ՕԵԿ¬ը չի բերի£ Րաֆֆու «Սամվել»¬ից Փոխակերպված հատված Նա, ով ուրացավ իրեն ծնող «մորը», չի՞ դավաճանի հարազատ «հորը»£ Ս. Բալասանյանի արդարացումը Ոչ թե իմ ճակատին էր ՕԵԿ գրված, այլ իմ պատվին կառուցված արձանի ճակատին£ Ոչ թե կոնֆեդերացիա, այլ` «կոնֆիգուրացիա» Ըստ իրատես քաղաքագետների` Վրաստանից ու Ադրբեջանից կոնֆեդերացիա «դուրս չի գա»£ Նրանց սերտ համագործակցության արդյունքում կստեղծվի անկապ «կոնֆիգուրացիա», որը ոչ մի գերտերության հաճո չի լինի£ Ձվային մետամորֆոզներ «Ոսկե ցլիկը» ֆիլմի ոճով ԺՈՂՈՎՈՒՐԴ ¬ Էն էժան ձուն էնքան թանկացրին` առնել չի լինում£ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ¬ Ոչի°նչ, հիմա էլ առանց ձու ձվածեղ կերեք£ Որովհետև աթոռի խնդիր է, ոչ թե անձի Որոշ ԶԼՄ¬ներ, Արևիկ Պետրոսյանի հրաժարականի շուրջ այնպիսի սենսացիաներ ստեղծեցին, որ համեստ Արևիկին ներկայացրին ՀՅԴ¬ի լավ «աղջիկ», Քոչարյանի ծպտյալ «զարմիկ», իսկ ՕԵԿ¬ի դեմ` «պարսատիկ»£ Կոալիցիայի «պոտենցիան» Չարենցաբար Եթե ուզեն` արևիկներ կշպրտեն երկինքն ի վեր, Եթե ուզեն` ցած կբերեն երկինքներից արևիկներ£ Վարդան Ղուկասյանի ուղերձը` Յուրի Լուժկովին ¬ Չհանձնվես, դիմադրի°ր, ետևում Մոսկվան ա£ Օրինակ, ես Գյումրին չեմ հանձնելու£ Կեպիի փոխարեն բերետ կդնեմ, բայց քաղաքը «կպահեմ»£ Վ. Հովհաննիսյանը` Արագածոտնում ՀՅԴ հանրահավաքի ձախողումից հետո Հայտնի ֆիլմի ոճով - Լա°վ, այս մարզում մի կենդանի դաշնակ չկա՞£ «Հերթականից» ֆոբիա ունեն Մեր իշխանություններն էլ շատ են համառ£ Օրինակ, կարելի էր չէ՞, չփշրել Հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանի փխրուն սիրտը£ Ի¯նչ է նրա ուզածը£ «Եթե անգամ հերթական ընտրություններին մնա երկու ամիս, ՀԱԿ¬ը կարևորելու է արտահերթ ընտրությունները». թե երկու ամիսը շատ է, երկու շաբաթը թող «փեշքաշ» անեին, միայն թե անունը դնեին «արտահերթ»£ Հիմա էլ հիպերմարկետ Երևանում բացվել է աննախադեպ մեծ հիպերմարկետ, ընչազուրկները դա կհամարեն հիպերբոլա, բայց կստանան հիպերտոնիա£ :

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով, Նախագահը գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ:

ԼՐԱՀՈՍ

q ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Բրյուս Դոնահյուն:

Պարզաբանում

«Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակած տեղեկատվությունը N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Հովհաննես Սամվելի Բաղդասարյանի առողջական վիճակի վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը: Զորամասում 09.09.2010թ. տեղի ունեցած միջադեպի հետևանքով Հ. Բաղդասարյանը հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել որովայնի շրջանում և նույն օրը վիրահատվել է, ստացել է համապատասխան բուժօգնություն:

ՎԵՐԱՀՍԿԻՉՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Իր գործունեությամբ Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատը մեկ անգամ չէ, որ հաճելիորեն զարմացրել է ազգաբնակչությանը` մեծացնելով հույսը, որ ամեն ինչ այնքան էլ բարձիթողի վիճակում չէ` ինչպես կարող է թվալ առաջին հայացքից£ Բնականաբար, դա չէր կարող աննկատ մնալ նաև բարձրագույն վերահսկիչ մարմիններում, ու անշուշտ պատահական չէր, որ ԱՊՀ վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10¬րդ նստաշրջանը հենց Երևանում էր հրավիրվել£ Ի դեպ, ինչը և զարմանալի չէր` մասնակցությունից պարզապես խուսափել էին Ադրբեջանի «վերահսկիչները»£ Երևի թե` բարեբախտաբա°ր, որովհետև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու պարագայում գուցե նրանց` հոգի կոչվող դատարկության մեջ, ինչ¬որ խլրտում արթնանար... Նրանք նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ոտնադրել չէին կարողանա. Մայր Աթոռի թանգարաններն ու հոգևոր մշակույթի ցուցանմուշները նրանց երկա¯ր խորհել էին տալու... Ինչևէ. ձևավորված ավանդույթի համաձայն` նստաշրջանի մասնակից 11 երկրների վերահսկիչ պալատների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին թուրքական յաթաղանի զոհերին` ի հիշատակ թողնելով իրենց ձեռքով տնկված եղևնին£ Երևանում մեկնարկած ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10¬րդ նստաշրջանին մասնակցում էին ավելի քան մեկ տասնյակ երկրների վերահսկիչ մարմինների ներկայացուցիչներ:

Ամենագեղեցիկ հաճոյախոսությունը ճշմարտությունն է

Հիրավի` առեղծված է կինը£ Հա°յ կինը£ Առեղծված, որն ամբողջությամբ բացահայտելն անհնարինության չափ դժվար է£ Բայց արդյո՞ք պետք է որոնել այդ բանալին` փնտրտուքի ճանապարհին կորցնելով ի վերուստ տրվածն ընկալելու սթափությունը£ Գուցե թե հատկապես սթափությունը պահպանած կանայք էլ հենց իրենց տեսակի հանդեպ հարգանք ու սեր են արթնացնում... Ամենագեղեցիկ հաճոյախոսությունը ճշմարտությունն է, որը ցանկացած մեկին հասցեյելուց առաջ նրա արժանիքները պետք է ճանաչես£ Այդ դեպքում Նաիրա ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ պարզապես կարող ես ասել` լավ Մարդ, վայելուչ Հայուհի, պատասխանատվությունից չխուսափող Անհատ£ Ամենասեղմ նշումներով նրա կենսագրությունն իսկ արդեն պատմում է իր տիրուհու անցած ուղու մասին, հուշում, որ դյուրանցանելի ճանապարհ չի ընտրել, բայց համոզմունքով է ընտրել ու արժանապատվորեն հաղթահարել ինքնահաստատումի խոչուխութերը£ Դժվարությունների մասին երբեք չի խոսում, զի համոզված է, որ անելանելի վիճակներ չեն լինում. պարզապես պետք է ճիշտ ելքեր որոնել£ Առավել ևս հիմա, երբ նաև հասարակական ակտիվ գործունեություն է ծավալել£ Անկեղծ ասած` փոքր¬ինչ դժվար էր զրուցել Նաիրա Նահապետյանի հետ£ Ո°չ այն պատճառով, որ ասելիքը չէր գտնվում£ Ճիշտ հակառակը` անվերջ ծավալվող նրա խոսքն ընդմիջելն էր դժվար£ - Ծանր չէ՞. 12 տարի աշխատել եք ՀՀ կառավարությունում, եղել եք ֆինանսավարկային կազմակերպությունների, ապա` բանկի մասնաճյուղի տնօրեն£ Հիդրոկայանների սեփականատեր եք, փոքր ՀԷԿ¬երի միության նախագահը, ՀՀԿ կանանց խորհրդի և Երևանի ավագանու անդամ£ Ունեք լավ ընտանիք, հրաշալի զավակներ£ Ո՞նց եք հասցնում£ - Պետական կառավարման համակարգում աշխատելուս տարիներին եմ ճշգրտել նախասիրություններս` թե° քաղաքական ու հասարակական, թե° տնտեսական ոլորտներում£ Ընտանիքս ինձ համար բարոյական լավագույն հենարանն է£ Ես չեմ սիրում ծուլանալ£ 1998¬ից Հանրապետական կուսակցության անդամ եմ£ Երևի գիտեք, որ ՀՀԿ շարքերում ավելի քան 60 հազար կին կա, և ես անդամակցում եմ կուսակցության կանանց խորհրդին, որը գլխավորում է ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը£ Շատ գործուն կառույց է` իր ստորաբաժանումներով, որոնց ղեկավարների ու ներկայացուցիչների հետ պարբերաբար քննարկում ենք մարզերում, վարչական տարբեր տարածքներում ծառացած հիմնախնդիրները£ Ես ղեկավարում եմ գործարար կանանց ստորաբաժանումը. փորձում ենք օգնել փոքր և միջին բիզնեսով զբաղվող կանանց, նպաստել նրանց գործունեությանը, որպեսզի կարողանան հոգալ իրենց ընտանիքների հոգսերը£ - Ո՞րը կարելի է համարել կնոջ թիվ 1 հոգսը£ - Ամենադժվարալուծելին, թերևս, ֆինանսական ապահովվածությունն է£ Ամեն կին ձգտում է ամուսնու հետ կիսել ընտանեկան հոգսերը, և նրանցից շատերը շնորքներ ունեն. դիցուք` լավ հյուսում են, թխում, երգում են, նվագում... Բայց չգիտեն` ինչպես օգտագործել դա£ Մենք խորհրդատվության կարգով հուշում ենք, երբեմն նաև օգնում` վարկային միջոցներ ձեռք բերել ու տանուլ չտալ£ Բացի այս, բոլորն են տեղյակ` կրթության, առողջապահության ոլորտում ՀՀԿ կանանց խորհրդի գործունեությունից£ Մեզ համար ամենամեծ գնահատականն է, երբ հանրապետության բոլոր վարչական տարածքներում անվճար բուժզննում անցած և բուժօգնություն ստացած կանայք խոսքեր չեն գտնում` իրենց երախտագիտությունը հայտնելու£ - Ո՞վ է մերօրյա հայ կինը, և ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել նրան£ - Որոշ առումներով չեմ ընդունում կնոջ և տղամարդու հավասարություն ասվածը. և° ընտանիքում, և° աշխատանքում (էլ չեմ ասում` հասարակական գործունեության ընթացքում) պարտականություններ կան, որոնք ավանդաբար կնոջն են, բայց տղամարդն էլ պետք է սատարի նրան£ Սակայն մեզանում տղամարդիկ կարծես չեն ուզում կնոջը տեսնել պատասխանատու պաշտոններում. չեն ուզում զիջել իրենց դիրքերը£ Վկան մեր Ազգային ժողովն է, որտեղ պատգամավորների կարծեմ ընդամենը 9 %¬ն են կանայք£ Իհարկե, սա չի նշանակում, որ կանայք ավելի քիչ են պատրաստված կամ խելացի£ Սա էլ երևի մեր ընկալումների ավանդական կարծրատիպերի արդյունք է, ինչը, բարեբախտաբար, հաղթահարվում է£ Եթե նույն` ՀՀ 1¬ին խորհրդարանում կանայք 3 %¬ից էլ պակաս էին, և այսօր եռապատկվել են, ուրեմն այդ կարծրատիպերը հաղթահարվում են£ Մոր, կնոջ` օջախի ջերմությունը պահպանողի իր սուրբ պարտականությունները, իհարկե, կինը երբեք չի զիջի, բայց օժտված կանանց ներուժը պետք է չանտեսել£ - Մի տեսակ վարժվել ենք` կանանց գերազանցապես կրթության և առողջապահության ոլորտներում տեսնել£ - Այո, և հենց թեկուզ այդ ոլորտներում նրանք գործո°վ են ապացուցում կազմակերպչական արժանիքները£ Եվ ոչ միայն նրանք. 2 կին նախարարների մասին էլ նույնը կասեմ£ - Փաստորեն, Հանրապետական կուսակցությունը նաև ուղի է հարթում քաղաքական գործչի ունակություններ ունեցող կանանց համար£ Հրաշալի° է£ Դառնանք Ձեր գործունեության մյուս ոլորտին£ Ասում են` կենցաղն է գիտակցության հայելին£ Դուք այսօր երևանցու հոգսերի պատասխանատվությունն էլ եք ստանձնել£ Ի դեպ, Երևանի ավագանու ընտրությունից հետո պարզորոշ էր, որ քաղաքապետարանը կառավարման նոր ոճ է որդեգրում` մասնակից դարձնելով ժողովրդի համակրանքը վայելող մտավորականների£ Այդուհանդերձ, դժվար է լինելու£ Երևանցու և ընդհանրապես, հայաստանաբնակների ամենաանլուծելի խնդիրը սոցիալական դժվարություններն են, նյութապես անապահովվածությունը£ Բայց ավագանին էլ երևի ստիպված էր, դիցուք բնակվարձերը բարձրացնել... - Կառուցվածքային խնդիրներին չեմ անդրադառնա, բայց, ինչպես գիտեք, ավագանու անդամների քանակով ՀՀԿ¬ն Երևանում ևս ստանձնել է բնակչության քաղաքակիրթ կենցաղն ապահովելու պատասխանատվությունը£ Ես 4 մշտական հանձնաժողովներից մեկի` Ֆինանսավարկային և տնտեսականի նախագահն եմ ու շատ ավելի լավատեղյակ եմ բյուջետային հարցերից£ Այո, վարձավճարները ստիպված էինք բարձրացնել, սակայն` աննշան չափով£ Ուզում ենք, չէ՞, որ մեր մայրաքաղաքը մաքուր ու բարետես լինի£ Տեղյակ եք երևի, ծավալուն մի ծրագիր ենք ձեռնարկել. Երևանի քաղաքապետարանը աղբամշակման գործարան կառուցելու պայմանագիր է վավերացրել£ Իսկ կառուցողին առաջին հերթին հետաքրքրում է աղբահանության դիմաց վճարվող գումարների չափը (որն ամրագրվում է պայմանագրում)£ Ինչ վերաբերում է բնակչության անվճարունակությանը, ապա սոցիալապես անապահով ընտանիքները գտնվում են քաղաքապետարանի վարչական տարածքների ղեկավարների ուշադրության կենտրոնում. քաղաքապետի հրամանով այդպիսի ընտանիքների համար արտոնություններ են սահմանված£ Երբեմնի աղտոտվածությունը բացառելով, մենք կանաչապատ ու մաքուր մայրաքաղաք ունենալու ուղին ենք բռնել£ Բայց մեր հոգսը միայն դա չէ£ Ամեն հանձնաժողով համապատասխան ոլորտից բազմաթիվ նամակներ է ստանում, ինքներս ենք շրջում տարածքներով, հանդիպում բնակիչների հետ£ Այսինքն` լավատեղյակ ենք երևանցուն հուզող բոլոր խնդիրներին, և արվում է ամեն ինչ` դրանք լուծելու համար£ Օրինակ, մինչև գալիք տարեկես` Երևանի բոլոր մանկապարտեզներն ապահովված կլինեն ջեռուցմամբ£ Շենքերի տանիքների վերանորոգումը ևս կարևոր խնդիր է մեզ համար... - Ասում են` ժողովրդին տոներ նվիրեք, որ նա կարողանա վանել հոգսերը£ Անկախության օրն, իսկապես, հաճելի անակնկալ մատուցվեց. տոնական համերգը մարդիկ կարողացան վայելել նաև իրենց բնակարաններում` հեռուստաեթերի շնորհիվ£ Փորձ է արվում պահպանել և ավանդական Էրեբունի¬Երևանը, որը, սակայն նախկին` համաժողովրդական ընկալումը չունի... - Տոնը պետք է համաժողովրդական դարձնել£ Այդ մասին էլ հոգացել է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը£ Ա°յ, առաջիկա կիրակի հենց Էրեբունի¬Երևան շքահանդեսն է, և բոլոր այգիներում, պուրակներում թատերականացված հանդիսություններ, նվագախմբեր կլինեն£ Մեծ անակնկալներ են սպասվում, որոնց մասին նախապես չեմ խոսի, բայց համոզված եմ, որ իսկական տոն կնվիրենք երևանցուն£ - Մի քանի խոսք էլ` ոչ հասարակական աշխատանքի մասին£ Դուք Հայաստանի փոքր հիդրոէլեկտրակայանների միության նախագահն եք` 1996 թվականից... - Այո£ Եվ եթե շատ հակիրճ` միայն մի քանի թիվ հիշատակեմ. այն ժամանակ գոյություն ունեցող 13 ՀԷԿ¬երի փոխարեն այսօր մենք 149-ն ունենք £ Ասել է թե` ոլորտն արդյունավետ զարգացում է ապրում£ Մեր միությունը փորձում է նպաստել բնագավառի կարգավորմանը` Էնեգետիկայի մասին օրենքի շրջանակներում£ Ի վերջո սա ևս մեր տնտեսության զարգացման կարևորագույն խթան է£ Եվ եթե ամենուր ճիշտ տնօրինվեն տնտեսությունն ու ֆինանսները և ճիշտ զարգացում ապահովվի` մենք կունենանք կայացած, ուժեղ պետություն, ինչն ամենակարևորն է բոլոր ժամանակներում£ :

2011¬ը` Մոմիկի տարի Հանդիսաերթի հայտնությունը

Հոբելյանաշատ 2010¬ի հնչեղ անուններից մեկի` Գլաձորի մանրանկարչության դպրոցի ականավոր ներկայացուցիչ, քանդակագործ, ճարտարապետ ՄՈՄԻԿ ՎԱՐԴԱՊԵՏԻ (XIII-XIV դդ.) 750¬ամյակի նշանավորման կապակցությամբ ծննդավայրում կազմակերպված հանդիսություններին մասնակցելու պատրաստակամությամբ ներգրավվում եմ մայրաքաղաքային բազմամարդ պատվիրակութ յան կազմում£ Մեն¬մի փաստը, որ ՀՀ վարչապետն է գլխավորում Եղեգնաձոր մեկնողներիս խումբն ու ընթացքը մշակույթի նախարարի և պաշտոնատար մի շարք անձանց հետ միասին, հագեցած ծրագրով այս միջոցառման բարձրակարգ իրագործման հավատընծա հույսեր էր ներշնչում£ Խանդավառված պետական ներկայացուցչական մակարդակով մեր ազգային արժեքների հանրաճանաչ ման հերթական հավաստիքով` թողնում եմ միաժամանակ մեկնարկած «Հայֆեստ» և Գրքարվեստի նորաստեղծ միջազգային փառատոների կիրակնօրյա բովանդակության լուսաբանման «հոգսը» երևանյան գործընկերներիս և վաղ առավոտյան միանում ՅՈՒՆԻՍԵՖ¬ի մանկական կամերային նվագախմբի (գեղ. ղեկավար` Սերգեյ Սմբատյան) պատանի երաժիշտներին£ Ինչպես Չարենցը կասեր. «Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին, ...Ուրախ էինք մենք և մեր սիրտը-բաց»£ Նվագախմբի տնօրեն, Վ. Սպիվակովի հիմնադրամի պատասխանատու քարտուղար, ԵՊԿ դասախոս Լենա Զաքարյանի, դիրիժոր Ներսես Մկրտչյանի և Չարենցավանի երաժշտական դպրոցի փոխտնօրեն, բազմազավակ երաժշտաընտանիքի հայր Արմեն Աղաջանյանի հետ մտերմիկ զրույցով արդի երաժշտարվեստի ու մասնագիտական կրթության շուրջ` պարզեցի տխուր իրողություններ, որոնք ամրապնդեցին ոլորտում տիրող իրավիճակը բացահայտելու որոշումս£ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի բազայի վրա կազմավորված այս մեկամյա նվագախումբը, Մշակույթի նախարարության կայուն աջակցությամբ, արդեն հավաստել է իր պիտանիությունը նորելուկ ներուժի հասունացմանը£ Սպիվակովի հիմնադրամի կրթաթոշակով 10-16 տարեկան 23 ամենաշնորհալիներին խրախուսելը մրցակցական ոգին է սրել համադպրոցական ների£ Հաճախակի ելույթները (նաև` կառավարական միջոցառումներին), շրջագայությունները մարզերում որոշակի համերգային կոլեկտիվ բարեկրթությունն են զարգացրել սկսնակ երաժիշտների£ Զարմանքով տեղեկացա, որ ներկայիս երաժշտակրթարանները փնովող հայտնի երաժշտագետների երեխաները նույն դպրոցում են մասնագիտանում:

Անավարտ խճանկար

Մշակույթի տանն արտասովոր իրարանցում էր£ Բերքի տոնի նախապատրաստական փուլն էր ավարտին մոտենում, որին մարզի գյուղերը 40 տարի անընդմեջ ներկայանում էին իրենց բերք ու բարիքով, ավանդական ուտեստներով` առանձնակի ոգևորված վարչապետի այցելության սպասումով£ Ժամանակ շահելու նպատակով բարձրանում եմ երրորդ հարկ, որտեղ Ազգային պատկերասրահի Վայոց ձորի մարզի մասնաճյուղն է տեղակայված, նախապես ծանոթանում «Մոմիկ -750» ցուցահանդեսին£ Բարենորոգված այս հարկաբաժնում իսպառ չքանում է շենքի ավերակվածութ յան տխուր պատկերը£ 3 ցուցասրահներում, թեմատիկ խելամիտ տարանջատմամբ ներկայացված մոտ 50 աշխատանքները ավետարանական նկարազարդումներից ու դրվագումներից զատ մատուցում են մերօրյա կերպարվեստագետների` Լուսիկ Ագուլեցու, Անատոլի Պապյանի, Էդվարդ Իսաբեկյանի, Փարավոն Միրզոյանի, Վարուժան Վարդանյանի, Հովհաննես Շարամբեյանի և ուրիշների ուշագրավ կտավներ£ Ցուցադրության առաջին պլանում Մոմիկի «Համբարձում», «Ողբ. Հարություն» մանրանկարների վարպետ ընդօրինակումներն են` փոքր ծավալի արտահայտչակա նությամբ հիացմունք պատճառող£ Գրիգոր Տաթևացուց, Ղուկաս Ավետարանիչից ու անհայտ ծաղկողներից արված ընդօրինակումներով յուրովի շարունակվում է քրիստոնեական քարոզչության թեման` Մկրտում Հովնաթանյանի «Աստվածամայրը մանկան հետ» (1836 թ.) և Էդուարդ Արծրունյանի «Մկրտություն» (1990 թ.) կտավներով հասցվելով մեր օրերը£ Հոգևոր-մշակութային որոշակի լիցքերով գոտեպնդված` վերադառնում եմ ակումբին կից նորակառույց ամֆիթատրոն£ Հնարավորինս գայթակղիչ ձևավորված բերքատոնի մոտ 3 տասնյակ սեղանների շուրջ խմբված հոծ բազմությունը ճեղքելիս որսում շշունջներ այս միջոցառմանը մասնակցելուց, պաշտոնապես չսահմանված տուրքի վճարումը մերժելով, մի քանի գյուղերի հրաժարվելու մասին£ (Հետո տեղացիներից շատերը վկայեցին, որ երբևէ այսպիսի աղքատիկ Բերքի տոն չեն տեսել£) Անտեղյակ տոնահանդեսի ժամանակացույցին, ինքս իմ հույսին թողնված, ջանում էի չվրիպել բուն հանդիսաշարի ընթացքից£ Գիտեի միայն, որ Մոմիկի թանգարանի բացումն էր նախատեսված (երևի` Նորավանքի համալիրում), բացօթյա համերգ ու ճոխ հյուրասիրություն (՞)£ Հարցուփորձելով ու «մասնագիտական հոտառությամբ» հաջողեցրի ինչ¬ինչ կենդանի տպավորություններ քաղել անզիջում անձրևով գուցե խարխլված զանգվածային տոնախմբությունից£ Հընթացս գլխիկոր գիտակցեցի, որ անավարտ է մնալու մտահղացածս գունեղ տոնախճանկարը£ Տեղատարափով «պաշարված» բացօթյա հանդիսարանում համառորեն իրականացվում էր համերգային խայտաբղետ ծրագիրը£ (Ի զարմանս հավաքվածների` անձրևն արհամարհած պետական այրերը, համբերատար տեղավորվել էին ամֆիթատրոնի առաջին շարքում:

«Գալա¬հակամշակույթ»

Մշակութային տարվա աշնանամուտին նախաձեռնված «Գալա ցուցահանդես. հայ աբստրակտ արվեստագետներ» ցուցադրության անարվեստ հավակնոտության զարմանքը կրած խորագրից տարածվեց ժամանակակից արվեստի թանգարանի երկհարկանի մասնաշենք£ Իրենց նորագույն կերպարվեստի մունետիկներ հռչակած կազմակերպիչները` Գևորգ Քասաբյանի մարտնչող ինքնասիրահարվածությամբ (ներկայացված 37 աշխատանքներից ութի հեղինակը ըստ էության «վարիացիոն անհեթեթության» հետևորդ էր), փորձել էին սլաքով տարանջատել իրենց պարզունակ ու սնանկ տարածավալ հորինվածքները սրահի մուտքի մոտ տեղակայված քանդակներից Կարեն Պետրոսյանի («Կենաց ծառ» շարքից` «Անցում», «Ճիշտ ուղին») և 25-ամյա ամերիկացի արաբ Աշիր Աքրամի, ով շահած դրամաշնորհով եռամսյա դասընթաց էր անցել փորձարարական արվեստի մեր լաբորատորիայում ու նվիրել վերջնարդյունք ¬ «Արարատը» թանգարանին£ «Անվերնագիր»¬ների ու հեղինակների տարօրինակ մականունների (Սև, Ճալա, Լեո-Լեո, Քիքի, Մոկո...) առատությունից զատ այս ցուցադրությունը որևէ իրական (ուր մնաց` մշակութային) հետաքրքրություն չէր երևակում£ Միակ արժանիքը, կարծում եմ, այն էր, որ իր այցելուների մոտ հոգևոր պահանջ էր հարուցում կրկին հաղորդակցվելու թանգարանի հիմնական ցուցադրությանը£ Հակամշակույթի նորահայտ «զինվորները», ըստ իս, խորամուխ չէին եղել Արշիլ Գորկու ասույթներից ընտրված իրենց կարգախոսի բովանդակության մեջ. «...Որպեսզի արվեստը զարգացում ապրի, նոր անսահմանություններ է պետք անընդհատ ստեղծել»£ Մետաղե տարատեսակ կամայական ձուլածոներով ու դատարկ կտավներով չէ, որ «աբստրակցիան ճեղքում է սահմանափակ գիծը և մուտք գործում անսահմանութ յուն»£ Մտքի բացակայությունը ամենևին էլ նրա կապանքվածությունից ազատագրման արտահայտությունը չէ£ :

Բոլորիս հայացքները Հայաստանին են ուղղված

Իրանահայ Վաչիկ Վարդանյանի առաջին այցը խմբագրություն` իսկապես հուզիչ անակնկալ էր£ Դա տարիներ առաջ էր, և նույնիսկ հեռակա կարգով ծանոթ չէինք մեկս մյուսին£ Հայրենիքի մասին, սակայն, նա տեղեկացված էր և այստեղ գալով` որոշել էր հինավուրց թերթի իր գործընկերներին ճանաչել£ Այն ժամանակ նա Թեհրանում տպագրվող «Լույս» պարբերականի խմբագիրն էր£ Ու թերևս ավելորդ է ասել, որ այդ ծանոթությունը բարեկամության վերածվեց£ Հանձին նրա մենք ճանաչեցինք հայ արմատներին անդավ, ազգային լեզվի ու մշակույթի պահպանության գործի նվիրյալներից մեկին£ Հիմա նա ամերիկյան հայաշատ Գլենդելում է բնակվում, և թատրոնն է նրա տարերքը£ Թատրոնը` թե° որպես պիեսների հեղինակ, թե° որպես դրանց բեմադրիչ£ Օտար ափերում ծնված, բայց հայեցի դաստիարակություն ստացած նրա Դալար դուստրն էլ արդեն հոր նախասիրություններով է «վարակված»£ Ոչ մի հայ ծնող իրեն չի ների` եթե զավակները կրթություն չստանան£ Իրանի Ատրպատական նահանգի Քարագուլուխ գյուղում բնավորված Վարդանյանների ընտանիքն էլ ոչ միայն բացառութ յուն չէր, այլև բարեբախտություն ուներ, որ զավակներն ուսումնատենչ էին£ Գյուղում, սակայն, չկար այդ հնարավորությունը£ Եվ ֆինանսական դժվարությունները հաշվի չառնելով, ընտանիքը 1963¬ին Թեհրան տեղափոխվեց£ Նրանց Վաչիկ որդին այդ ժամանակ 10 տարեկան էր£ Նա այսօր էլ երախտիքով ու հպարտությամբ է հիշում. - Մայրս ուսուցչապետ էր և չէր կարող մեզ անուսում թողնել£ Երբ Թեհրան տեղափոխվեցինք, ես պարսկերեն ոչ մի բառ չգիտեի. մեր միջավայրում թուրքերեն ու հայերեն էին խոսում£ 10 տարեկանում նոր միայն դպրոց եմ գնացել և այնտեղ սովորել պարսից լեզուն£ Դպրոցը հայկական էր, բայց հայերենը միայն որպես առարկա էր ուսուցանվում£ Մեկ տարում հասցրեցի յուրացնել իմ հասակակիցների սովորածը, և տարրականն ավարտելով, գնացի պարսկական քոլեջ£ Միջնակարգից հետո ինքնաշխատությամբ ու մորս օգնությամբ տիրապետեցի մայրենիիս… Պատմում է Վ. Վարդանյանը, իսկ նրա անկեղծ, անպաճույճ խոսքերն ակամա խորհել են տալիս, թե որքան կենսունակ են ժառանգականություն կոչվածն ու առողջ բնազդները£ Ազգապահպա նությունը, հիրավի, պաստառային կոչ չէ, ոչ էլ բարձրագոչ բառատարափ£ Ահավասիկ. իմ զրուցակիցը Հայաստան-հայրենիք բառակապակցությունն իսկ չսերտած` մայրենի լեզուն է յուրացրել£ Եվ այնքան լավ, որ լրագրության ասպարեզ է մտել£ Իրանահայ ազգային մշակութային միության երիտասարդական «Ծիածան» ամսագրի խմբագրությունում նրա ձիրքն աննկատ չի մնացել. խմբագրակազմի անդամ է դարձել և արվեստի բաժնի պատասխանատու£ Հետագայում հրավիրվել է նորաբաց «Ապագա» ամսագրի, հետո «Լույս» շաբաթաթերթի խմբագրություններ£ «Լույս», ապա նաև «Հույս» հանդեսները հիմա արդեն Հայաստանում էլ բարի համբավ են վայելում. ճշմարիտ մտավորական ու բարերար Լևոն Ահարոնյանն է հիմնադրել ու ֆինանսավորում£ Ինչպես Վ. Վարդանյանն էլ փաստում է. - 3 տարի ես պատիվ եմ ունեցել խմբագրել պարոն Լևոն Ահարոնյանի հիմնած լրատվամիջոցները£ Բոլոր աշխատողներս սիրում էինք նրան ու պարտավորված զգում իր հանդեպ£ Էությամբ մտավորական, բարեսեր այդ մարդը հայկական մեծ հոգի ունի£ Ինքն էլ շատ ուշ` 56 տարեկանում է հայերեն տառերը ճանաչել, բայց միշտ սիրել է մեր լեզուն£ Տեղյակ եք, անշուշտ, որ Հայաստանում նա դպրոցներ է վերանորոգել, նպաստում է Իրան-Հայաստան գործարարության զարգացմանը£ Նաև բազմաթիվ գրքերի տպագրությունն է հովանավորել և իրանցի գործարարներին քաջալերում է` Հայաստանում ներդրումներ կատարել£ …Հատկապես սփյուռքահայերի ճակատագրերը կարծես մեկ ընդհանրություն ունեն. տեղափոխը£ Վաչիկն էլ ընտանիքով հիմա արդեն Ամերիկայում է բնակվում և նվիրվել է թատրոնին£ Հումորով հիշում է. - Մեր ընտանիքում բոլորը երգում էին. լավ ձայն ունեին£ Բոլորը` բացի ինձանից£ Դպրոցում երգչախումբ էին հավաքում և իմ ցանկությամբ ինձ էլ ընդգրկեցին` առանց երգելս լսելու£ Առաջին փորձից հետո տեսուչն իր գրասենյակ կանչեց և ասաց` «Դու միանգամից արի թատրոն. երգից ձեռք քաշի»£ Տարեվերջյան հանդեսում մի դեր հանձնարարեց, որը լավ կատարեցի, և թատրոնն ինձ համար սիրելի դարձավ£ Շուրջ 6 տասնյակ ներկայացումներում նա լավագույն դերակատարներից է եղել, բեմադրել է 10 պիես, գրել 4 թատերգություն£ Անցյալ տարի գլենդելցի հանդիսատեսները` շուրջ 1500 թատերասեր, շատ բարձր գնահատեցին Վ. Վարդանյանի հեղինակած և իր իսկ բեմադրած «Ռաթևոսի հարսը պարել է ուզում» բեմադրությունը` 2008¬ին ԱՄՆ¬ում ստեղծված «Բեմարվեստ» թատերախմբի ներկայացմամբ£ Ի դեպ` դերակատարուհիներից մեկն էլ հեղինակի դուստրն է (Արևիկի դերում)` Դալար Վարդանյանը£ Վաչիկը սիրով է խոսում ստեղծագործական խմբի մասին` կարևորելով հատկապես գլխավոր` Ռաթևոսի դերակատար Նազար Ղազարյանի մասնակցությունը (նա նաև բեմահարդարն է)£ Որքան արվեստը մերձեցնող, քաղաքականությունը նույնքան պառակտող է նաև սփյուռքահայ համայնքներում£ Ու դա ցավ է պատճառում մեր զրուցակցին£ Նրան տրտմեցնում է նաև, որ կայացած, խոշոր գաղթօջախներից նույնպես մեծացել է արտահոսքը. - Ինչ արած. մարդիկ ավելի լավ ապրելու պայմաններ են որոնում, սակայն ցավով պետք է նշեմ, որ ազգասիրությունը, ավանդապաշտությունը տեղի է տալիս£ Շատ մեծ լավատեսության դեպքում` 3-4 սերունդ հետո հայեցի դաստիարակությունը, ազգային ինքնագիտակցությունը դժվար է լինելու պահպանել£ Օրինակ, մեր ներկայացումներին եկող հանդիսատեսի 60-70 %¬ը մեծահասակներ են£ Չէի ասի, թե երիտասարդությունը թատրոն չի սիրում. պարզապես այնտեղ մեծացած երեխաները հայերենին այնքան էլ լավ չեն տիրապետում£ Մեզ նույնիսկ խորհուրդ էին տալիս պիեսները անգլերեն լեզվով բեմադրել£ Բայց մեր նպատակը հենց ազգային լեզվով մշակույթը պահպանելն է£ Երիտասարդությունը հեռացել է իսկական արվեստից£ Ընթերցել չեն սիրում, չեն պատկերացնում, որ մեկ գիրք կարդալն ավելի մեծ վայելք է, քան միայն ինչ¬որ ֆիլմեր դիտելը£ Մտահոգությունն ազնիվ է£ Արյան կանչին ականջալուր` Վաչիկ Վարդանյանն, անշուշտ, միայն իր տագնապը չէ, որ հնչեցնում է. - Մենք` մտավորականներս ու մանավանդ լրագրողները, աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինենք, պետք է բոլոր ջանքերը գործադրենք` ազգային նկարագիրը պահպանելու£ Պետության գլխավոր մտածելիքն էլ դա պետք է լինի£ Վերջին հաշվով ` բոլորիս հայացքները Հայաստանին են ուղղված, դեպի Հայաստան է հառված£ Համենայն դեպս` միջին և ավագ սերունդը սիրով կվերադառնա£ Այո, երիցս ճիշտ են Հայաստան¬հայրենիքը միայն վերջին տարիներին առարկայորեն ճանաչած Վաչիկն ու նրա նման հայեցի ոգի ունեցողները. - Ցանկացած ազգի, ժողովրդի փրկության փարոսը նրա մտավորական զավակներն են£ Ժողովուրդը հավատում ու սպասում է նրանց շիտակ խոսքին£ Պետությունն էլ պետք է զորավիգ լինի, որպեսզի մտավորականը կարողանա հավատարիմ մնալ իր առաքելությանը և թույլ չտան, որ անտարբերության թմբիրը համակի մեր սերունդներին£ :

ՎԱՍՏԱԿ

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ արարման բուռն վերելք են ապրում նրանք, ում կողքին է ՎԵՆԵՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ£ Հայտնվում է նա այնտեղ, ուր իր կարիքն ունեն£ Նրա թիկունքում վաստակի տարիները հաճելիորեն ծանրացել են հարուստ բեռով£ Բայց սահյանական` «տարինե¯րս, տարիներս» բնորոշումը նրա համար չի քանզի տարիները սաների ջերմ հիշողություններում են£ Վ. Սահակյանը սիրված ու հարգված է և° իր սաների կողմից, և° վայելում է իր կոլեկտիվի սերն ու համակրանքը, որ վաստակել է իր բարեխիղճ աշխատանքով, բոլորի կողքին լինելու, օգնելու բարի կամքի դրսևորմամբ£ Սիրել ու ապրել է սովորեցնում Վ. Սահակյանը իր սաներին, ոսկեղենիկ մայրենիի հանդեպ «սիրո ծաղիկներ» է սերմանում նրանց հոգիներում£ Շիտակ և անկեղծ բնավորության, ճիշտ աշխատաոճի շնորհիվ վստահություն, հարգանք է ներշնչում գործընկերներին£ Տարիները նրան փորձ ու հմտություն են պարգևել£ Լուսավոր ու պայծառ է ներաշխարհը, պրպտող է հոգին£ Նա դեռևս շա¯տ ու շատ բարության, գեղեցիկի, ազնվության ու պատվախնդրության, մարդասիրության դասեր ունի սերունդներին տալու£ Վեներա Հրանտի Սահակյանը ծնվել է 1950 թ. ք. Դիլիջանի հեքիաթային բնաշխարհում, որն իր կնիքն է դրել նրա ներաշխարհի ձևավորման վրա£ 1975 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժինը, ստացել բանասերի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում և նվիրվել մանկավարժությանը£ ...Տարիների վաստակ ունեցող ուսուցչուհին 1993 -ից աշխատում է Նվեր Սաֆարյանի անունը կրող N 164 միջնակարգ դպրոցում` որպես I փոխտնօրեն ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով, միաժամանակ դասավանդում հայոց լեզու և գրականություն V-XI դասարաններում£ Անվերջ պրպտող, եռանդուն և անհանգիստ բնավորությամբ օժտված անձնավորություն է, որն իր աշխատասիրությունը, գործի նկատմամբ նվիրվածությունն ու պատասխանատվությունը փոխանցում է նաև մեզ£ Նրա յուրաքանչյուր դասը մի նոր հայտնագործություն է£ Բազմազբաղվածությունը հաղթահարելով` նա հաճախ անակնկալներ է մատուցում` հրամցնելով հայ դասականներին նվիրված գրական-երաժշտական երեկոներ, ուսանելի դասեր£ Մեթոդական օգնությունն ուսուցչին նա և° տեսանելի, և° հասու է դարձնում` նաև դասավանդման իր մեթոդներով£ Օժտված է ստեղծագործական մտքի մեծ թռիչքով£ Նրա ստեղծագործությունները և մեթոդական նյութերը հաճախ են տպագրվում «Հայոց լեզու և գրականություն» ամսագրում, «Տաճար» հանդեսում£ Վ. Սահակյանը իր անցկացրած արդյունավետ դասերի և լավ աշխատանքի համար ստացել է «Ավագ ուսուցչի» կոչում, խրախուսվել թաղապետարանի, քաղաքապետարանի կողմից£ Սիրելի° տիկին Սահակյան£ Այսօր` Ձեր ծննդյան հոբելյանի առթիվ, ցանկանում ենք ստեղծագործական նորանոր նվաճումներ, անսպառ եռանդ, առողջություն, ոգու ամրություն, իմաստավորված վաստակի բերկրալից վայելում, մեծ սեր... Թող Աստծո բարեհաճությամբ լցվի Ձեր յուրաքանչյուր օրը, ապրեք ընտանեկան տաքուկ ջերմությամբ, Ձեր յուրայիններին խանդավառեք անսպառ եռանդով£ Մենք սիրում ենք Ձեզ... Դուք այն մանկավարժներից եք, ով մոմի նման սպառում է իրեն` լույս ու ջերմություն տալով իր սաներին£ Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 միջն. դպրոցի մանկավարժական կոլեկտիվ :

ՄԵՐՕՐՅԱ ԲԱՐՔԵՐՆՈՏԱՐԱԿԱՆ ԱԼԱՆ - ԹԱԼԱՆ

Թիվ 1 շենք` Բաղրամյան փողոցի: Մտնում ենք ներս. շոգ, խեղդոց, մարդկանց կույտեր բոլոր սենյակների դռների առջև:

Երբ 3¬րդն ավելորդ չէ

20¬րդ դարի ամենաճակատագրական սիրային եռանկյունիներն, անշուշտ, հետաքրքրում են ոչ միայն կողմերին ու նրանց մերձավորներին£ Time հանդեսի հրապարակած` ընտանեկան դրամաների վարկանիշային ցուցակում ամենատպավորիչը բրիտանական գահաժառանգ Չառլզի ու նրա օրինական կանանց` Դիանա Սպենսերի և Կամիլա Պարկեր¬Բոուլզի կապն է£ 1981 թ. հուլիսի 29¬ին Դիանայի հետ նրա ամուսնության հանդեսին հետևում էր 750 մլն մարդ` աշխարհի տարբեր երկրներում£ Սակայն 4 տարի անց Չառլզը վերադարձավ Կամիլայի մոտ, ում առաջին անգամ տեսել ու սիրահարվել էր 1970 թ. և ում մերժել էր թագավորական ընտանիքը£ Բրիտանական միապետության պատմության մեջ ամենաերկարատև այդ սիրավեպը շատ ուշացումով` 2005 թ., բայց ի վերջո ավարտվեց համեստ հարսանիքով, որն արհամարհեց թագուհին£ Սիրային ուշարժան հաջորդ պատմության հերոսներն արտիստուհի Ինգրիգ Բերգմանը, նրա ամուսին Պետեր Լինդստրոմն ու ռեժիսոր Ռոբերտո Ռոսելինին են£ Կինոաստղի ու կինոհանճարի բուռն սիրավեպն արտիստուհու դեմ ըմբոստացրին նրա ամերիկացի երկրպագուներին£ Սակայն Լինդստրոմը խոհեմաբար ամուսնալուծվեց` չխոչընդոտելով կնոջ սիրային հարաբերություններին£ Նշանավորների այս ցանկում նշանակալիությամբ 3¬րդը հոլիվուդյան աստղ Էլիզաբեթ Թեյլորն է£ Ամուսնացած լինելով երգիչ Էդդի Ֆիշերի հետ, «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանումների ընթացքում, իր համար էլ անսպասելի, նա սիրահարվեց Ռիչարդ Բարտոնին£ Դա երկուստեք սեր էր` առաջին հայացքից, և զույգը կրկնակի ամուսնություն կնքեց ու կրկնակի ամուսնալուծություն` իրենց նախկին կողակիցներից£ Աղմկահարույց ամենահայտնի «եռանկյունիներից» է համարվում եռակի օսկարակիր, ռեժիսոր, կատակերգու դերասան, պրոդյուսեր Վուդի Ալենի կապն իր խորթ դստեր` Սուն¬ի Պրևենի հետ£ Արտիստն այդ ժամանակ ամուսնացած էր դերասանուհի Միա Ֆեռուուի հետ£ Կինն Ալենի մոտ հայտնաբերել էր ամուսնու և նրա որդեգրած կորեուհու ինտիմ կապը բացահայտող լուսանկարներ£ Աղջկան Ալենը որդեգրել էր` երբ Սունը 7 տարեկան է եղել, և Միան նրան սիրում էր` ինչպես հարազատ զավակին... 20¬րդ դարի երաժշտասերների կուռք դարձած Ջորջ Հարիսոնի և Էրիկ Կլեպտոնի համար ճակատագրական կին դարձավ մոդել ու լուսանկարիչ Պատի Բոյդը£ Կարծիք կա, թե նա է եղել Հարիսոնի ներշնչանքը` մեծ ժողովրդայնություն վայելող իր երգերը գրելիս£ Իսկ Կլեպտոնը Պատիին է նվիրել նույնպես մեծ տարածում գտած իր երգերը£ Պատին միաժամանակ 2¬ին էլ ընտրել է որպես ամուսին, ինչի մասին հետագայում գիրք է գրել` հիացական վերնագրով` «Հրաշալի այսօրը Ջորջ Հարիսոնն է, Էրիկ Կլեպտոնը և ես»£ :

Գալկի՞նն էլ` ուժեղ սեռի սիրահար

Նշանավոր արտիստի այս գաղտնիքը բացահայտվեց (երանի¯ չբացահայտվեր` ի սեր նրա արվեստի առողջ երկրպագուների) «Բլեդանսի տարածք» ծրագրի նկարահանման ժամանակ£ Ուշարժան է, որ այդ մասին պատմել է ոչ թե Մաքսիմի մերձավորներից ինչ¬որ մեկը, այլ շոուին հրավիրված պայծառատես Դարյա Միրոնովան£ Էքստրասենսը հազիվ է «փրկվել»` անհեթեթ խաբեբայության մեղադրանքից. Դարյան արժանապատվորեն պաշտպանել է իր կարծիքը, որը նա փաստորեն ակամա էր արտահայտել£ Ահա թե ինչպես է նա բացահայտել Մաքսիմ Գալկինի սեռական հակումը. նրա առջև 2 լուսանկար են դրել` շրջած վիճակում£ Առանց դրանց վրայի պատկերները տեսնելու, Դարյան պետք է գուշակեր, թե դրանցից որն է կին¬տղամարդ զույգի նկարը£ Նա ասել է, թե այդ լուսանկարներում նման զույգ չկա, ու հավելել է, որ թեև մեկի վրա կին ու տղամարդ են պատկերված, սակայն նրանք զույգ համարվել չեն կարող, որովհետև տղամարդը հետաքրքրվում է միայն ուժեղ սեռի ներկայացուցիչներով£ Եվ ոչ միայն ներկաներից որևէ մեկը, այլև Մաքսիմն ինքը մինչ օրս ոչինչ չի ասել իր «գաղտնիքի» ու դրա հրապարակման մասին£ :

$ 500 հազար` պանդայի դիմաց

Չինաստանը ճապոնական գազանանոցից 0,5 միլիոն դոլար է պահանջում` որպես փոխհատուցում` այնտեղ իր մահկանացուն կնքած հսկա էգ պանդա արջի դիմաց (տեղեկացրել է Daily Mail¬ը)£ Միջադեպը հետաքննելու նպատակով Ճապոնիա մեկնած իրավապահները եզրահանգել են, որ 14 տարեկան Քսին¬Քսինգ պանդան վախճանվել է սրտի սուր նոպայից£ Սրտի կանգը, հավանաբար, տեղի է ունեցել չափից ավելի մեծ չափաբաժնով դեղորայքից, որը ներարկվել է վիրահատության ժամանակ արհեստական բեղմնավորման համար նրանից սերմանյութ վերցնելիս£ Քսին¬Քսինգը Ճապոնիայից վարձակալված էր 2002 թ.` պանդաների պահպանության ու նրանց քանակն ավելացնելու ծրագրի շրջանակներում£ Կենդանու վարձակալումը Չինաստանին տարեկան մինչև 1 միլիոն դոլար էր բերում£ Իսկ նրա մահը երկու երկրների միջև դիվանագիտական հերթական աղմկարարության լուրջ պատճառ է դարձել£ :

Մահապատժի դեղորայքը քչություն է անում

Ամերիկայի մի շարք նահանգներում մահապատժի համար օգտագործվող պենտոտալ դեղամիջոցի բացակայության մասին է վերջերս ծանուցել այդ պատրաստուկը մատակարարող Hospira առևտրային կազմակերպությունը£ Պայմանագրային պարտավորությունները չկատարելը ֆիրման բացատրել է նրանով, որ իր գործընկերներից չի ստացել այդ դեղամիջոցի բաղադրամասերը£ Որոշ հաշվարկներով` այդ պակասը կարող է չլրացվել մինչև գալիք տարվա մարտ ամիսը£ Այսինքն, դատապարտյալների մահապատիժն ի կատար ածելու ժամկետները կարող են հետաձգվել£ Առանձին փորձագետներ հակված են կարծել, որ Hospira¬ն կարող էր և միտումնավոր կերպով արհեստական դեֆիցիտ ստեղծել£ Խնդիրն այն է, որ պենտոտալը կիրառելի է նաև անզգայացման նպատակով, ու մատակարար ընկերությունը բազմիցս պնդել է, որ ինքը դեմ է` իր արտադրած պատրաստուկով մահապատիժ իրականացնելուն£ Նշվում է, որ 2 նահանգներում պենտոտալն օգտագործվում է որպես հանցագործների մահապատժելու միակ միջոց, իսկ 33 նահանգներում այն 3 դեղամիջոցների կարևորագույն բաղադրիչ ներից է£ :

Յուդաշկիններն ամուսնալուծվում են

Ու դա կարող է հարվածել նրանց բիզնեսին£ Ճանաչված մոդելագործ Վալենտին Յուդաշկինը վերջին ժամանակներում բարձրաշխարհիկ հրավերներին ներկայանում է միայնակ£ Ըստ շրջող լուրերի` 20 տարի համերաշխ ապրած ամուսնական այս զույգը բաժանվում է£ Ճշգրիտ պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն ամուսիններն արդեն առանձին են ապրում£ Կինը հավաքել է իր իրերը և տեղափոխվել քաղաքամերձ բնակարան£ Յուդաշկինն էլ իր հերթին բնակություն է հաստատել Մոսկվայի «Ուկրաինա» հյուրանոցում£ Ճիշտ է, հավաստիացնողներ կան, թե առանձին ապրելու պատճառը նրանց մոսկովյան բնակարան ների միաժամանակյա վերանորոգումներն են£ Ոմանք էլ համոզված են, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ այս զույգը չի կարող բաժանվել, որովհետև ամուսնականից բացի նրանք սերտորեն կապված են գործնական հարաբերություններով£ Այսինքն` սիրո բացակայությունն ու միմյանց չհանդուրժելը ոչինչ չարժե` եթե վտանգ է սպառնում համատեղ բիզնեսին£ Ընտանիքի պահպանման վատ տարբերակ չէ£ :

Գազօջախի վրա միս մի° տապակեք

Նորվեգացի գիտնականները` Գիտության և տեխնոլոգիաների համալսարանից, պարզել են, որ գազօջախի վրա ճաշ պատրաստելն ավելի վտանգավոր է էլեկտրասալերից£ Իրենց ուսումնա սիրությունների ընթացքում նրանք միսը տապակել են տարբեր յուղերով ու տարբեր կրակների վրա` զուգահեռաբար չափելով վտանգավոր տարրերի մակարդակը£ Պարզվել է, որ գազօջախով եփելիս` օդում ավելանում է մուտագեն (որակափոխ) ալդեհիդի և քիմիական այլ բաղադրիչների պարունակությունը, որոնց մի մասը մեծացնում են քաղցկեղի վտանգը£ Գիտնականները գտնում են, թե այդ նյութերի ի հայտ գալը պայմանավորված է այն իրողությամբ, որ գազօգտագործման ընթացքում ջերմությունն ավելի բարձր է, քան էլեկտրականության դեպքում£ Այսպիսով, նրանք խորհուրդ են տալիս գոնե ճաշ պատրաստելիս ավելի շատ էլեկտրասալիկներին ապավինել£ Հետաքրքիր է, այս մասին տեղյա՞կ են այն գազամատակարարները, որոնց ախորժակը բացվում է տարին մի երկու անգամ, և գազի գներն արդեն առասպելական թռիչքներ են գործադրում. Ճաշ պատրաստելիս մթնոլորտն է աղտոտվում, գնաճից` շորթումի գարշահոտ տարածվում£ :

Վան Դամն ուժերն է չափում

Ժան¬Կլոդը որոշել է մրցամարտել 1996 թ. Օլիմպիական խաղերի չեմպիոն Սոմլուկ Կասմինգի հետ և այդ մասին հեռուստաշոու նկարահանել£ Այս ամիս Մակաոյում կայանալիք նրանց մարտն այդ շոուի բարձրակետն է լինելու£ - Ես ուզում եմ բոլորին ապացուցել, որ ֆիզիկական ուժի շնորհիվ մարդը կարող է շատ բան ձեռք բերել և կինոաստղ դառնալ,¬ իր նպատակի դրդապատճառն այսպես է բացատրել Վան Դամը£ Հիշեցնենք, որ «ուժային» կինոաստղը այս ամսի 18¬ին կտոնի ծննդյան 50-ամյակը£ Մրցակիցը` Կասմինգը, ով 13 տարով երիտասարդ է նրանից, 1996¬ին Ատլանտայում նվաճել է օլիմպիական ոսկե մեդալը£ :