Պարզաբանում


«Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակած տեղեկատվությունը N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Հովհաննես Սամվելի Բաղդասարյանի առողջական վիճակի վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը: Զորամասում 09.09.2010թ. տեղի ունեցած միջադեպի հետևանքով Հ. Բաղդասարյանը հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել որովայնի շրջանում և նույն օրը վիրահատվել է, ստացել է համապատասխան բուժօգնություն: Հ. Բաղդասարյանի բուժումը շարունակվում է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, նրա ոտքը չի անդամահատվել և առողջական վիճակը բավարար է: (Սկիզբը` նախորդ համարում) Լեյտենանտ Պաուերսը թռչում էր ավելի քան 20 կմ բարձրության վրա£ Ժամանակ առ ժամանակ կամացուկ ազդանշաններ էին տալիս ռուսական ռադարների աշխատանքը գրանցող ընդունիչները£ Լեյտենանտը խստորեն հետևում էր կարմիր գույնով արված նշումների երթուղուն£ Անհրաժեշտ վայրերում սեղմում էր հզոր «kodak»¬ների միացման կոճակները£ Ահա օդանավակայան, որի գոյության մասին անտեղյակ էր Շելտոնը£ Ահա մի ամբողջ շարք փայլուն, գլանաձև աշտարակներ£ Ամենայն հավանականությամբ` նավթի խոշոր պահեստարան է£ Պաուերսը գործունյա կերպով դրանց բոլորի կոորդինատները նշագծում էր քարտեզի վրա£ Սարի-Շագանի վրայով թռչելիս` պարզորոշ երևում էր մեծ շինություններով կառուցապատված մի տարածք£ Դա հենց այն վայրն էր, որով այդքան հետաքրքրված էր գնդապետը£ Ավիակոնստրուկտոր Կլերենս Ջոնսոնի ստեղծած Ս-2 ինքնաթիռը ազատորեն սավառնում էր գլխապտույտ բարձրության վրա£ Ֆրենսիսն արդեն ամբողջությամբ ընտելացել էր այդ մեքենային£ Ճիշտ է, արագության ռեկորդներ սահմանել այն անկարող էր` նրա առավելագույն արագությունն էր 790 կմ/ժ, բայց փոխարենը կարող էր թռչել 24 հազար մետր բարձրության վրա£ Պաուերսն առանց որևէ դժվարության հասավ մինչև Ուրալ£ Առջևում Սվերդլովսկն էր` հակաօդային պաշտպանության խոշոր հանգույցը£ Այնտեղ արդեն քանի ժամ էր, ինչ լարվածությունը հասել էր իր գագաթնակետին` երկրի ղեկավար Նիկիտա Խրուշչովի մի նյարդային հրամանը հետևում էր մյուսին£ Նա չէր գտնում իր տեղը` սահմանախախտ ինքնաթիռը մի քանի ժամից կարող էր հայտնվել Մոսկվայի վրա, որտեղ անց էր կացվում աշխատավորների մայիսմեկյան շքերթը£ Սվերդլովսկի մոտ գտնվող օդանավակայանից քիչ էր մնում օդ բարձրացնեին կապիտան Բորիս Այվազյանի և ավագ լեյտենանտ Սերգեյ Սաֆրոնովի ՄԻԳ¬19¬ները£ Սակայն հասկանալով, որ դրանք չեն հասնի անկոչ հյուրին` նրա ճանապահը փակելու համար վեր հառնեց կապիտան Իգոր Մենտյուկովի ՍՈՒ¬9 կործանիչը£ Վերջինս միանգամայն պատահականորեն էր հայտնվել այնտեղ` գործարանից£ Ու դեռևս անզեն մեքենան հենց այդպես էլ նա սլացավ երկինք` առանց հրթիռների ու բարձր թռիչքների համար անհրաժեշտ արտահագուստի£ ՍՈՒ¬9¬ը արագորեն հասնում էր Պաուերսին, նրա և վերջինիս «Լոկհիդի» միջև մնացել էր ընդամենը մոտ 12 կմ տարածություն£ Ու հենց այդ պահին էլ ՍՈՒ¬9¬ի ռադարը կուրացավ` նրա էկրանը ծածկվեց «կաթով». հակառակորդը միացրել էր ռադիոխլացման կայանը£ Խորհրդային օդաչուի հետագա թռիչքն արդեն ուղղորդում էին գետնից` հրամանատարական կետից£ Հետևեց հրաման` խոյահարել հակառակորդին, ինչն անխուսափելի մահ էր նշանակում£ Հարվածից հետո խցիկի ապահերմետիկացումից, 20 կմ բարձրության վրա, առանց արտահագուստի թռչող օդաչուի մոտ կսկսեր եռ գալ արյունը, կպայթեին ականջների թմբկաթաղանթներն ու աչքերի խնձորիկները դուրս կթռչեին իրենց տեղերից, իսկ մարմնի ներքին ճնշումը կտոր¬կտոր կաներ նրան£ Սակայն Մենտյուկովը չփոխեց ընթացքը£ Ու միայն գետնի վրա գտնվող կայանի անփորձությունը փրկեց կապիտանին. ՍՈՒ¬9¬ը կորցրեց բարձրությունը£ Այդժամ նրան հրամայվեց հեռանալ այդ գոտուց` սկսվեց հակառակորդի հրթիռակոծումը£ ՍՈՒ-9¬ի վառելիքը վերջանալու վրա էր£ Շտապ օդ բարձրացան Այվազյանն ու Սաֆրոնովը£ Փաստորեն այնտեղ, Սվեդլովսկի վրա, կայացավ հրթիռային ու ռեակտիվ ՀՕՊ ստորաբաժանումների առաջին մարտը իրական հակառակորդի հետ£ Պաուերսը չնկատեց իր վրա արձակված C-75 տեսակի առաջին հրթիռները£ Ձգտելով հեռանալ Մենտյուկովի ՍՈՒ¬9 կործանիչից` նա 900¬ի կտրուկ շրջադարձ կատարեց դեպի հարավ-արևելք, նպատակ ունենալով շրջանցել մեծ քաղաքը£ Հենց դա էլ փրկեց նրան Ս-2¬ի վրա արձակված առաջին հրթիռներից, ինքնաթիռն ուղղակի դուրս սահեց նրանց հասանելիության շառավղից, և նրանք պայթեցին օդում£ Ամերիկացին չլսեց անգամ պայթյունի թնդյունը` օդը ստրատոսֆերայում չափից դուրս լիցքաթափված էր£ Բայց ահա նրա «Լոկհիդը» կրկին մտավ խոցելիության գոտի£ Եվ հենց այդ պահին հնչեց հայրենական պատերազմի մասնակից, մայոր Միխայիլ Վորոնովի հրամանն իր հրթիռաձիգներին` «Ոչնչացնե°լ նպատակակետը»£ Մոսկվայի ժամանակով ժամը 8¬ն անց էր 53 րոպե£ Թիրախը խոցեց B-750 հրթիռը, որն արձակվել էր C-75 համակարգից£ Ինքը` լեյտենանտ Պաուերսը, դատարանում պատմում էր. - Սվերդլովսկի շրջանում ես, մոտավորապես 68 հազար ֆուտ բարձրության վրա, շրջեցի ինքնաթիռը և մեկ րոպեի չափ թռչում էի ուղիղ գծով£ Հետո ես լսեցի, կամ, ավելի ճիշտ, զգացի ինչ¬որ խուլ պայթյուն ու անմիջապես էլ տեսա նարնջագույն լուսապսակ£ Ինքնաթիռի քիթը կտրուկ թեքվեց ցած ու, ինձ թվում է, նրանից պոկվեցին թևերն ու պոչը£ Ինձ թվաց, որ այդ պայթյունը տեղի ունեցավ ինչ¬որ տեղ` ետնամասում£ Հստակ չեմ կարող ասել, թե ինչ դիրքով էր ընկնում ինքնաթիռը, անկման պահին ես տեսնում էի միայն երկինքը... Ես չէի կարող օգտվել ինքնանետիչ սարքից` վայր ընկնող ինքնաթիռում առաջացող ուժերի պատճառով£ Այնժամ ես բացեցի խցիկի ապակին ու արձակեցի ամրագոտիները£ Պարաշյուտը բացվեց ավտոմատ կերպով` երբ լքեցի ինքնաթիռը£ Այդ ժամանակ ես գտնվում էի մոտավորապես 14 հազար ֆուտ բարձրության վրա£ Ես չհասցրեցի միացնել ինքնաթիռը ոչնչացնելու համար նախատեսված կոճակներն ու լծակները£ Դրա համար ուղղակի ժամանակ չկար£ Պաուերսի բախտը բերեց, որ բեկորները չծակծկեցին խցիկը. C-75¬ից արձակված հրթիռի պայթյունի պահին դրանք տարածվում են 300 մետր շառավղով£ Կոտրատված ինքնաթիռը սկսեց քարի պես վայր ընկնել և օդաչուին ուղղակի պատեպատ խփել խցիկում£ Եթե այդ ընթացքում նա պատահաբար կպչեր ինքնաթիռը ոչնչացնող կոճակին, ապա նույն պահին էլ կորոտար նրա նստարանի տակ տեղադրված պայթուցիկը. այդ մասին ԿՀՎ¬ի ղեկավարությունը հարկ չէր համարել տեղյակ պահել օդաչուին£ Նա հասցրեց դուրս նետվել խցիկից մինչ այն պահը, երբ ջարդոտված ինքնաթիռը խոցեցին արդեն երրորդ համազարկով արձակված հրթիռները£ Գետնի վրա միանգամից չհասկացան, որ հակառակորդը ոչնչացված է£ Ռադարի էկրանի վրա այս ու այն կողմ տարածվող բեկորներից կազմված ամպն ընդունեցին որպես Պաուերսի կողմից արհեստականորեն արտանետված խոչընդոտներ£ Այդ իսկ պատճառով հրթիռակոծումը շարունակվում էր, իսկ ետ կանչել կամ հեռացնել կրակագծից 2 ՄԻԳ¬19¬ները` ոչ ոք գլխի չընկավ£ Արձակված հրթիռներից մեկը խոցեց ավագ լեյտենանտ Սաֆրոնովի կործանիչը, և օդաչուն զոհվեց£ Այվազյանին հաջողվեց հեռանալ կրակագծից` մեքենան ցած նետելով դեպի խոյընթաց թռիչք£ Պաուերսը գնդակ չարձակեց քունքին, չօգտվեց թունավոր ասեղից£ Ու չնայած Սաֆրոնովի ողբերգական մահվան, դա հաղթանակ էր, որը կանխեց լայնածավալ պատերազմը£ Հենց դրանով է սկսվում այն հերոսական 30-ամյա ժամանակահատվածը, երբ խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգը դարձավ անխորտակելի մի պատնեշ£

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ