ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Սա «բոլշևիկ-մենշևիկի» կռիվը չէ Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը արդարանալով, թե ինչու է Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ մեկնել Բաքու, ասել է. «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»£ Բայց «պոլիտիկան կզբաղվի իրենով» չէ՞. հին աքսիում է£ Երկիրը միայն շինանյութով չեն շինում Ա¯յ` եթե «իդեալ համակարգեր» ունենայինք հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական ոլորտներում... Թե չէ «Իդեալ համակարգ» խանութների ցանցի շինանյութով երկիր չես շինի£ Կենացները կքաղցրանան Եթե նախկին ՕԵԿ¬ական, այսօր ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանն ընտրվի ԱԺ փողխոսնակ, յուրաքանչյուր նստաշրջանի նիստերից առաջ պատգամավորներին մեկական գավաթ գյումրվա գարեջուր են մատուցելու£ Բայց հաստատ վոբլան ՕԵԿ¬ը չի բերի£ Րաֆֆու «Սամվել»¬ից Փոխակերպված հատված Նա, ով ուրացավ իրեն ծնող «մորը», չի՞ դավաճանի հարազատ «հորը»£ Ս. Բալասանյանի արդարացումը Ոչ թե իմ ճակատին էր ՕԵԿ գրված, այլ իմ պատվին կառուցված արձանի ճակատին£ Ոչ թե կոնֆեդերացիա, այլ` «կոնֆիգուրացիա» Ըստ իրատես քաղաքագետների` Վրաստանից ու Ադրբեջանից կոնֆեդերացիա «դուրս չի գա»£ Նրանց սերտ համագործակցության արդյունքում կստեղծվի անկապ «կոնֆիգուրացիա», որը ոչ մի գերտերության հաճո չի լինի£ Ձվային մետամորֆոզներ «Ոսկե ցլիկը» ֆիլմի ոճով ԺՈՂՈՎՈՒՐԴ ¬ Էն էժան ձուն էնքան թանկացրին` առնել չի լինում£ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ¬ Ոչի°նչ, հիմա էլ առանց ձու ձվածեղ կերեք£ Որովհետև աթոռի խնդիր է, ոչ թե անձի Որոշ ԶԼՄ¬ներ, Արևիկ Պետրոսյանի հրաժարականի շուրջ այնպիսի սենսացիաներ ստեղծեցին, որ համեստ Արևիկին ներկայացրին ՀՅԴ¬ի լավ «աղջիկ», Քոչարյանի ծպտյալ «զարմիկ», իսկ ՕԵԿ¬ի դեմ` «պարսատիկ»£ Կոալիցիայի «պոտենցիան» Չարենցաբար Եթե ուզեն` արևիկներ կշպրտեն երկինքն ի վեր, Եթե ուզեն` ցած կբերեն երկինքներից արևիկներ£ Վարդան Ղուկասյանի ուղերձը` Յուրի Լուժկովին ¬ Չհանձնվես, դիմադրի°ր, ետևում Մոսկվան ա£ Օրինակ, ես Գյումրին չեմ հանձնելու£ Կեպիի փոխարեն բերետ կդնեմ, բայց քաղաքը «կպահեմ»£ Վ. Հովհաննիսյանը` Արագածոտնում ՀՅԴ հանրահավաքի ձախողումից հետո Հայտնի ֆիլմի ոճով - Լա°վ, այս մարզում մի կենդանի դաշնակ չկա՞£ «Հերթականից» ֆոբիա ունեն Մեր իշխանություններն էլ շատ են համառ£ Օրինակ, կարելի էր չէ՞, չփշրել Հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանի փխրուն սիրտը£ Ի¯նչ է նրա ուզածը£ «Եթե անգամ հերթական ընտրություններին մնա երկու ամիս, ՀԱԿ¬ը կարևորելու է արտահերթ ընտրությունները». թե երկու ամիսը շատ է, երկու շաբաթը թող «փեշքաշ» անեին, միայն թե անունը դնեին «արտահերթ»£ Հիմա էլ հիպերմարկետ Երևանում բացվել է աննախադեպ մեծ հիպերմարկետ, ընչազուրկները դա կհամարեն հիպերբոլա, բայց կստանան հիպերտոնիա£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ