ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ


Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով, Նախագահը գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ: Շնորհավորելով երկու նորանշանակ պաշտոնյաներին, մաղթում ենք արդյունավետ աշխատանք` ի շահ մեր պաշտպանական գերատեսչության բարգավաճման£ Նաև վստահ ենք, որ նրանք իրենց նպաստը կբերեն` տարածաշրջանում ամենամարտունակ` Հայոց բանակում առկա թերությունները, կարգապահական խախտումները, զանցանք¬հանցանքները կանխելու ու վերացնելու դժվարին, բայց շնորհակալ աշխատանքում£ Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻ հետ առնչվելու առիթ, դժբախտաբար, դեռ չենք ունեցել, սակայն դատելով նրա կենսագրությունից և ծանոթ լինելով կադրերի ընտրության հարցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախանձախնդրությանը, վստահ ենք, որ առաջին փոխնախարարը կարդարացնի իր հետ կապվող հույսերը£ Ինչ վերաբերում է թե° համակարգում, թե° հանրության շրջանում բարի համբավ ու մեծ ճանաչում վայելող գեներալ-մայոր Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ, ապա վստահությունը կրկնապատիկ է£ Արհեստավարժ մասնագետ, ով արժանապատվորեն է կրում բարձրաստիճան սպայի կոչումն ու պատասխանատվությունը£ Նրա լավատեսությունը երբևէ տեղի չի տալիս£ Բարձրյալին ապավինելով` նույնիսկ ամենադժվարին պահերին տարտամությունից զերծ մնալ է պահանջում£ Արցախյան գոյամարտի բովով անցած, Հայոց խորհրդարանում էլ իր խոսքն ասած գործիչը 1994¬ից ՀՀ զինված ուժերում է. եղել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության պետը, ունի ՔՀԾ 2¬րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան£ Գեներալ-մայորի զինվորական կոչումը նրան շնորհվել է 2001-ին: ՀՀ իրավապահ մարմիններում ծառայողական ուղին սկսել է 1982 թվականից և զբաղեցրել մի շարք պատասխանատու, ղեկավար պաշտոններ` ինչպես ՀՀ ՆԳ նախարարությունում, այնպես էլ` դատախազությունում: 1997թ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության, այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետի պաշտոնները: 1989թ. գեներալ-մայոր Վլ. Գասպարյանը մասնակցել է ազգային ազատագրական պայքարին, ՀՀ հյուսիսային սահմանների պաշտպանության մարտերում` կոորդինացրել ներքին զորքերի կողմից իրականացվող մի շարք մարտական գործողություններ: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով, «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալներով: Տարիներ ի վեր Ռազմական ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող անհատի համար դժվարություններն ընդամենը փորձություններ են, որոնք պարտավոր ես պատվո°վ հաղթահարել£ Ի դեպ` վարչության պետի տիտղոսը Վլ. Գասպարյանն իսկի էլ պաշտոն չի համարում, այլ անչափելի պատասխանատվություն£ Պատասխանատվություն` յուրաքանչյուր զինվորի ու նրանց հետ աշխատող սպայի, զինծառայողների ծնողների, հասարակության առջև£ Պատասխանատվություն` մեր Բանակի կայունացման ու նրա ապագայի համար£ - Վաղն իմ որդին, մեր բոլորի զավակներն են ծառայելու այս կառույցում, որի ստեղծողն ու կայացնողն ենք այսօր մենք` ես, իմ զինակիցները£ Ես պարտավոր եմ այնպիսի բանակ կերտել, որ վաղը չամաչեմ իմ որդուց, մեր զավակներից,¬ ասում է Վլ. Գասպարյանը£ Եթե բոլորն այսքա¯ն հիմնավոր պարտավորեցնեին իրենք իրենց...