ԼՐԱՀՈՍ


q ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Բրյուս Դոնահյուն: Կողմերն արձանագրել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում գրանցված առաջընթացը: Նախարար Ս. Օհանյանն ընդգծել է, որ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը և դրա հետ փոխկապակցված պաշտպանական բարեփոխումները նպատակաուղղված են միմիայն պաշտպանական կարողությունների զարգացմանը: