Գազօջախի վրա միս մի° տապակեք


Նորվեգացի գիտնականները` Գիտության և տեխնոլոգիաների համալսարանից, պարզել են, որ գազօջախի վրա ճաշ պատրաստելն ավելի վտանգավոր է էլեկտրասալերից£ Իրենց ուսումնա սիրությունների ընթացքում նրանք միսը տապակել են տարբեր յուղերով ու տարբեր կրակների վրա` զուգահեռաբար չափելով վտանգավոր տարրերի մակարդակը£ Պարզվել է, որ գազօջախով եփելիս` օդում ավելանում է մուտագեն (որակափոխ) ալդեհիդի և քիմիական այլ բաղադրիչների պարունակությունը, որոնց մի մասը մեծացնում են քաղցկեղի վտանգը£ Գիտնականները գտնում են, թե այդ նյութերի ի հայտ գալը պայմանավորված է այն իրողությամբ, որ գազօգտագործման ընթացքում ջերմությունն ավելի բարձր է, քան էլեկտրականության դեպքում£ Այսպիսով, նրանք խորհուրդ են տալիս գոնե ճաշ պատրաստելիս ավելի շատ էլեկտրասալիկներին ապավինել£ Հետաքրքիր է, այս մասին տեղյա՞կ են այն գազամատակարարները, որոնց ախորժակը բացվում է տարին մի երկու անգամ, և գազի գներն արդեն առասպելական թռիչքներ են գործադրում. Ճաշ պատրաստելիս մթնոլորտն է աղտոտվում, գնաճից` շորթումի գարշահոտ տարածվում£