ՎԵՐԱՀՍԿԻՉՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Իր գործունեությամբ Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատը մեկ անգամ չէ, որ հաճելիորեն զարմացրել է ազգաբնակչությանը` մեծացնելով հույսը, որ ամեն ինչ այնքան էլ բարձիթողի վիճակում չէ` ինչպես կարող է թվալ առաջին հայացքից£ Բնականաբար, դա չէր կարող աննկատ մնալ նաև բարձրագույն վերահսկիչ մարմիններում, ու անշուշտ պատահական չէր, որ ԱՊՀ վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10¬րդ նստաշրջանը հենց Երևանում էր հրավիրվել£ Ի դեպ, ինչը և զարմանալի չէր` մասնակցությունից պարզապես խուսափել էին Ադրբեջանի «վերահսկիչները»£ Երևի թե` բարեբախտաբա°ր, որովհետև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու պարագայում գուցե նրանց` հոգի կոչվող դատարկության մեջ, ինչ¬որ խլրտում արթնանար... Նրանք նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ոտնադրել չէին կարողանա. Մայր Աթոռի թանգարաններն ու հոգևոր մշակույթի ցուցանմուշները նրանց երկա¯ր խորհել էին տալու... Ինչևէ. ձևավորված ավանդույթի համաձայն` նստաշրջանի մասնակից 11 երկրների վերահսկիչ պալատների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին թուրքական յաթաղանի զոհերին` ի հիշատակ թողնելով իրենց ձեռքով տնկված եղևնին£ Երևանում մեկնարկած ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10¬րդ նստաշրջանին մասնակցում էին ավելի քան մեկ տասնյակ երկրների վերահսկիչ մարմինների ներկայացուցիչներ: Ինչպես հյուրերն էլ նշում էին, առաջին անգամ էր, որ Խորհրդի նիստն անցնում էր բարձր ներկայացուցչական կազմով£ Նստաշրջանի հիմնական թեման էր «Բարձրագույն վերահսկիչ մարմինների դերը երկրի սոցիալ¬տնտեսական գործընթացների կառավարման գործում»£ Քննարկումները ծավալուն էին, իսկ դրանց շուրջ ելույթներն ու նկատառումները` բավական ընդգրկուն£ Օրակարգում էր նաև տարածաշրջանում բարձրագույն վերահսկիչ մարմինների համագործակցության սերտացումը£ ՀՀ նախագահը, բարձր գնահատելով համագործակցությունն ու նման հանդիպումների կանոնավոր լինելը` նշել է, որ Խորհրդի անդամ երկրները երկար տարիներ ապրելով ընդհանուր պետության մեջ` ունեն ընդհանուր բնույթի խնդիրներ, որոնք հաճախ ենթադրում են համանման լուծումներ և միասնական ջանքեր£ Համատեղ աշխատանքն ու փորձի փոխանակումը, Նախագահի հավաստմամբ` մասնակից բոլոր երկրներին միայն օգուտ կարող են բերել£ Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը կարևոր համարեց տեղեկացնել. - Համագումարի շրջանակներում մենք ՌԴ հետ ստորագրել ենք համատեղ լուծումների ծրագիր և ստուգելու ենք ԹՁը բանկի մասնաճյուղը, հայաստանյան «Գազպրոմը»£ Ստուգելու ենք նաև զինվորական ռազմակայաններում տեղադրված գույքի տնօրինման վերաբերյալ հարցերը£ ՀՀ և ՌԴ բարձրագույն վերահսկիչ մարմինների ստորագրած համատեղ ստուգումների ծրագրի համաձայն, 2011 և 2012 թթ. ընթացքում նախատեսվում է վերահսկողություն իրականացնել ԹՁը-Հայաստան բանկում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ¬ում, Հայ¬Ռուսական (Սլավոնական) համալսարանում, համատեղ վերահսկողություն կիրականացվի նաև ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազաների կողմից հողային պաշարների, անշարժ և շարժական գույքի օգտագործման օրինականության և տնօրինման վերաբերյալ£ Ու այսօր յուրաքանչյուրս փորձելու ենք հիմնավորել, թե որքան կարևոր են մեր տնտեսական հմտությունները` երկրի զարգացման գործում£ Փորձելու ենք խոսել նաև այլ հարցերի շուրջ. դիցուք, թե արդյո՞ք միշտ է, որ կառավարությունները կարողանում են հատկապես սոցիալ¬տնտեսական խնդիրներին ճիշտ մոտեցումներ ցույց տալ£ Մեր խորին համոզմամբ` առաջին հերթին մենք պետք է խոսենք աղքատության հաղթահարման մասին, պետք է խոսենք այն ծրագրերի մասին, որոնք ապահովում են ժողովրդի բարեկեցությունը£ Հավելենք, որ Հայաստանի վերահսկիչ պալատը վերջին երկու տարիների ընթացքում ակտիվ համագործակցում է նաև եվրոպական երկրների համանման կառույցների հետ£ Մասնավորապես, արդեն կնքված համագործակցության համաձայնագրերի շրջանակներում համատեղ ծրագրեր են իրականացվում Լեհաստանի, Նիդեռլանդների Թագավորության և Գերմանիայի նույնատիպ մարմինների հետ£ Հիշենք, որ ավելի են ակտիվանում Հայաստանի և Վրաստանի վերահսկիչ մարմինների փոխհարաբերությունները£

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ