Յուդաշկիններն ամուսնալուծվում են


Ու դա կարող է հարվածել նրանց բիզնեսին£ Ճանաչված մոդելագործ Վալենտին Յուդաշկինը վերջին ժամանակներում բարձրաշխարհիկ հրավերներին ներկայանում է միայնակ£ Ըստ շրջող լուրերի` 20 տարի համերաշխ ապրած ամուսնական այս զույգը բաժանվում է£ Ճշգրիտ պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն ամուսիններն արդեն առանձին են ապրում£ Կինը հավաքել է իր իրերը և տեղափոխվել քաղաքամերձ բնակարան£ Յուդաշկինն էլ իր հերթին բնակություն է հաստատել Մոսկվայի «Ուկրաինա» հյուրանոցում£ Ճիշտ է, հավաստիացնողներ կան, թե առանձին ապրելու պատճառը նրանց մոսկովյան բնակարան ների միաժամանակյա վերանորոգումներն են£ Ոմանք էլ համոզված են, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ այս զույգը չի կարող բաժանվել, որովհետև ամուսնականից բացի նրանք սերտորեն կապված են գործնական հարաբերություններով£ Այսինքն` սիրո բացակայությունն ու միմյանց չհանդուրժելը ոչինչ չարժե` եթե վտանգ է սպառնում համատեղ բիզնեսին£ Ընտանիքի պահպանման վատ տարբերակ չէ£