Անավարտ խճանկար


Մշակույթի տանն արտասովոր իրարանցում էր£ Բերքի տոնի նախապատրաստական փուլն էր ավարտին մոտենում, որին մարզի գյուղերը 40 տարի անընդմեջ ներկայանում էին իրենց բերք ու բարիքով, ավանդական ուտեստներով` առանձնակի ոգևորված վարչապետի այցելության սպասումով£ Ժամանակ շահելու նպատակով բարձրանում եմ երրորդ հարկ, որտեղ Ազգային պատկերասրահի Վայոց ձորի մարզի մասնաճյուղն է տեղակայված, նախապես ծանոթանում «Մոմիկ -750» ցուցահանդեսին£ Բարենորոգված այս հարկաբաժնում իսպառ չքանում է շենքի ավերակվածութ յան տխուր պատկերը£ 3 ցուցասրահներում, թեմատիկ խելամիտ տարանջատմամբ ներկայացված մոտ 50 աշխատանքները ավետարանական նկարազարդումներից ու դրվագումներից զատ մատուցում են մերօրյա կերպարվեստագետների` Լուսիկ Ագուլեցու, Անատոլի Պապյանի, Էդվարդ Իսաբեկյանի, Փարավոն Միրզոյանի, Վարուժան Վարդանյանի, Հովհաննես Շարամբեյանի և ուրիշների ուշագրավ կտավներ£ Ցուցադրության առաջին պլանում Մոմիկի «Համբարձում», «Ողբ. Հարություն» մանրանկարների վարպետ ընդօրինակումներն են` փոքր ծավալի արտահայտչակա նությամբ հիացմունք պատճառող£ Գրիգոր Տաթևացուց, Ղուկաս Ավետարանիչից ու անհայտ ծաղկողներից արված ընդօրինակումներով յուրովի շարունակվում է քրիստոնեական քարոզչության թեման` Մկրտում Հովնաթանյանի «Աստվածամայրը մանկան հետ» (1836 թ.) և Էդուարդ Արծրունյանի «Մկրտություն» (1990 թ.) կտավներով հասցվելով մեր օրերը£ Հոգևոր-մշակութային որոշակի լիցքերով գոտեպնդված` վերադառնում եմ ակումբին կից նորակառույց ամֆիթատրոն£ Հնարավորինս գայթակղիչ ձևավորված բերքատոնի մոտ 3 տասնյակ սեղանների շուրջ խմբված հոծ բազմությունը ճեղքելիս որսում շշունջներ այս միջոցառմանը մասնակցելուց, պաշտոնապես չսահմանված տուրքի վճարումը մերժելով, մի քանի գյուղերի հրաժարվելու մասին£ (Հետո տեղացիներից շատերը վկայեցին, որ երբևէ այսպիսի աղքատիկ Բերքի տոն չեն տեսել£) Անտեղյակ տոնահանդեսի ժամանակացույցին, ինքս իմ հույսին թողնված, ջանում էի չվրիպել բուն հանդիսաշարի ընթացքից£ Գիտեի միայն, որ Մոմիկի թանգարանի բացումն էր նախատեսված (երևի` Նորավանքի համալիրում), բացօթյա համերգ ու ճոխ հյուրասիրություն (՞)£ Հարցուփորձելով ու «մասնագիտական հոտառությամբ» հաջողեցրի ինչ¬ինչ կենդանի տպավորություններ քաղել անզիջում անձրևով գուցե խարխլված զանգվածային տոնախմբությունից£ Հընթացս գլխիկոր գիտակցեցի, որ անավարտ է մնալու մտահղացածս գունեղ տոնախճանկարը£ Տեղատարափով «պաշարված» բացօթյա հանդիսարանում համառորեն իրականացվում էր համերգային խայտաբղետ ծրագիրը£ (Ի զարմանս հավաքվածների` անձրևն արհամարհած պետական այրերը, համբերատար տեղավորվել էին ամֆիթատրոնի առաջին շարքում:) Իր բարեսիրտ, հումորախառն ողջույնի խոսքում («Հուսանք` այս անձրևն իր դերը կկատարի բերքառատության առումով») ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունեց նորանշանակ մարզպետ Սերգեյ Բագրատյանի պաթետիկ առաջարկը` 2011¬ը հռչակել Մոմիկի տարի£ Շքեղ վարդափնջերով զարդարուն շնորհակա լագրեր հանձնելով «Մոմիկ-750» հանդիսության ակտիվ կազմակերպիչներին` Մելանյա Դովլաթյանին, Ռոզա Լևոնյանին, Մարո Սիմոնյանին, Ալմաստ Սաֆարյանին, նա պաշտոնատար անձանց խմբով մասնակցեց Բերքի տոնին£ Հատկապես հուզիչ էր դիմահայաց սեղանի տերերի ընդունելությունը` «հալվայակերտ Նորավանքի» մոմալույս «պատարագով»£ Ներողամտորեն վերաբերվելով սպրդած կազմակերպչական անհարթություններին` մեծարգո այրերը ուշի¬ուշով ծանոթացան ցուցահանդեսին, մոտակա Երկրագիտական թանգարանի հազվագյուտ ցուցանմուշներին` վայելելով մանկական կամերային նվագախմբի հոգեթով կատարումները Վերնաշենի Սպիտակավոր Աստվածածին (XIII դ.) գողտրիկ վանքին կից թանգարանում, որից ինքս անմասն մնացի` կորցնելով նրանց տեսադաշտիցս ու որևէ ուղեկից չգտնելով (փաստորեն, առավել հարգված էր «Մոմիկ-750»¬ի ակնթարթային «հեռուստալուսաբանումը»), դեպի նրանց մոտակա կայանատեղ£ Միայն վերադարձից հետո տեղեկացա, որ Մելանյա Դովլաթյանի նախանձնախնդրությամբ նրանց ելույթը, բացառվելով ամֆիթատրոնում, մեծ տպավորություն էր թողել բարձրաստիճան ունկնդիրների վրա (ծրագրվել էր ապագա մենաելույթը` Նորավանք այցով)£ Շրջելով Երկրագիտական թանգարանի սրահներում աշխատակցուհիներից մեկի` բարեհաճ համալսարանավարտ Կարինեի ուղեկցությամբ ու մանրազնին տեղեկատվությամբ` հիմնական գաղափար կազմեցի ութ հազարից ավելի եզակի ցուցանմուշներ ամփոփող այս հնագիտական գանձապահոցի մասին, որի շեմքից ներս մտնելով` դեմ առ դեմ հայտնվում ես Մոմիկի «ասեղնագործ» խաչքարերից մեկին£ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը երկրամասի մասին պատմող ցուցանմուշները այնպես էին խնամված ու ներկայացված հակիրճ բացատրագրերով, որ պարզապես հաճույք էիր ստանում յուրաքանչյուրի խորհրդին ու նշանակությանը տեղեկանալիս. կենցաղային ու ծիսական տարբեր պարագաներ, զարդեղեն, քարե մասունքներ£ Լուսանկարչական ցուցահանդեսով լիարժեքանում էր Վայոց ձորի մշակութային դարավոր գանձերի համապատկերը£ Ընդարձակ սրահում ցուցադրված, հիմնականում աբստրակտ կտավները վեր էին հանում թանգարանի տնօրեն Կամո Սահակյանի (Կամսար) գեղանկարչական ձիրքն ու հակումները£ Չգոհանալով հանդիսաշարից գրեթե «անկոչ հյուրի» կարգավիճակով քաղածս տպավորություններից` տեղացիներից ոմանց հետ ունեցածս զրույցներով անմխիթար եզրակացության հանգեցի£ Անբավարար են առայժմ մշակութային իմպուլսներն ու դրանք հարստացնելու ռեալ հնարավորությունները£ Անսպասելիորեն բացահայտվեց, որ պատկերասրահի մասնաճյուղի հարկաբաժնից բացի, անհրապույր ակումբում կա մոտ 500 տեղանոց բարեկարգ հանդիսասրահ ժամանակակից տեխնիկայով հագեցած, բայց այդպես էլ չի հաջողվում այն «ապրեցնել»£ Առկա է որոշակի ստեղծագործական ներուժ, բայց անհաջողության են մատնվում մշտական գործող թատրոն ունենալու ջանքերը£ Օրվա բովանդակությանը չառնչվող այլ հիմնախնդիրներ էլ ի հայտ եկան (մի մասը` երկրի ընդհանուր վիճակով պայմանավորված), բայց դրանք խորը ուսումնասիրության են կարոտ£ Հուսանք` «մոմիկյան տեղատարափը» մեր փոքրիկ հայրենիքի հեռավոր այս անկյունում շուտով համակողմանի վերազարթոնքի նշաններ կցուցանի£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ