Ամենագեղեցիկ հաճոյախոսությունը ճշմարտությունն է


Հիրավի` առեղծված է կինը£ Հա°յ կինը£ Առեղծված, որն ամբողջությամբ բացահայտելն անհնարինության չափ դժվար է£ Բայց արդյո՞ք պետք է որոնել այդ բանալին` փնտրտուքի ճանապարհին կորցնելով ի վերուստ տրվածն ընկալելու սթափությունը£ Գուցե թե հատկապես սթափությունը պահպանած կանայք էլ հենց իրենց տեսակի հանդեպ հարգանք ու սեր են արթնացնում... Ամենագեղեցիկ հաճոյախոսությունը ճշմարտությունն է, որը ցանկացած մեկին հասցեյելուց առաջ նրա արժանիքները պետք է ճանաչես£ Այդ դեպքում Նաիրա ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ պարզապես կարող ես ասել` լավ Մարդ, վայելուչ Հայուհի, պատասխանատվությունից չխուսափող Անհատ£ Ամենասեղմ նշումներով նրա կենսագրությունն իսկ արդեն պատմում է իր տիրուհու անցած ուղու մասին, հուշում, որ դյուրանցանելի ճանապարհ չի ընտրել, բայց համոզմունքով է ընտրել ու արժանապատվորեն հաղթահարել ինքնահաստատումի խոչուխութերը£ Դժվարությունների մասին երբեք չի խոսում, զի համոզված է, որ անելանելի վիճակներ չեն լինում. պարզապես պետք է ճիշտ ելքեր որոնել£ Առավել ևս հիմա, երբ նաև հասարակական ակտիվ գործունեություն է ծավալել£ Անկեղծ ասած` փոքր¬ինչ դժվար էր զրուցել Նաիրա Նահապետյանի հետ£ Ո°չ այն պատճառով, որ ասելիքը չէր գտնվում£ Ճիշտ հակառակը` անվերջ ծավալվող նրա խոսքն ընդմիջելն էր դժվար£ - Ծանր չէ՞. 12 տարի աշխատել եք ՀՀ կառավարությունում, եղել եք ֆինանսավարկային կազմակերպությունների, ապա` բանկի մասնաճյուղի տնօրեն£ Հիդրոկայանների սեփականատեր եք, փոքր ՀԷԿ¬երի միության նախագահը, ՀՀԿ կանանց խորհրդի և Երևանի ավագանու անդամ£ Ունեք լավ ընտանիք, հրաշալի զավակներ£ Ո՞նց եք հասցնում£ - Պետական կառավարման համակարգում աշխատելուս տարիներին եմ ճշգրտել նախասիրություններս` թե° քաղաքական ու հասարակական, թե° տնտեսական ոլորտներում£ Ընտանիքս ինձ համար բարոյական լավագույն հենարանն է£ Ես չեմ սիրում ծուլանալ£ 1998¬ից Հանրապետական կուսակցության անդամ եմ£ Երևի գիտեք, որ ՀՀԿ շարքերում ավելի քան 60 հազար կին կա, և ես անդամակցում եմ կուսակցության կանանց խորհրդին, որը գլխավորում է ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը£ Շատ գործուն կառույց է` իր ստորաբաժանումներով, որոնց ղեկավարների ու ներկայացուցիչների հետ պարբերաբար քննարկում ենք մարզերում, վարչական տարբեր տարածքներում ծառացած հիմնախնդիրները£ Ես ղեկավարում եմ գործարար կանանց ստորաբաժանումը. փորձում ենք օգնել փոքր և միջին բիզնեսով զբաղվող կանանց, նպաստել նրանց գործունեությանը, որպեսզի կարողանան հոգալ իրենց ընտանիքների հոգսերը£ - Ո՞րը կարելի է համարել կնոջ թիվ 1 հոգսը£ - Ամենադժվարալուծելին, թերևս, ֆինանսական ապահովվածությունն է£ Ամեն կին ձգտում է ամուսնու հետ կիսել ընտանեկան հոգսերը, և նրանցից շատերը շնորքներ ունեն. դիցուք` լավ հյուսում են, թխում, երգում են, նվագում... Բայց չգիտեն` ինչպես օգտագործել դա£ Մենք խորհրդատվության կարգով հուշում ենք, երբեմն նաև օգնում` վարկային միջոցներ ձեռք բերել ու տանուլ չտալ£ Բացի այս, բոլորն են տեղյակ` կրթության, առողջապահության ոլորտում ՀՀԿ կանանց խորհրդի գործունեությունից£ Մեզ համար ամենամեծ գնահատականն է, երբ հանրապետության բոլոր վարչական տարածքներում անվճար բուժզննում անցած և բուժօգնություն ստացած կանայք խոսքեր չեն գտնում` իրենց երախտագիտությունը հայտնելու£ - Ո՞վ է մերօրյա հայ կինը, և ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել նրան£ - Որոշ առումներով չեմ ընդունում կնոջ և տղամարդու հավասարություն ասվածը. և° ընտանիքում, և° աշխատանքում (էլ չեմ ասում` հասարակական գործունեության ընթացքում) պարտականություններ կան, որոնք ավանդաբար կնոջն են, բայց տղամարդն էլ պետք է սատարի նրան£ Սակայն մեզանում տղամարդիկ կարծես չեն ուզում կնոջը տեսնել պատասխանատու պաշտոններում. չեն ուզում զիջել իրենց դիրքերը£ Վկան մեր Ազգային ժողովն է, որտեղ պատգամավորների կարծեմ ընդամենը 9 %¬ն են կանայք£ Իհարկե, սա չի նշանակում, որ կանայք ավելի քիչ են պատրաստված կամ խելացի£ Սա էլ երևի մեր ընկալումների ավանդական կարծրատիպերի արդյունք է, ինչը, բարեբախտաբար, հաղթահարվում է£ Եթե նույն` ՀՀ 1¬ին խորհրդարանում կանայք 3 %¬ից էլ պակաս էին, և այսօր եռապատկվել են, ուրեմն այդ կարծրատիպերը հաղթահարվում են£ Մոր, կնոջ` օջախի ջերմությունը պահպանողի իր սուրբ պարտականությունները, իհարկե, կինը երբեք չի զիջի, բայց օժտված կանանց ներուժը պետք է չանտեսել£ - Մի տեսակ վարժվել ենք` կանանց գերազանցապես կրթության և առողջապահության ոլորտներում տեսնել£ - Այո, և հենց թեկուզ այդ ոլորտներում նրանք գործո°վ են ապացուցում կազմակերպչական արժանիքները£ Եվ ոչ միայն նրանք. 2 կին նախարարների մասին էլ նույնը կասեմ£ - Փաստորեն, Հանրապետական կուսակցությունը նաև ուղի է հարթում քաղաքական գործչի ունակություններ ունեցող կանանց համար£ Հրաշալի° է£ Դառնանք Ձեր գործունեության մյուս ոլորտին£ Ասում են` կենցաղն է գիտակցության հայելին£ Դուք այսօր երևանցու հոգսերի պատասխանատվությունն էլ եք ստանձնել£ Ի դեպ, Երևանի ավագանու ընտրությունից հետո պարզորոշ էր, որ քաղաքապետարանը կառավարման նոր ոճ է որդեգրում` մասնակից դարձնելով ժողովրդի համակրանքը վայելող մտավորականների£ Այդուհանդերձ, դժվար է լինելու£ Երևանցու և ընդհանրապես, հայաստանաբնակների ամենաանլուծելի խնդիրը սոցիալական դժվարություններն են, նյութապես անապահովվածությունը£ Բայց ավագանին էլ երևի ստիպված էր, դիցուք բնակվարձերը բարձրացնել... - Կառուցվածքային խնդիրներին չեմ անդրադառնա, բայց, ինչպես գիտեք, ավագանու անդամների քանակով ՀՀԿ¬ն Երևանում ևս ստանձնել է բնակչության քաղաքակիրթ կենցաղն ապահովելու պատասխանատվությունը£ Ես 4 մշտական հանձնաժողովներից մեկի` Ֆինանսավարկային և տնտեսականի նախագահն եմ ու շատ ավելի լավատեղյակ եմ բյուջետային հարցերից£ Այո, վարձավճարները ստիպված էինք բարձրացնել, սակայն` աննշան չափով£ Ուզում ենք, չէ՞, որ մեր մայրաքաղաքը մաքուր ու բարետես լինի£ Տեղյակ եք երևի, ծավալուն մի ծրագիր ենք ձեռնարկել. Երևանի քաղաքապետարանը աղբամշակման գործարան կառուցելու պայմանագիր է վավերացրել£ Իսկ կառուցողին առաջին հերթին հետաքրքրում է աղբահանության դիմաց վճարվող գումարների չափը (որն ամրագրվում է պայմանագրում)£ Ինչ վերաբերում է բնակչության անվճարունակությանը, ապա սոցիալապես անապահով ընտանիքները գտնվում են քաղաքապետարանի վարչական տարածքների ղեկավարների ուշադրության կենտրոնում. քաղաքապետի հրամանով այդպիսի ընտանիքների համար արտոնություններ են սահմանված£ Երբեմնի աղտոտվածությունը բացառելով, մենք կանաչապատ ու մաքուր մայրաքաղաք ունենալու ուղին ենք բռնել£ Բայց մեր հոգսը միայն դա չէ£ Ամեն հանձնաժողով համապատասխան ոլորտից բազմաթիվ նամակներ է ստանում, ինքներս ենք շրջում տարածքներով, հանդիպում բնակիչների հետ£ Այսինքն` լավատեղյակ ենք երևանցուն հուզող բոլոր խնդիրներին, և արվում է ամեն ինչ` դրանք լուծելու համար£ Օրինակ, մինչև գալիք տարեկես` Երևանի բոլոր մանկապարտեզներն ապահովված կլինեն ջեռուցմամբ£ Շենքերի տանիքների վերանորոգումը ևս կարևոր խնդիր է մեզ համար... - Ասում են` ժողովրդին տոներ նվիրեք, որ նա կարողանա վանել հոգսերը£ Անկախության օրն, իսկապես, հաճելի անակնկալ մատուցվեց. տոնական համերգը մարդիկ կարողացան վայելել նաև իրենց բնակարաններում` հեռուստաեթերի շնորհիվ£ Փորձ է արվում պահպանել և ավանդական Էրեբունի¬Երևանը, որը, սակայն նախկին` համաժողովրդական ընկալումը չունի... - Տոնը պետք է համաժողովրդական դարձնել£ Այդ մասին էլ հոգացել է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը£ Ա°յ, առաջիկա կիրակի հենց Էրեբունի¬Երևան շքահանդեսն է, և բոլոր այգիներում, պուրակներում թատերականացված հանդիսություններ, նվագախմբեր կլինեն£ Մեծ անակնկալներ են սպասվում, որոնց մասին նախապես չեմ խոսի, բայց համոզված եմ, որ իսկական տոն կնվիրենք երևանցուն£ - Մի քանի խոսք էլ` ոչ հասարակական աշխատանքի մասին£ Դուք Հայաստանի փոքր հիդրոէլեկտրակայանների միության նախագահն եք` 1996 թվականից... - Այո£ Եվ եթե շատ հակիրճ` միայն մի քանի թիվ հիշատակեմ. այն ժամանակ գոյություն ունեցող 13 ՀԷԿ¬երի փոխարեն այսօր մենք 149-ն ունենք £ Ասել է թե` ոլորտն արդյունավետ զարգացում է ապրում£ Մեր միությունը փորձում է նպաստել բնագավառի կարգավորմանը` Էնեգետիկայի մասին օրենքի շրջանակներում£ Ի վերջո սա ևս մեր տնտեսության զարգացման կարևորագույն խթան է£ Եվ եթե ամենուր ճիշտ տնօրինվեն տնտեսությունն ու ֆինանսները և ճիշտ զարգացում ապահովվի` մենք կունենանք կայացած, ուժեղ պետություն, ինչն ամենակարևորն է բոլոր ժամանակներում£

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ