Մահապատժի դեղորայքը քչություն է անում


Ամերիկայի մի շարք նահանգներում մահապատժի համար օգտագործվող պենտոտալ դեղամիջոցի բացակայության մասին է վերջերս ծանուցել այդ պատրաստուկը մատակարարող Hospira առևտրային կազմակերպությունը£ Պայմանագրային պարտավորությունները չկատարելը ֆիրման բացատրել է նրանով, որ իր գործընկերներից չի ստացել այդ դեղամիջոցի բաղադրամասերը£ Որոշ հաշվարկներով` այդ պակասը կարող է չլրացվել մինչև գալիք տարվա մարտ ամիսը£ Այսինքն, դատապարտյալների մահապատիժն ի կատար ածելու ժամկետները կարող են հետաձգվել£ Առանձին փորձագետներ հակված են կարծել, որ Hospira¬ն կարող էր և միտումնավոր կերպով արհեստական դեֆիցիտ ստեղծել£ Խնդիրն այն է, որ պենտոտալը կիրառելի է նաև անզգայացման նպատակով, ու մատակարար ընկերությունը բազմիցս պնդել է, որ ինքը դեմ է` իր արտադրած պատրաստուկով մահապատիժ իրականացնելուն£ Նշվում է, որ 2 նահանգներում պենտոտալն օգտագործվում է որպես հանցագործների մահապատժելու միակ միջոց, իսկ 33 նահանգներում այն 3 դեղամիջոցների կարևորագույն բաղադրիչ ներից է£