Գալկի՞նն էլ` ուժեղ սեռի սիրահար


Նշանավոր արտիստի այս գաղտնիքը բացահայտվեց (երանի¯ չբացահայտվեր` ի սեր նրա արվեստի առողջ երկրպագուների) «Բլեդանսի տարածք» ծրագրի նկարահանման ժամանակ£ Ուշարժան է, որ այդ մասին պատմել է ոչ թե Մաքսիմի մերձավորներից ինչ¬որ մեկը, այլ շոուին հրավիրված պայծառատես Դարյա Միրոնովան£ Էքստրասենսը հազիվ է «փրկվել»` անհեթեթ խաբեբայության մեղադրանքից. Դարյան արժանապատվորեն պաշտպանել է իր կարծիքը, որը նա փաստորեն ակամա էր արտահայտել£ Ահա թե ինչպես է նա բացահայտել Մաքսիմ Գալկինի սեռական հակումը. նրա առջև 2 լուսանկար են դրել` շրջած վիճակում£ Առանց դրանց վրայի պատկերները տեսնելու, Դարյան պետք է գուշակեր, թե դրանցից որն է կին¬տղամարդ զույգի նկարը£ Նա ասել է, թե այդ լուսանկարներում նման զույգ չկա, ու հավելել է, որ թեև մեկի վրա կին ու տղամարդ են պատկերված, սակայն նրանք զույգ համարվել չեն կարող, որովհետև տղամարդը հետաքրքրվում է միայն ուժեղ սեռի ներկայացուցիչներով£ Եվ ոչ միայն ներկաներից որևէ մեկը, այլև Մաքսիմն ինքը մինչ օրս ոչինչ չի ասել իր «գաղտնիքի» ու դրա հրապարակման մասին£