ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐԸ


Ամեն ինչ իսկապես հարաբերական է£ Աշխարհում ու Հայաստանում ամեն ինչ թանկանում է, իսկ հայրենի վիճակագիրները, դեռ ամիսը չավարտված, սեպտեմբերի համար ընդամենը 0,2 տոկոսի գնանկում էին արձանագրել£ Մեկնաբանելու համար հիրավի ավելորդ մի թիվ, քանի որ չի գտնվի ինչ¬որ մեկը, ով կկիսի վիճակագիրների կարծիքը ու կփորձի հավատալ նրանց հրամցրած զարմանահրաշ տոկոսներին£ Դե իսկ հարաբերականությունը միայն իրականություն¬վիճակագրություն միջակայքում չի տարածվում£ Ի վերջո, նույնքան պայմանական կարելի է համարել նաև գյուղնախարարի վերջին հավաստիացումները` ոչ պակաս հրատապ մի խնդրի` հացամթերքի գների վերաբերյալ£ Ցորեն ներկրողները` վերջինիս, իսկ նախարարն էլ` մյուսներիս հավաստիացրել են, թե նախորդող ամիսներին սովորականից ավելի մեծ քանակությամբ հումք է ներկրվել, և հացահատիկային ճգնաժամն իսպառ բացառված կարելի է համարել£ Այլ հարց է, որ գնաճ այստեղ առաջիկայում նույնպես արձանագրվելու է, բայց պաշտոնապես մտածում են, թե ոչ այնքան նշանակալի. այսինքն` նույն հարաբերականության շրջանակներում£ Ներկրողնե°րն են այդպես հավատացել£ Եվ ի՞նչ... Հիմա էլ որպես հիմնավորում` շրջանառվելու է, թե վերջապես նոր կամ, որ նույնն է, թանկ գնով ցորենն է Հայաստան հասել, և զիջելու հնարավորություն իրականում չկա£ Մնում է ափսոսալ, որ հավերը խոսել չգիտեն, հավատերերն էլ չեն ասում` հի՞ն, թե՞ նոր գնով ձեռք բերված ցորենով են մեր թևավոր ձվա¬մսատուները կերակրվում£ Պարզ է սակայն, որ ամիսներ առաջ ձվի շուկայում ծայր առած խառնաշփոթը կարծեք թե հիմնավոր ու աննահանջ գնաճով է եզրափակվում£ Մեր թռչնապահ-գործարարները փաստորեն համոզեցին ու ապացուցեցին, որ ձուն կարող են 15 դրամով վաճառել ու շահույթ ունենալ, կարող են նաև 50 դրամով վաճառել ու ավելի մեծ շահույթ ունենալ£ Ոլորտի տնտեսվարողներից մեկն էլ (ում հետևելու են մյուսները ևս) օրերս հավաստիացրեց, որ ձվի մեծածախ վաճառքի գինը նորից են բարձրացնելու£ Կե°րն է թանկացել£ Բայց սրանով հանդերձ` անգամ հավերն են անտեղյակ` իրենք թա՞նկ, թե՞ նախկին գներով ձեռք բերված ցորենով են սնվում£ Բոլոր դեպքերում` նրանք չեն դժգոհում ու կարծեք անտարբեր են, թե իրենց «արտադրանքը» ինչ գնով կվաճառվի£ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ դարձյալ թղթի վրա մնալիք որոշում է ընդունել` թռչնաֆաբրիկաներից «Լուսակերտ» կոչվածին տուգանելու£ Բայց նորից ամեն ինչ գլխիվայր է շրջվել ու համարձակ գտնվելու համար պետական այս կառույցին են որոշել պատժել£ Գներն արհեստականորեն բարձրացնելուց, չմակնիշված ու ժամկետանց ապրանք հրամցնելուց հետո հինգ միլիոն դրամ վճարելու ցանկություն Մանուկյան Խաչիկը կարծեք թե չունի, և տեղի ունեցածից զայրանալով ու մի քիչ էլ զարմանալով` ինքն է որոշել հանձնաժողովին դատարան հրավիրել ու կլորիկ տուգանքը «ջրել»£ Հիմա երևի թե կարելի է համաձայնել, որ նման պայմաններում վիճակագրությամբ զբաղվելը միգուցե իսկապես անհասկանալի, բայցև միաժամանակ անշնորհակալ գործ է£ Մեկ ցորենն է թանկանում, մեկ ձվի գինն է կտրուկ նվազում ու կրկնապատկված ոգևորությամբ բարձրանում, իսկ ներկրողները թեև ոչ այնքան շոշափելի, բայց նոր գնաճ, ինչպես միշտ, խոստանում են£ Դժվար է ասել գնաճի մեծ ծավա՞լը, թե՞ անկանխատեսելիությունն է բարդացնում այն շոշափելու հնարավորությունը, կամ երևի կանխատեսումները բարդացնող այլ գործոններ կան£ Այնուամենայնիվ, պարզ է ու անվիճելի, որ մեր ժամանակներում ամեն ինչ իսկապես չափից ավելի հարաբերական է£ Հարաբերականություն, որը միայն վաշխառուների քսակն է տռզեցնում£ ՀՀ Սփյուռքի նախարարությունը 2 տարեկան է