ՎԱՍՏԱԿ


ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ արարման բուռն վերելք են ապրում նրանք, ում կողքին է ՎԵՆԵՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ£ Հայտնվում է նա այնտեղ, ուր իր կարիքն ունեն£ Նրա թիկունքում վաստակի տարիները հաճելիորեն ծանրացել են հարուստ բեռով£ Բայց սահյանական` «տարինե¯րս, տարիներս» բնորոշումը նրա համար չի քանզի տարիները սաների ջերմ հիշողություններում են£ Վ. Սահակյանը սիրված ու հարգված է և° իր սաների կողմից, և° վայելում է իր կոլեկտիվի սերն ու համակրանքը, որ վաստակել է իր բարեխիղճ աշխատանքով, բոլորի կողքին լինելու, օգնելու բարի կամքի դրսևորմամբ£ Սիրել ու ապրել է սովորեցնում Վ. Սահակյանը իր սաներին, ոսկեղենիկ մայրենիի հանդեպ «սիրո ծաղիկներ» է սերմանում նրանց հոգիներում£ Շիտակ և անկեղծ բնավորության, ճիշտ աշխատաոճի շնորհիվ վստահություն, հարգանք է ներշնչում գործընկերներին£ Տարիները նրան փորձ ու հմտություն են պարգևել£ Լուսավոր ու պայծառ է ներաշխարհը, պրպտող է հոգին£ Նա դեռևս շա¯տ ու շատ բարության, գեղեցիկի, ազնվության ու պատվախնդրության, մարդասիրության դասեր ունի սերունդներին տալու£ Վեներա Հրանտի Սահակյանը ծնվել է 1950 թ. ք. Դիլիջանի հեքիաթային բնաշխարհում, որն իր կնիքն է դրել նրա ներաշխարհի ձևավորման վրա£ 1975 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժինը, ստացել բանասերի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում և նվիրվել մանկավարժությանը£ ...Տարիների վաստակ ունեցող ուսուցչուհին 1993 -ից աշխատում է Նվեր Սաֆարյանի անունը կրող N 164 միջնակարգ դպրոցում` որպես I փոխտնօրեն ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով, միաժամանակ դասավանդում հայոց լեզու և գրականություն V-XI դասարաններում£ Անվերջ պրպտող, եռանդուն և անհանգիստ բնավորությամբ օժտված անձնավորություն է, որն իր աշխատասիրությունը, գործի նկատմամբ նվիրվածությունն ու պատասխանատվությունը փոխանցում է նաև մեզ£ Նրա յուրաքանչյուր դասը մի նոր հայտնագործություն է£ Բազմազբաղվածությունը հաղթահարելով` նա հաճախ անակնկալներ է մատուցում` հրամցնելով հայ դասականներին նվիրված գրական-երաժշտական երեկոներ, ուսանելի դասեր£ Մեթոդական օգնությունն ուսուցչին նա և° տեսանելի, և° հասու է դարձնում` նաև դասավանդման իր մեթոդներով£ Օժտված է ստեղծագործական մտքի մեծ թռիչքով£ Նրա ստեղծագործությունները և մեթոդական նյութերը հաճախ են տպագրվում «Հայոց լեզու և գրականություն» ամսագրում, «Տաճար» հանդեսում£ Վ. Սահակյանը իր անցկացրած արդյունավետ դասերի և լավ աշխատանքի համար ստացել է «Ավագ ուսուցչի» կոչում, խրախուսվել թաղապետարանի, քաղաքապետարանի կողմից£ Սիրելի° տիկին Սահակյան£ Այսօր` Ձեր ծննդյան հոբելյանի առթիվ, ցանկանում ենք ստեղծագործական նորանոր նվաճումներ, անսպառ եռանդ, առողջություն, ոգու ամրություն, իմաստավորված վաստակի բերկրալից վայելում, մեծ սեր... Թող Աստծո բարեհաճությամբ լցվի Ձեր յուրաքանչյուր օրը, ապրեք ընտանեկան տաքուկ ջերմությամբ, Ձեր յուրայիններին խանդավառեք անսպառ եռանդով£ Մենք սիրում ենք Ձեզ... Դուք այն մանկավարժներից եք, ով մոմի նման սպառում է իրեն` լույս ու ջերմություն տալով իր սաներին£ Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 միջն. դպրոցի մանկավարժական կոլեկտիվ