...ԱՆԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ 

  Արդեն հայտնի է, որ Հանրապետության հրապարակում գտնվող Կառավարության թիվ 2 մասնաշենքը, կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «Արտաքին գործերի նախարարությունը» վաճառված է:

  ՖՐԱՆՍԻԱՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐ 

  Վերջերս ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը, որից հետո երկու կողմն էլ հայտարարեցին, որ պատրաստ են շարունակելու քննարկումները` վերջնական համաձայնության հասնելու համար: Ճիշտ է, այս հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակը, արհամարհելով սեփական երկրի արտգործնախարարի հայտարարությունը, նորից խոսեց առաջիկա ռազմական գործողությունների մասին:

  ԿՍԿՍԵՆ ԼԱՎ ԱՊՐԵԼ 

  2013 թվականի հունվարի 1-ից մարզերից ընտրված պատգամավորները կսկսեն լավ ապրել: Մինչև հիմա նրանք երևանյան կեցության համար ստանում էին ամսական 40 հազար դրամ հավելավճար:

  ՀԱ՞ ՈՐ... 

  Ըստ պաշտոնական աղբյուրների, «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված բյուջետային գումարներն արդեն սպառվել են: Մինչև տարեվերջ գործուղումներ իրականացնելու համար պահանջվում է ևս 12 մլրդ դրամ, որն այս պահին կառավարությունը չունի և մտմտում է կրճատումներ կատարել տարբեր սոցիալ-մշակութային նշանակության օբյեկտների շինարարության համար նախատեսված գումարներից:

  ՄԱՐԶՊԵՏԱԿԱՆ ԿԱՅՖԵՐ 

  Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «Օջախ» ռեստորանում մեծ ծնունդ է արել:

  ԱՆԵՐՈՋ ԹԻԿՈՒՆՔՈՎ 

  Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, որը, ըստ մի շարք ճարտարապետների հավաստիացումների, ոչ մի ճարտարապետական նախագիծ չի հեղինակել, վերջերս շատ մեծ ակտիվություն է հանդես բերում հանրային քննարկումներ կազմակերպելու հարցում: Եվ այդ քննարկումները հիմնականում իրականացվում են Հանրային խորհրդի շրջանակներում:

  ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՍ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆԴ ՎՆԱՍ ՉԷ 

  Վերջերս ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, խոսելով նվազագույն աշխատավարձի ողջամտության մասին, ասաց, որ 35 հազար դրամով հնարավոր է բոլոր սոցիալական խնդիրները լուծել: Եթե դա ճիշտ է, ապա ինչու՞ դատավորների աշխատավարձերն ու թոշակներն էլ չեն համապատասխանեցվում «սոցիալական խնդիրներ լուծող» նվազագույն աշխատավարձին:

  ԱԶԱՏՎԵԼ ԵՆ... ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ 

  Գիտենք, որ մանկապարտեզների որոշ տնօրեններ թույլ են տալիս բազմաթիվ խախտումներ, որոնք էլ վերջին շրջանում սկսել են հայտնաբերել մայրաքաղաքի իշխանություն ները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ մայրաքաղաքի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մշտական ուշադրության տակ է մանկապարտեզներում երեխաների սննդի որակի ապահովումը:

  Իսլամիստների հաջորդ թիրախը Սիբիրն է 

  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի վետոն եվրոպացիներին թույլ է տալիս արդարացնելու իրենց չմիջամտելը Սիրիայի «գործերին»: Ռուսաստանյան դիվանագի տությունը հպարտանում է իր կայունությամբ, իսկ ՌԴ վերնախավը ցանկանում է, որ երկիրը մնա արաբական հեղափոխություններով սկսված խաղում:

  «Սենդին» խենթացրել է մարդկանց 

  Ամերիկային պատուհասած «Սենդի» աղետաբեր փոթորիկը նաև անհեթեթ իրավիճակներ է ծնել: The Metro թերթի տեղեկացմամբ` հեռուստատեսությունների, կայքերի թղթակից ները Վաշինգտոնի պատկազդու փողոցներում նկարել են միայն մարզական կիսավարտիքով երկու տղամարդկանց:

  Մարդն ուզում էր հայտնի դառնալ 

  Ճանաչում ձեռք բերելու մարմաջը երբեմն հոգեգարության է նմանվում: Սովորաբար այդ ախտով տառապում են արժանիքներ չունեցողները` ներքուստ իմանալով, որ անարժան են, բայց փորձում են երևելի ներկայանալ:

Հելլոուինը` ոգեհարցության քարոզ 

  Այսպես է կարծում Լեհաստանի կաթոլիկ եկեղեցին` նախազգուշացնելով  իր հոտին` ձեռնպահ մնալ Ինչպես հայտարարել է արքեպիսկոպոս Անձեյ Ձենգան` երիտասարդներին թույլ տալով նշել Հելլոուինը, մեծահասակները բացում են հեթանոսական հավատի դռները: Նրա համոզմամբ` այդ տոնը կապված է «մահվան պաշտամունքի» հետ:

Ոչ թե եռակի, այլ երկակի խաղ 

  Վ. Օսկանյանը ԱՄՆ-ին համոզում է, որ եղել և մնում է «իր մարդը»: Պուտինն էլ հավաստիացնում է, թե Ռուսաստանին ավելի ջերմագին է սիրում:

Էռնեկյա՞նն է սնանկացնում Բաղդասարովին 

  Ըստ Մ. Բաղդասարովի` «Արմավիան» չէր սնանկանա, եթե իր ինքնաթիռները թռչեին ոչ թե «Զվարթնոց» օդանավակայանից, այլ, օրինակ, Շիրակի հարթավայրից:  :

Ստացվում է տակտալոգիզմ 

  Մեր քաղաքական դաշտում ջրերը գնալով պղտորվում են: Որքան պղտորվում են` այնքան շատանում են «ձուկ բռնողները»:

«Արմագեդոն»` ընդդիմադիր ճամբարում 

  Դատելով քաղաքական գործընթացներից` Արմագեդոնը լինելու է ոչ թե ամբողջ երկրագնդում, այլ հայաստանյան ընդդիմադիր ճամբարում:  :

Ի՞նչ հոտեր են գալիս մեր պատգամավորներից 

  Ըստ Գալուստ Սահակյանի` մեր պատգամավորներից ոչ թե ալկոհոլի հոտ է գալիս, այլ բոլորովին այլ հոտեր: Թե ի՞նչ հոտեր, վերջինս չպարզաբանեց:

Հովիկ Աբրահամյանը` ՀԱԿ պատգամավորներին 

  Ազատության հրապարակը շրջանաձև է: Ես միտումնավոր ԱԺ նիստերի դահլիճը դարձրեցի օվալաձև, որպեսզի գոնե դա´ ձեզ հիշեցնի, որ դուք խորհրդարանում եք, ոչ թե` հանրահավաքում:

Ր. Հովհաննիսյանը` «Տերն ու ծառան» ֆիլմի ոճով 

  - Թե կկարծեք աշխարհը անկեղծ ու ազնիվ Լարիսա Ալավերդյաններով ա լցված` հիշեք ինձ էլ, Քոքոբելյանին էլ:  :

Հայրենիքը մեկն է... հայրենի սահմանները բոլորինս են...

  ԼՂՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված սահմանային զորամասում և մարտական դիրքերում մեր զրուցակից զինվորները հիացնում էին իրենց պատրաստվածությամբ ու ծառայության նկատմամբ բարձր գիտակցությամբ: Այստեղ յուրաքանչյուր զինվոր պատասխանատվությամբ է իրականացնում հայրենյաց պաշտպանի իր առաքելությունը:

  Ես վստահում եմ դիրքապահ զինվորին 

  ՊԲ Մարտունու սահմանային զորամասում հյուրընկալվելով` առաջինը զրուցեցինք զորամասի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ, մայոր Շահեն ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ: - Հասցրեցի փոքր-ինչ ծանոթանալ զորամասի անցած ճանապարհին և կարծում եմ` առանց վարանելու կարելի է այն ներկայացնել որպես լեգենդար զորամաս:

  Վրաց բանակի հայ զինվորը 

  Ամիսներ առաջ «Ավանգարդի» էջերում նույն վերնագրով հրապարակումն անդրադառնում էր վրացական բանակում առկա ազգայնամոլությանն ու խտրականությանը: Հայ պատանին չէր կարողանում ծառայել վրացական բանակում միայն այն պատճառով, որ կտիրապետեր զենքին ու մի օր կպահանջեր ինքնուրույնություն:

  ԻՍԿԱՊԵՍ, ԻՆՉՈՒ՞ ԷԻՆ ՀԻՇԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ 

  Հասարակական և քաղաքական տարբեր շրջանակներ շարունակում են քննարկել այն հարցը, թե ինչո՞ւ էին ԱԺ մի խումբ պատգամավորներ հոկտեմբերի 26-ին` ահաբեկչության հերթական տարելիցի նախօրյակին, այցելել «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ գտնվում է նաև ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը:

  Ո՞ՒՄ ԱՆՈՒՆՆ Է ՇՐՋԱՆԱՌՎՈՒՄ 

  Ինչպես հայտնի է, Հանրային հեռւստատեսության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը շուտով լրանում է: Եվ, դատելով Հանրայինի գործունեության առթիվ հնչող ակտիվ քննադատությունից, մտադրություն կա հրաժարվել նրա ծառայություններից` այժմ բոլորովին նոր մարդու նշանակելով այս կարևորագույն պաշտոնում:

  ՍԵՎԱՆԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ՞ ՍՊԱՌՆՈՒՄ

  Արդեն տեղեկացել ենք, որ հանքարդյունաբերությամբ զբաղվող «Գեգամետ պլյուս» ընկերությունը ցանկանում է Սևանա լճի ափի մերձակա տարածքում բաց եղանակով շահագործել Շորժայի մագնեզիումա-սիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրը, որը կզբաղեցնի 120 հա տարածք:

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ` ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ

  Մենք անդրադարձել էինք այն փաստին, որ Գյումրու նորանշանակ քաղաքապետ Բալասանյան Սամվելը պաշտոնանկ էր արել քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Յուրա Ալեքսանյանին: Ալեքսանյանը ազատամարտիկ է, ԵԿՄ մարզային կառույցի ղեկավար:

  ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ 

  Վաղուց Հայաստանում լուրեր չեն շրջանառվում այս կամ այն նախարարի հնարավոր պաշտոնանկության մասին: Ասում են, թե լրագրողների երևակայությունը սպառվել է, նրանք այլևս չեն կարողանում «հուշել», թե որ նախարարին է պետք ազատել:

«Վաղարշ և որդիներ»-ի փոխտնօրենը 8 կգ ոսկին «առել-թռել է» 

  Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի արտառոց և աննախադեպ հանցագործության մասին հաղորդում է ստացվել:

Դանակով, եռացրած ջրով թեյնիկով ու քարերով 

  Ոստիկանության Վանաձորի բաժնում ստացված ահազանգը սովորականներից չէր. նույն տան մեջ ապրող հարազատներ էին վիճաբանել, եղբայրը ձեռք էր բարձրացրել եղբոր և նրա կնոջ վրա:

Կեղծ թղթադրամներ` իրանցու մոտ 

  Վերջին շրջանում իրավապահների կողմից մեր երկիր ժամանած օտարերկրացի քաղաքացիների մոտ հայկական կեղծ թղթադրամներ հայտնաբերելու փաստեր են արձանագր վել:

  Մոռացված  ժամացույցի ահազանգը 

  (Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 77-79-ում) ԱՍՊԵՏ - (Զարմացած) Ինձ խելագարի տե՞ղ է նա դրել, թե ձեռք է առնում: ԴԵՍՊԱՆ - Ո´չ մեկը և ո´չ մյուսը, իշխան:

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 

  ՆՈՅԵՄԲԵՐ. 2012 Թ. Նոյեմբերը ծանր ու շատ առումներով անկումային կլինի: Մարդկանց գիտակցության վրա մեծապես ազդում է դեկտեմբերին աշխարհի վախճանի մասին կանխասացությունը, որն էլ կանդրադառնա զանգվածների տրամադրության և ակտիվության վրա: