Ո՞ՒՄ ԱՆՈՒՆՆ Է ՇՐՋԱՆԱՌՎՈՒՄ 


 

Ինչպես հայտնի է, Հանրային հեռւստատեսության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը շուտով լրանում է: Եվ, դատելով Հանրայինի գործունեության առթիվ հնչող ակտիվ քննադատությունից, մտադրություն կա հրաժարվել նրա ծառայություններից` այժմ բոլորովին նոր մարդու նշանակելով այս կարևորագույն պաշտոնում: Եվ, ըստ տարածվող լուրերի, ամենահավանական թեկնածուներից մեկն է համարվում Հ1-ի նախագահի խորհրդական Տիգրան Բարսեղյանը: Նա ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետն է. գեներալ, ում անունը շրջանառվեց 2004 թվականի ապրիլի 12-ի և 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների առթիվ: Ըստ որոշ տեղեկությունների, Տիգրան Բարսեղյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է 2011-ի նոյեմբերին`  սպասվող պալատական հեղաշրջման փորձերին տեղյակ լինելու, սակայն այդ մասին ղեկավարությանը չզեկուցելու պատճառով (ինչպես ներկայացրել է լրատվամիջոցներից մեկը): Տիգրան Բարսեղյանը մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի Հանրայինը 2013-ի հունվարի 1-ից հրաժարվի գովազդներից:

Իհարկե, այս թեկնածությունը դեռևս վերջնական չէ, մանավանդ որ այլ անուններ նույնպես շրջանառվում են, թեև նա ամենահավանականն է համարվում...