ԿՍԿՍԵՆ ԼԱՎ ԱՊՐԵԼ 


 

2013 թվականի հունվարի 1-ից մարզերից ընտրված պատգամավորները կսկսեն լավ ապրել: Մինչև հիմա նրանք երևանյան կեցության համար ստանում էին ամսական 40 հազար դրամ հավելավճար:

Բայց ահա կառավարությունը հաշվի առնելով այն հանգամանքը, որ 40 հազարով պատգամավորները չեն կարող բնակարաններ վարձել ու ապրել առավել բարեկեցիկ բնակարաններում, որոշեց բարձրացնել հավելավճարը: Փույթ չէ, որ մարզերից ընտրված պատգամավորները, գրեթե առանց բացառության բիզնես և Երևանում բնակարաններ ունեն: Կարևորն այն է, որ կառավարությունը հոգ է տանում նրանց մասին: Եթե հաշվարկենք, թե հիմա ի՞նչ «կնստի» մեկ պատգամավորը բյուջեի վրա, ապա կստանանք բավական պատկառելի գումար: Պատգամավորի աշխատավարձը 260 հազար դրամ է, գումարենք օգնականի համար նախատեսված 100 հազար դրամը, որը պատգամավորների գերակշռող մեծամասնութ յունն իրենք են ստանում` ձևակերպելով սեփական զավակներին և հարազատներին, ինչպես նաև կեցության համար նախատեսվող 100 հազար դրամը և ընտրողների հետ հանդիպում ների համար նախատեսված 15 հազարը... Ստացվում է 475 հազար դրամ... Իսկ կառավարությունը բողոքում է, որ նվազագույն աշխատավարձի շեմը չի կարող հասցնել առնվազն 40 հազարի...