ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 


 

ՆՈՅԵՄԲԵՐ. 2012 Թ.

Նոյեմբերը ծանր ու շատ առումներով անկումային կլինի: Մարդկանց գիտակցության վրա մեծապես ազդում է դեկտեմբերին աշխարհի վախճանի մասին կանխասացությունը, որն էլ կանդրադառնա զանգվածների տրամադրության և ակտիվության վրա:

Նոյեմբերը նաև լրատվական գրոհների, ապատեղեկատվությունների ամիս կդառնա: Նյարդային պրկումները լարված իրավիճակներ կստեղծեն. հնարավոր են աղետներ` մարդկանց մեղքով: Սակայն ընդհանուր առմամբ ամիսը ակտիվ է, և կշահեն նրանք, ովքեր չեն հուսահատվի, տուրք չեն տա չարագուշակություններին: Ժամանակը նպաստավոր է` անշարժ գույքի գործարքների և խոշոր ներդրումների համար:

ԽՈՅԵՐ

ՍԵՐԸ. Ձեր զուգընկերը կհասկանա, որ ձեզ հետ ձանձրալի է, որովհետև ձեր ողջ կյանքն այսպես ասած` պլանավորված է, յուրաքանչյուր քայլն ու արարքը` նախապես «նկարված»: Այսինքն, դուք ընդամենը շարժվում եք որոշակի նպատակաուղղվածությամբ, ինչը խանգարում է անկեղծությանը, մտերմիկ անբռնազբո սությանը: Ժամանակն է փոխել ապրելակերպը:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Զգուշացեք` չկորցնելու ինքնատիրապետումը, այլապես կարող եք անկախ ձեզանից ուշանալ աշխատանքից, կոպտել պատվիրատուներին, վիրավորել ղեկավարությանը: Մի կոտրեք այն ճյուղը, որին նստած եք. դա կբարդացնի ձեր իսկ կյանքը:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Զգուշացեք ծանրություն բարձրացնելուց, կտրուկ շարժումներից և մրսելուց:

Հաջողակ օրերը` 3, 6, 16, 21, 25, 28. անհաջողակ օրերը` 2, 5, 13, 20, 25, 30:

ՑՈՒԼԵՐ

ՍԵՐԸ. Ձեր զգացմունքային աշխարհը կփոթորկվի, եթե որոշեք սիրային նոր արկածներ, կամ նոր սեր որոնել: Ամուսնացած Ցուլերը կապրեն խաղաղ, կվայելեն ընտանեկան ջերմությունը:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Մեծ է աշխատավայրը փոխելու կամ նոր պաշտոն ստանալու հավանականությունը: Դուք, իհարկե, «գորշ միջակություն» չեք, բայց նաև առաջնորդ լինել չեք կարող:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Թեթև խնդիրներ կծագեն ստամոքսի հետ, ինչը լիովին բուժելի է ժողովրդական մեթոդներով կամ դեղամիջոցներով` տնային պայմաններում:

Հաջողակ օրերը` 2, 6, 14, 17, 20, 29. անհաջողակ օրերը` 5, 7, 10, 22, 24, 30:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

ՍԵՐԸ. Այս ամիսը հակասություններով է լի. սկսելու եք մի սիրախաղ` իրար ապացուցելու, թե երկուսիցդ ո՞րն է ավելի շատ սիրում, ո՞վ է ավելի կարևոր:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Հաջողության հասնելու համար համագործակցեք ավելի լավատեղյակների հետ: Եթե ձեռնարկատեր եք` ձեր աշխատանքներին մասնակից դարձրեք ձեռներեց, փորձառու մարդկանց, և հաջողությունը երկար չի սպասեցնի:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Հնարավոր է, որ անհանգստացնեն երիկամները. անուշադրությունն ավելի կբարդացնի ձեր վիճակը: Անհապաղ բժշկի դիմեք: Նաև զբաղվեք օրգանիզմը մաքրելով:

Հաջողակ օրերը` 5, 11, 18, 20, 22, 29. անհաջողակ օրերը` 4, 10, 12, 16, 19, 23, 27:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

ՍԵՐԸ. Խեցգետինները նեղացկոտ են` թեկուզ առերես փորձում են անտարբեր ձևանալ: Փոխզիջումներից հրաժարվելը կարող է վերջնականապես խարխլել առանց այդ էլ ձեր երերուն հարաբերությունները:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Այս նշանի տակ ծնվածները ձգտում են ինքնուրույն աշխատել, հակված են սեփական բիզնես սկսել և ամբողջովին տարվելու են այդ ծրագրի իրագործմամբ:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Ինչպես միշտ` դուք կասկածամիտ եք, վախենում եք առողջության համար: Այս անգամ բուժզննում անցնելը միայն օգտակար կլինի. հիվանդությունը կանխելն ավելի հեշտ է, քան` խորանալուց հետո բուժվելը:

Հաջողակ օրերը` 1, 9, 14, 19, 26, 28, 30. անհաջողակ օրերը` 2, 5, 8, 15, 18, 20:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

ՍԵՐԸ. Ձեր հարաբերությունները կայուն են, խաղաղ և վստահելի: Սակայն եղածն արդեն ձեզ չի բավարարում և միմյանց հետ կապերը չխզելով` նոր սիրախաղեր եք որոնում:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Կտրուկ փոփոխություններ են սպասվում` հիմնարկի վերակազմավորմամբ պայմանավորված: Այդ փոփոխությունները բացասաբար կազդեն Առյուծների վրա. մեծ ջանքեր են հարկավոր` դիրքերը պահպանելու համար:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Անփույթ վերաբերմունքը սեփական առողջության նկատմամբ կարող է անուղղելի հետևանքների հանգեցնել:

Հաջողակ օրերը` 1, 7, 11, 19, 24, 26, 28. անհաջողակ օրերը` 2, 6, 9, 13, 20, 25:

ԿՈՒՅՍԵՐ

ՍԵՐԸ. Հնարավոր են հիասթափություններ, որոնք կարող են հարաբերությունների խզման հանգեցնել: Ավելի լավ է` չխորացնել հակասությունները և առժամանակ «տարածություն պահպանել»:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Ամեն քայլափոխում ձեր մեջ նոր գաղափարներ են ծնվում: Դուք լի եք ծրագրերով և ինքնատիպ որոշումներով: Բայց զգուշացեք, որ ձեր անկեղծությունը չչարաշահեն և ձեր գաղափարներն ուրիշները չյուրացնեն` ներկայացնելով որպես իրենցը:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Առանձնապես այն ձեզ չի անհանգստացնում, թեև աշխատանքային ծանրաբեռնվածությունը կարող է նյարդային լարումներ առաջ բերել:

Հաջողակ օրերը` 1, 7, 11, 19, 24, 26, 28. անհաջողակ օրերը` 2, 6, 9, 13, 20, 25:

ԿՇԵՌՔՆԵՐ

ՍԵՐԸ. Նոյեմբերը հարուստ է ռոմանտիկ հանդիպումներով, ժամանցավայրեր այցելություններով, սիրային ներդաշնակ հարաբերություններով և գեղեցիկ ճամփորդություններով:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Անձնական կյանքում փոփոխությունները կարող են խանգարել` կենտրոնանալու աշխատանքում: Հնարավոր են տարաձայնություններ` ղեկավարության հետ: Բայց այդ ամենից կարելի է խուսափել` աշխատանքն անձնականին չստորադասելու դեպքում:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Հնարավոր են բորբոքային երևույթներ` մրսածության հետևանքով: Պրոֆիլակտիկ բուժզննումը կկանխի հնարավոր խնդիրները:

Հաջողակ օրերը` 1, 7, 13, 20, 24, 30. անհաջողակ օրերը` 6, 10, 12, 14, 18, 21:

ԿԱՐԻՃՆԵՐ

ՍԵՐԸ. Պատահական ծանոթությունը կարող է վերածվել երկարատև կապվածության, հատկապես` եթե ձեր ընտրյալը հախուռն բնավորություն ունի:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Կարիճներն ակտիվ են միայն այն ժամանակ, երբ նրանց հուշում են իրենց անելիքը: Ձեզ հարկավոր է ուղեկցորդ, ով ունակ կլինի ձեզ տրամադրել` առաջընթացը զարգացնելու:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Հնարավոր են սրտի հետ կապված խնդիրներ կամ ճնշման բարձրացում: Ամիսը նպաստավոր է` կոսմետիկ վիրահատությունների համար:

Հաջողակ օրերը` 3, 6, 12, 17, 20, 24, 27. անհաջողակ օրերը` 1, 5, 10, 19, 26, 28:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

ՍԵՐԸ. Վտանգ կա, որ կբացահայտվի դավաճանությունը: Հարաբերությունները զոհաբերելու համար ավելի մեծ ջերմություն և անկեղծություն է անհրաժեշտ:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Դուք հանկարծ կհասկանաք, որ շատ հարցեր լուծվում են առանց ձեր մասնակցության, որ փորձում են ձեզ կառավարել` ձեր ուսերին բարդելով ամենադժվար ու «կեղտոտ» գործերը: Պատճառը ձեր անհաշտ բնավորությունն է:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Ատամնացավը ձեր օրգանիզմում կալցիումի պակասի հետևանք է: Վիտամիններ ընդունելուց բացի հարկավոր է ամրացնել ատամերը և արհեստական էմալով պատել:

Հաջողակ օրերը` 9, 13, 18, 25, 27, 30. անհաջողակ օրերը` 3, 8, 12, 15, 20, 29:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

ՍԵՐԸ. Նրա հետ ձեր հարաբերությունները մեծապես կախված են հարազատների ու ընկերների կարծիքներից: Եթե այդպես շարունակվի` դուք երկար ժամանակ կարող եք միայնակ մնալ:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Հնարավոր է, որ ֆինանսական խնդիրներ ծագեն: Ձեզ կարող են անտեսել, զայրացնել և գողություն կազմակերպել: Կանխիկ մեծ գումար մի պահեք ձեզ մոտ:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Օրգանիզմը տկար է և ընկալունակ` մանրէների հանդեպ: Առաջնահերթ համարեք առողջությունը, եթե նույնիսկ դա կխանգարի աշխատանքին:

Հաջողակ օրերը` 3, 10, 14, 20, 24, 28. անհաջողակ օրերը` 4, 11, 18, 22, 25, 30:

ՋՐՀՈՍՆԵՐ

ՍԵՐԸ. Աստղերը խորհուրդ են տալիս առավելագույնս համառ լինել, ինչը կօգնի նվաճել սիրելիի սիրտը և կայուն հարաբերություններ հաստատել:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Ի հայտ կգան ձեր ստեղծագործական ունակությունները: Եթե իսկապես ստեղծագործող եք ժամանակն է ճանաչված ու գնահատված դառնալ: Եթե այլ մասնագետ` այդ ունակությունները կօգնեն ճիշտ որոշումներ կայացնել: Պետք է ավելի վճռական, մի քիչ էլ` անզիջում լինել:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Կարող են խնդիրներ ծագել հոդերի հետ` բորբոքում կամ վնասվածքներ:

Հաջողակ օրերը` 6, 8, 13, 15, 25, 27. անհաջողակ օրերը` 1, 5, 19, 12, 17, 24, 26:

ՁԿՆԵՐ

ՍԵՐԸ. Ձեր ճնշվածությունը կարող է չքանալ, եթե ձեր հանդեպ ուշադրություն ցուցաբերվի: Ընտանիք ունեցող Ձկների փոխադարձ սերն է´լ ավելի կուժգնանա:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Ամբողջ ամսվա ընթացքում ձեզ համար աշխատանք եք որոնելու: Ձեր վիճակով չգոհանալը նպաստում է, որ ավելի խորանաք մասնագիտական հարցերում: Ամիսը նպաստավոր է խոշոր գնումների համար:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Իզուր հիվանդություններ մի հորինեք և ձեր օրգանիզմը մի տանջեք ավելորդ հետազոտություններով: Ձեր առողջությունը ձեզ անհանգստութ յուն չի պատճառում:

Հաջողակ օրերը` 9, 10, 14, 19, 24, 29. անհաջողակ օրերը` 7, 13, 20, 21, 26, 30: