Մարդն ուզում էր հայտնի դառնալ 


 

Ճանաչում ձեռք բերելու մարմաջը երբեմն հոգեգարության է նմանվում: Սովորաբար այդ ախտով տառապում են արժանիքներ չունեցողները` ներքուստ իմանալով, որ անարժան են, բայց փորձում են երևելի ներկայանալ: Դրանց համար կարևոր չէ, թե ինչ արարքով կճանաչվեն: Կարևորը` որ ճանաչվեն:

Այդպիսի մեկն օրերս մահափորձ է կատարել Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայների դեմ: Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ այդ կերպ կամենում էր հռչակ ձեռք բերել և ազդեցություն ունենալ քաղաքականության վրա:

- Ավելի ճիշտ` այդ տղամարդը ցանկացել է ուշադրություն գրավել: Մի քանի տարվա ընթացքում նա փորձել է կապեր հաստատել խորհրդարանի պատգամավորների հետ. բայց` ապարդյուն: Հետո մտածել է, որ այս ձևով կարող է անուն հանել,- ոստիկանության կոմիսարի խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքսը»:

27-ամյա տղամարդը Տուրկու քաղաքի փողոցներից մեկում համբերատար սպասել է` մինչև վարչապետը կանցներ իր կողքով: Հետո մոտեցել է նրան, զույգ ձեռքերով ողջագուր վել նրա հետ և ծունկի իջել` գրպանից հանելով հացի դանակը: Ընդ որում, դանակի կտրող մասն ուղղել է դեպի իրեն, կոթը` դեպի վարչապետը: Ապա պաթետիկ տոնով արտաբերել է.

- Ես ծանր վիճակում եմ. խնդրում եմ օգնել:

Հետո էլ սպառնացել է` սպանել կառավարության ղեկավարին:

Սպառնալիքը բարեբախտաբար ի կատար չի ածվել: Փոխարենը` տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ապօրինի սպառնալիքի և վտանգավոր առարկա պահելու համար: