ՄԱՐԶՊԵՏԱԿԱՆ ԿԱՅՖԵՐ 


 

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «Օջախ» ռեստորանում մեծ ծնունդ է արել: Իհարկե, հրավիրվածների թիվը հարյուրից պակաս է եղել, բայց ընդամենը 190 հազար դրամ աշխատավարձ ստացող մարզպետը մոտ հինգ հազար դոլարին համարժեք դրամ է ծախսել…

Ուշագրավն այն է, որ ծննդից հետո մի հետաքրքիր խոստովանություն է արել Շահգալդյանը.

- Ես ասել եմ չէ՞, որ իմ ընտանիքի անդամներն ունեն բիզնես: Ինչի՞ եք կարծում, որ մենք եկամուտ չունենք: Եկամուտ ունենք: Առանց բիզնես ինչպե՞ս կարելի է այս երկրում ապրել: Պիտի ունենաս բիզնես, որը եկամուտ պիտի ապահովի քո ընտանիքի համար: Թե չէ, իհարկե, 190 հազար դրամով ծնունդ չեն անում:

Ստացվում է, որ բոլոր նրանք, ովքեր բիզնես չունեն` չեն ապրում, կամ էլ` ապրելու իրավունք չունեն: Եվ սա ասում է պետական պաշտոնյան, ով պարտավոր է նպաստել, որպեսզի տնտեսությունը զարգանա, մարդիկ սկսեն լավ ապրել, հարթվեն սոցիալական կնճիռները: Եվ հետո, եթե մարզպետի հույսը բիզնեսն է, ինչու՞ է պետական պաշտոն զբաղեցնում և, ըստ էության, հեղինակազրկում մեր պետությունը: Գուցե ժամանա՞կն է, որ նա մտածի միայն ու միայն բիզնեսով զբաղվելու մասին…