ԿՈՆՅԱԿԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ 

  Հայաստանում հավանաբար ոչ ոք չհիշեր, որ լրացել է «Դվին» կոնյակի 50-ամյակը, մինչդեռ Մոսկվայում օրերս հավաքվել ու նշել են այդ հոբելյանը` միաժամանակ պարգևատրելով աշխարհում հայկական ժառանգության ու մշակույթի տարածման գործում մեծագույն վաստակ ունեցող 50 ականավոր գործիչների:

  «ԺԱՌԱՆԳՈՐԴԻ» ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ Է 

  Աստիճանաբար հեռանալով ակտիվ քաղաքականությունից և մնալով որպես ՀԱԿ «գաղափարն ու միտքը»` Լևոն Տեր-Պետրոսյանը տևական ժամանակ ժառանգորդի փնտրտուքների մեջ էր:

  ԲԵՆԶԻՆԱՅԻՆ ԱՌԵՂԾՎԱԾ 

  Համաշխարհային շուկայում վերջին օրերին բենզինի գնի անկումները դարձել են սովորական երևույթ: Անգամ ռուսաստանյան շուկան է բենզինի նոր գին սահմանել` այսպես փորձելով հակադարձել իր մրցակիցներին:

  ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՆ 

  Հինգերորդ գումարման ԱԺ պատգամավորներից շատերն այս օրերին զբաղված են իրենց առանձնասենյակների վերանորոգումներով և բարեկարգումներով: Ասում են` որոշ պատգամավորներ միշտ ունենալով շքեղաշուք առանձնասենյակներ, հիմա չեն համակերպվում խորհրդարանական «ստանդարտին», ուստի կամենում են ստեղծել առանձնահատուկ պայմաններ` առաջիկա հինգ տարիներին հարմարավետ աշխատելու և «կոմֆորտ» զգալու համար:

  ՕՐԱԿԱՐԳԻՑ  ՉԻ ՀԱՆՎԱԾ 

  Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի պաշտոնանկության հարցն օրակարգից չի հանված: Վերջին օրերին, իհարկե, նրա դեմ բողոքող փաստաբանները հանդարտվել են:

  Սպասքի գույնը և ախորժակը 

  Ավելորդ քաշից հնարավոր է ձերբազատվել նաև ճիշտ գույնի սպասք ընտրելու միջոցով: Գիտնականները համոզված են` ափսեների երանգները ամենաուղղակի ձևով ազդում են սննդի ծավալի վրա:

  ՅՈ՞ ԵՐԹԱՆՔ ԱՅՍՊԵՍ 

  Հայաստանի Հանրապետությունում գնալով նվազում է ծնելիության ցուցանիշը: Ըստ վիճակագրական տվյալների, 2010թ. Հայաստանում ծնվել է 44 հազար 825 երեխա, 2011-ին այդ թիվը կազմել է 43 հազար 447:

  Հայաստան-Արցախ-Սփյուռք` ամրակուռ միասնություն 

  Այսօր «Կասկադ» համալիրում տեղի կունենա ՀՀ Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը: Մշակութային փառատոն` մեկը գերատեսչության կողմից իրականացված բազմաթիվ ձեռնարկումներից, որ վերստին մայր հայրենիքում կհամախմբի աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին:

  Նոր խնդիրների համար  նոր կազմ պարտադիր չէ 

  Խորհրդարանում կառավարության ծրագրի ընդունումից հետո դրա շուրջ քննարկումներն ու մտքերի փոխանակությունը շարունակվում է հատկապես ընդդիմության և նրան համակրողների շրջանակներում: Հանրությանը հուզող և ընդդիմության առաջադրած որոշ հարցադրումների շուրջ է զրույցը «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

  «Երջանկության» պահին իրար նման են, բայց «դժբախտ» են յուրովի 

  ԱԺ-ում բոլոր ընդդիմադիր խմբակցությունները կառավարության ծրագիրը մերժելու հարցում իրար նման են, սեփական ծրագրերը ներկայացնելիս` միանգամայն տարբեր:  :

  Հանցախմբերը` Մինսկի խմբի ոճով 

  «Հարսնաքարի» դեպքից հետո հանցավոր խմբավորումների համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ. - Զերծ մնալ ուժի այնպիսի գործադրումից, որը մեծ աղմուկի պատճառ կարող է դառնալ. բոլոր վեճերը լուծել ինքնիշխանության և «զոնի» (տարածքային) ամբողջականության սկզբունքների հիման վրա:  :

  Դատախազությունը`  Վ. Օսկանյանին 

  «Միմինո» ֆիլմի ոճով - ԺՐցչ, я Ցպոպ ՏՊՌվ ցՎվօռ ՉպքՖ րՍՈՋց, ՑՏսՖՍՏ Ցօ վպ ՏոՌՋՈռրя. կՏրցՊօ ՎՏюՑ, ՏՊպՋՊօ ՎՏюՑ, վՏ ՊպվՖչՌ վպսՖջя ՎօՑՖ.  ::

  Ոչ թե լվացում, այլ` քիմմաքրում 

  Ըստ ԱԱԾ-ի` բոլորովին էլ չի բացառվում, որ Վ. Օսկանյանը ճիշտ է ասում, թե փողերի լվացմամբ չի զբաղվել: Շատ հնարավոր է` մերձավորների միջոցով փողերը տարվել են քիմմաքրման և այնտեղից մաս-մաքուր ետ բերվել:

  Պարտադրված հերոսացածները 

  Քանի որ կոալիցիայի տրոհումից ամենաշատը տուժեցին ԲՀԿ-նախարարները, նրանք «հետմահու» կարժանանան ԲՀԿ հերոսի կոչման, և այլ ամփոփիչ պարգևների:  :

  Երբ գործերը հաջող են, Դոմինգոն լավն է 

  - Իմ և Դոմինգոյի միջև ոչ մի խորհրդավոր ԿԱՊ չկա,- ասել է ԿԱՊԻ և տրանսպորտի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանը:- Պետք լինի` Պլաչիդոյին «մարշրուտկի գիծ» կնվիրեմ` Համերգասրահ - ԳՈՒՄ երթուղիով:

  «Կյանքս` ձեզ մատաղ» 

  Այս խոսքերը թեև արտաբերել չհասցրեց հյուսիսկորեացի աշակերտուհին, բայց զոհաբերեց մատաղ կյանքը, որ ջրհեղեղի վարարումից փրկի երկրի նախկին առաջնորդներ Կիմ Իռ Սենիի ու Կիմ Չեն Իռի դիմանկարները: Աղջիկը նկարները չի կարողացել փրկել, ընկերներն ու հարազատներն էլ` նրան:

  Մարդկությանը սպառնում է զոմբի-մանրէն 

  Մարդ արարածին զոմբիի վերածող հիվանդության համաճարակը միանգամայն իրական է. անգլիական Չելտնեմ քաղաքում անցկացված գիտական համաժողովում հայտարարել է պրոֆեսոր Օստինը: Նա Գլազգոյի (Շոտլանդիա) համալսարանի գենետիկայի ֆակուլտետի այն խմբի անդամներից է, որն ուսումնասիրում է զոմբիզմի առեղծվածը:

  Հերթական սարսափազդու «գտածոն» 

  Գիշատիչությունը կամաց-կամաց կարծես նաև մարդուն բնորոշ որակ է դառնում: Համենայն դեպս` կենդանական աշխարհում իր տեսակին հոշոտելու այնքան օրինակներ չես գտնի` որքան քաղաքականությունից բարբաջող որոշ երկոտանիների շրջանում:

  «ՃՈՅՏԸ» ԿՐԱԿ Է ԹԱՓՈՒՄ 

  ԱԺ նախկին պատգամավոր, էջմիածնեցի Հակոբ Հակոբյանը, ում անունը հոլովվել է բազմաթիվ սկանդալային պատմություններում, հիմա էլ որոշել է հայրենի քաղաքի համայնքապետ դառնալ: Ընտրությունների ժամանակ նա մրցակցում էր գեներալ Սեյրան Սարոյանի հետ և պարտություն կրեց:

  ՆԱԽԱՐԱՐԸ ԶԱՅՐԱՑԵԼ Է 

  «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները շարունակում են մնալ հասարակության ուշադրության կենտրոնում, ստեղծվել են տարբեր խմբեր, որոնք արդարացի պատիժ ու դատավարություն են պահանջում:

  Ո՞Վ Է ԴԱՌՆԱԼՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ 

  Շուտով կսկսվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ու հատկապես երկրի երկրորդ և երրորդ քաղաքներում արդեն սկսվել է թեկնածուների առաջադրման իրարանցումը:

  Շախմատային տարեգիրը 40 տարեկան է 

  Տասնամյակներ շարունակ հայ շախմատի տարեգիրը դարձած «Շախմատային Հայաստանը» 40 տարեկան է: 40 տարի շարունակ պարբերականն իր էջերից ընթերցողին է փոխանցում մեր շախմատստների փառահեղ հաղթանակների ու նվաճումների հպարտությունը:

  Ցերեկը` պահակ, մութն ընկնելուն  պես` կողոպտիչ 

  Երեկոյան ժամը 22-ն էր, երբ 18-ամյա տղան մոտենալով Երևանի Մարգարյան փողոցի իրենց շենքի բակին` ցանկանում էր սովորականի պես մտնել շքամուտք: Սակայն տղային տհաճ անակնկալ էր սպասվում:

  Պոռնկանոց` «Խրճիթ» համեստ անվամբ 

  Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադառնալով աշխարհի հնագույն արհեստներից մեկի նորօրյա դրսևորումներին` նշել էինք, որ փողոցային չվերահսկվող մարմնավաճառությունը, լինելով վեներական հիվանդությունների տարածման, ՁԻԱՀ-ով վարակվելու աղբյուր` հասարակական վտանգ է ներկայացնում: Եվ այդ երևույթի դեմ պայքարն ու կանխարգելիչ միջոցառումները ոստիկանության կողմից պարբերական բնույթ են կրում:

    Խայթվածները 

  Շաբաթը պատուհասով սկսվեց թայլանդցի 76 վանականների համար: Չիանգմայ գավառում Չեդի Լուանգ բուդդայական տաճարի վրա գրոհած մեղուների պարսը վնասել է բոլորին:

  Որսատեգը` գլխում 

  Ամերիկացի վիրաբույժները կարողացել են 16- ամյա պատանու գլխից հաջողությամբ հեռացնել որսատեգը (հարպուն): Դժբախտ միջադեպը տեղի էր ունեցել 2 շաբաթ առաջ: