Հերթական սարսափազդու «գտածոն» 


 

Գիշատիչությունը կամաց-կամաց կարծես նաև մարդուն բնորոշ որակ է դառնում: Համենայն դեպս` կենդանական աշխարհում իր տեսակին հոշոտելու այնքան օրինակներ չես գտնի` որքան քաղաքականությունից բարբաջող որոշ երկոտանիների շրջանում:

Մեքսիկական Սյուդադ-Մանթե քաղաքում (հյուսիսային Տամաուլիպաս նահանգ) օրերս բեռնատար է հայտնաբերվել` խոշտանգված 14 դիակներով: Տեղի իշխանությունները հաղորդել են, որ դա հանցավոր խմբի ձեռքի գործն է: Մեքենան կանգնեցված է եղել խոշոր առևտրական մի կենտրոնի կայանատեղիում: Դիակների հետ հանցագործները նաև սպառնալիքներով լի մի գրություն են թողել` «Զալիվա» թմրամիավորման (նարկոկարտել) հասցեին: Ենթադրվում է, որ վայրագությունը կատարել են «Լոս-Սետաս» թմրամաֆիայի գրոհայինները (տեղեկացրել է ԹպրՑՌ.Հց -ն):

Տամաուլիպասի նահանգում արդեն տևական ժամանակ պահպանվում է քրեածին լարված իրավիճակը: Այստեղ հաճախակի անխնա բախումներ են տեղի ունենում միմյանց հակառակորդ ավազակախմբերի միջև: Սրանք վիճարկում են իրենց ազդեցության ոլորտները` ձգտելով պահպանել ԱՄՆ թմրանյութեր տեղափոխողի առաջնությունը: Անխնա ոչնչացնում են միմյանց` հաճախ զոհաբերելով նաև քրեական աշխարհի հետ որևէ առնչություն:

Մեքսիկայից բավական հաճախ են լուրեր ստացվում զանգվածային սպանությունների զոհերի մասին: Ընդամենը վերոնշյալ բեռնատարից մեկ շաբաթ առաջ արևելյան Վերակրուս նահանգի ոստիկանները մեքենաճանապարհին գտել էին բեռնասայլ` մարդկային 14 դիակներով: