Մարդկությանը սպառնում է զոմբի-մանրէն 


 

Մարդ արարածին զոմբիի վերածող հիվանդության համաճարակը միանգամայն իրական է. անգլիական Չելտնեմ քաղաքում անցկացված գիտական համաժողովում հայտարարել է պրոֆեսոր Օստինը: Նա Գլազգոյի (Շոտլանդիա) համալսարանի գենետիկայի ֆակուլտետի այն խմբի անդամներից է, որն ուսումնասիրում է զոմբիզմի առեղծվածը:

Գիտնականի խոսքերով` այս հիվանդության ախտանիշները նման են կենտրոնական նյարդային համակարգն ախտահարող պրիոնային հիվանդություններին: Մասնավորապես` «կովի կատաղություն» կամ Կրոյցֆելդտ-Յակոբ հիվանդության հարուցիչներին:

Օստինի տվյալներով` երբ պրիոնն ախտահարում է մարդու նյարդային համակարգը, նա դառնում է անգիտակից հպատակ և կարող է ապրել առավելագույնը 3-6 ամիս: Պրոֆեսորը չի բացառում այս հիվանդության համաճարակի բռնկումը ողջ աշխարհով: Իսկ վարակի հարուցիչները կարող են փոխանցվել կծելու դեպքում` թքի միջոցով:

Գիտնականի հայտարարությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային արենայում (գրել է bbc-co-uk-ը): Բայց արդյո՞ք գիտական միտքը կշտապի կանխել զարհուրելի այդ ախտի տարածումը: