«ՃՈՅՏԸ» ԿՐԱԿ Է ԹԱՓՈՒՄ 


 

ԱԺ նախկին պատգամավոր, էջմիածնեցի Հակոբ Հակոբյանը, ում անունը հոլովվել է բազմաթիվ սկանդալային պատմություններում, հիմա էլ որոշել է հայրենի քաղաքի համայնքապետ դառնալ: Ընտրությունների ժամանակ նա մրցակցում էր գեներալ Սեյրան Սարոյանի հետ և պարտություն կրեց: Հիմա էլ պայքարի է ելել մեկ այլ գեներալի` Մանվել Գրիգորյանի դեմ, քանի որ գործող քաղաքապետը գեներալի որդին է: «Ճոյտը» հայտարարում է, թե ինքը պատրաստ է ամենակատաղի պայքարի անգամ, քանի որ, իր հավաստմամբ, ժողովուրդը սիրում և գնահատում է իրեն, էջմիածնեցիները պարզապես երազում են այն օրվա մասին, երբ «Ճոյտը» քաղաքապետ կդառնա և հանուն դրա պատրաստ է ամեն ինչ անել:

Բայց մեր հպանցիկ զրույցները Էջմիածնի մի շարք բնակիչների հետ ապացուցեցին, որ «Ճոյտին» ոչ ոք չի սպասում, ու շատերը նույնիսկ չեն կամենում նրան տեսնել քաղաքապետի պաշտոնում:

- Գյուղբանկը դատարկեց, շատերիս պարտքերի տակ գցեց, հետո օր-օրի իր ունեցվածքը բազմապատկեց: Քաղաքապետ էլ որ դարձավ` մեզ մեր տներից էլ կզրկի,- ասաց մի տարեց քաղաքաբնակ: 

Էջի նյութերը` Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԻ