ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՆ 


 

Հինգերորդ գումարման ԱԺ պատգամավորներից շատերն այս օրերին զբաղված են իրենց առանձնասենյակների վերանորոգումներով և բարեկարգումներով: Ասում են` որոշ պատգամավորներ միշտ ունենալով շքեղաշուք առանձնասենյակներ, հիմա չեն համակերպվում խորհրդարանական «ստանդարտին», ուստի կամենում են ստեղծել առանձնահատուկ պայմաններ` առաջիկա հինգ տարիներին հարմարավետ աշխատելու և «կոմֆորտ» զգալու համար: Եթե շատերի համար արտառոց համարվեց գեներալ Մանվելի կողմից սառնարան բերելու փաստը, ապա Մհեր Սեդրակյանն էլ` «Թոխմախի Մհերը», օրերս եվրոպատուհաններ է բերել ԱԺ և սկսել էլիտար տեսք տալ իր երկսենյականոց առանձնասենյակին:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՕԵԿ պատգամավորներն էլ որոշել են իրենց աշխատասենյակների պատերին փակցնել թանկագին Արթուր Վահանիչի լուսանկարներն ու կոչերը:

Իսկ թե ի՞նչ է փակցնելու իր աշխատասենյակի պատերին ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը` չկարողացանք ճշտել, որովհետև պատգամավոր երգչուհին այլևս անհասանելի է հասարակ մահկանացուների համար: