Վերջին զանգ
ԱՅՍՕՐ կհնչի դպրոցական զանգը, որ շատերի համար վերջինն է լինելու: Վերջինը` որպես աշակերտ և առաջինը` ինքնուրույն կյանքի շեմին:
ԱՅՍՕՐ կհնչի դպրոցական զանգը, որ շատերի համար վերջինն է լինելու: Վերջինը` որպես աշակերտ և առաջինը` ինքնուրույն կյանքի շեմին:
Մայիսի 25-ին հանրապետության դպրոցներում կհնչի «Վերջին զանգը», ու երեկվա աշակերտները կգնան իրենց երազանքների ճանապարհով:
Շիրակի Աշոցք և Ամասիա ենթաշրջանների մի շարք գյուղապետեր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ գյուղնախարար Սերգո Կարապետյանի, ով վերջերս մարզում հայտարարել է, թե նրանք գործարքի մեջ մտնելով կաթ մթերող կազմակերպությունների հետ` միտումնաբար իջեցնում են կաթի գինը:
«Ժառանգություն» կուսակցությունը խորհրդարանում ունենալու է հինգ տեղ: Այս հանգամանքի հետ արդեն հաշտված, հիմա էլ սկսել են մանդատակռիվը:
ՕԵԿ քաղաքական խորհուրդը ինքնատիպ որոշում է ընդունել, որը հաստատումն է այն խոսակցությունների, որ խաբվածություն զգալով, կուսակցությունը որոշել է չեղյալ համարել մինչև այժմ գոյություն ունեցող բոլոր անդամատոմսերը և հայտարարել նոր ընդունելություն: Այսինքն, կուստոմսերն անվավեր ճանաչելով, ըստ էության, ՕԵԿ-ը յուրովի լուծարվում է և պատրաստվում կազմակերպել նոր ընդունելություն:
Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել մի քաղաքական հայտարարությամբ, որը պատասխան է այն բոլոր հարցականներին, որոնք հետընտրական ժամանակահատվածում ձևավորել էին գլխավոր մտահոգությունները. արդյո՞ք կձևավորվի կոալիցիան, և արդյո՞ք ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն նախահիմքեր կստեղծեն` 2013-ին միասնաբար պաշտպանելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում:
Արդեն հստակ է, որ «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության կազմում չի լինելու մշակույթի նախկին նախարար և «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը:
Բենզինի գինը Հայաստանում հետցատկ կատարեց: Ու, հակառակ կանխատեսումներին, թե վառելիքի շուկայում գնաճը շարունակական է լինելու, Երևանի լցակայաններում բենզինի լիտրը 10 դրամով էժանացավ:
Օրերս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը հայտարարեց, որ իրեն է պատկանում տուրիստական գործունեություն իրականացնող «Ֆեստա տուր ավիա» ընկերությունը, քանի որ ինքը շատ փող է սիրում, միշտ ձգտել է ապրել ճոխությունների մեջ:
Երևանում տեղի ունեցած «Բազմազանության երթն» այնքան էլ «անմեղ» միջոցառում չէր, ինչպես փորձում են ներկայացնել նրա կազմակերպիչներն ու ջատագովները` կարևորելով մշակութային բազմազանությունը: Ինչո՞ւ այս երթը կազմակերպվեց հիմա:
Վերջին օրերին հայ հասարակությունը մեծ ցնցում ապրեց: Իսկապես մեծ էր զարմանքը, զայրույթը, նողկանքը, քանի որ բացահայտորեն բախվեցինք մերժելի մի երևույթի, որը հարիր չէ հայի հոգեկերտվածքին:
Արդեն մի քանի օր է Գյումրի ուղևորվող միկրոավտոբուսների համար նոր կայանատեղի է ստեղծվել` մայրաքաղաքի Սևանի փողոցի մի հատվածում: Այսինքն, Կիլիկիա կենտրոնական ավտոկայարանից Գյումրի մեկնող միկրոավտոբուսները հանվել են:
Լրագրողի և պատգամավոր դարձած օլիգարխի երկխոսությունից ԼՐԱԳՐՈՂ - Ձեր գործունեության մեջ ո՞րն եք համարում ամենահաջողված բիզնես-գործարքը: ՕԼԻԳԱՐԽ - Ժողովրդի ձայների զանգվածային գնումը և տասնապատիկ թանկ գներով մի քանի տարի նրանց վրա սաղացնելը:
Եթե ԲՀԿ-ն կոալիցիայի մաս չկազմի, ուրեմն դրանում էական դերակատարություն են ունեցել Հմայակի «սապոգը», Օսկանյանի` «պոպոքը»: :
Վերջին հարցախույզի տվյալներով` ընտրակաշառք ստացած Հայաստանի բնակչության գերակշիռ մասը ստացած գումարն արդեն ծախսել է և անհամբեր սպասում է մոտալուտ նախագահական ընտրություններին: :
Երբ Հրանտ Բագրատյանը հրապարակավ հայտարարեց, թե թքած ունի արևմտյան դիտորդների զեկույցների վրա, վերջիններս նրան ուղարկեցին հետևյալ գրությունը. «Հաջորդ ընտրությունների վերաբերյալ այնպիսի զեկույց կներկայացնենք, որ թուքդ բերանում չորանա»: :
ՀԱԿ-ը լքել պատրաստվող կուսակցական լիդերներին Լ. Տեր-Պետրոսյանի մատուցած «բորշչում» լող են տալիս վերջինիս խորտակված նավի բեկորները: :
Ըստ վերլուծաբանների` եթե ՀՀ առաջին նախագահի կոնգրեսում ստեղծած ավտորիտար ռեժիմը համեմատենք այսօրվա իշխանությունների, կառավարման համակարգի հետ, ապա վերջինս ժողովրդավարության գլուխգործոցի կնմանվի սիրամարգի փետուրներով: :
Վարդան Օսկանյանի ամբողջ պետական-քաղաքական գործունեությունը եղել է ասիմետրիկ, բայց նա «սիմետրիկ» քաղաքական կոալիցիա ստեղծելու կոչեր է անում: :
Մի հաղորդագրություն իր վրա սևեռեց մեր ուշադրությունը. - Հայաստանի Վերահսկիչ պալատը հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ վերահսկողության արդյունքները: Ընդգրկել է 2009թ. հունվարի 1-ից մինչև 2011թ. վերջն ընկած ժամանակահատվածը:
Երկու օր առաջ Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել հատուկ հանձնաժողով ստեղծելու որոշմանը: Այն մշակելու է 1940-1991 թթ. սովետական «բռնակցման» պատճառած վնասների հատուցման վերաբերյալ դրույթները` ՌԴ հետ բանակցելու համար:
Եզակի վիրահատություն են կատարել իտալացի մանկաբույժները: Հռոմի «Բամբինո Ջեզու» մանկական հիվանդանոցում մահվան հետ կռիվ տվող 16 ամսեկան երեխային փոխպատվաստել են աշխարհի ամենափոքրիկ արհեստական սրտիկը:
Ստացվում է` միայն անծանոթների հետ հարաբերվելուց չէ, որ պետք է զգուշանալ: Փոխադրամիջոցում անգամ կողքիդ նստածը ոչ միայն գող կամ ինքնատիրապետումը կորցրած թմրամոլ կարող է լինել, այլ ամենաիսկական մարդակեր:
Օրեր առաջ մեկնարկեց 2012-ի առաջին` գարնանային զորկոչը: ՀՀ ԶՈւ հերթական համալրման գործընթացն այս անգամ ևս ոլորտի ղեկավարության ուշադրության կիզակետում է:
«Հայ դիվանագետների ապաշնորհության արդյունքում հայերը չկարողացան վերջին` վճռական հարվածը հասցնել և մեր հաղթանակները օրինականացնել» Արցախյան գոյամարտի մասնակից, պահեստազորի փոխգնդապետ Արտուշ ԲԱԼՅԱՆԸ մարտնչել է կամավորական 5-րդ բրիգադում:
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային մի շարք կառույցներ Ադրբեջանը ևս ներառել են այն երկրների շարքում, որտեղ ատելություն է ձևավորվել սեռական փոքրամասնությունների նկատմամբ:
Երևանի պետական կրկեսի ճակատագիրը հավանաբար շատերին է մտահոգում: Դեռևս 1962-ին կառուցված շենքը երբեք չէր վերանորոգվել:
Ոչ քրիստոնեական ճարտարապետությունը գրավել է համաշխարհային շուկան և նվաճում է կյանքի բոլոր ոլորտները: Ողջ աշխարհում և հատկապես եվրոպական երկրներում ոչ քրիստոնյաների ակտիվացումը թերևս ինքնահաստատման նպատակ և գերազանցապես քաղաքական դրդապատճառներ ունի:
Վերջերս, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ջրահեղձ վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 6-րդ դասարանի աշակերտ Գևորգ Խաչատրյանի դիակը:ջ Ոստիկանները պարզել են, որ տղան Մրգաշատ գյուղի տարածքում գտնվող ոռոգման ջրերի կուտակման համար նախատեսված ջրամբարում լողալիս` ջրահեղձ է եղել:
Օրեր առաջ 26-ամյա Սեդա Գ.-ն ներկայացել էր ոստիկանության Սևանի բաժին և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի բնակիչ Կարեն Հակոբյանն իր «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի սրահում ծեծի է ենթարկել իրեն, իր կամքին հակառակ անառակաբարո գործողություններ կատարել իր նկատմամբ, որի ընթացքում իրեն նկարել էր բջջային հեռախոսով և պահանջել 100.000 դրամ ու բջջային հեռախոս` սպառնալով, որ չտալու դեպքում տեսանյութը կտեղադրի ինտերնետում:
Վերջին շրջանում մեր թերթը բազմիցս անդրադառնալով խարդախության ամենատարբեր դրսևորումներին, մասնավորապես զգուշացրել էր նորահայտ «մասնագետի» այն տեսակի մասին, որը կոչվում է հարց լուծող: Այդպիսիների համար էական նշանակություն ունի հերթական դյուրահավատի մոտ հույժ կարևոր մարդու տպավորություն գործելը:
Նրբանկատ է բրազիլական արդարադատությունը. այն պատժելի է համարում նաև փոփոխամտությունը: Ռիո-դե-Ժանեյրոյի դատարանն, օրինակ, մի տղամարդու պարտավորեցրել է 6500 դոլար փոխհատուցում վճարել հարսնացուին` բարոյական վնասի և նշանադրության հանդիսության բոլոր ծախսերի դիմաց:
Լկտիության աղաղակող փաստ է արձանագրվել Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում: Ոստիկանությունը ձերբակալել է մի բրիտանացու, ում մոտ հայտնաբերվել է փայլաթիթեղում փաթաթված մարդկային 6 խորոված սաղմ:
Իր իրավունքների մեջ մտնող ամառը ստիպում է արևապաշտպան ակնոց կրել: Մասնագետները վաղուց ի վեր նախազգուշացրել են ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցության մասին, որը մեղմվում կամ իսպառ վերանում է արևային ակնոցների շնորհիվ:
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, 49 կգ քաշային թայլանդցի Կոմպայակ Պորպրամուկը բուդդիստական վանական է դարձել: Իր համար նա վանական անուն է ընտրել` Սուտիկո և առաջիկա 1 ամիսը կանցկացնի Նանգսաո տաճարում:
Սուրճն էլ վայելք է, որի ցանկությունը կարող է արթնանալ նույնիսկ օդանավ վարելիս: Անդիմադրելի հենց այդ ցանկությունն է համակել իսրայելցի օդաչուին. այն էլ` օդում, թռիչքի պահին... Բոլորին վախեցրած արտառոց միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի հյուսիս-արևելյան Տվերիա քաղաքում: