ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ԶՐՊԱՐՏԵԼ Է


 

Շիրակի Աշոցք և Ամասիա ենթաշրջանների մի շարք գյուղապետեր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ գյուղնախարար Սերգո Կարապետյանի, ով վերջերս մարզում հայտարարել է, թե նրանք գործարքի մեջ մտնելով կաթ մթերող կազմակերպությունների հետ` միտումնաբար իջեցնում են կաթի գինը:

Ըստ շիրակցի գյուղապետերի, գյուղնախարարի այս հայտարարությունը բացահայտ զրպարտություն է, որովհետև գյուղապետերն իրենք են շահագրգռված, որ այլևս մթերողներն իրենց գները չթելադրեն, որ գյուղնախարարությունը վերջապես ստանձնի կարգավորողի դեր և օգնի գյուղացուն, ով ճարահատյալ 120 դրամով վաճառում է կաթը: Ստացվում է, որ իր պարտականությունները չկատարող գյուղնախարարն ընտրել է պաշտպանության լավագույն ձևն ու հարձակվել գյուղապետերի վրա` այսպես թաքցնելով այն իրողությունը, որ մթերողներն այսօր պատուհաս են դարձել գյուղացիների համար: Ուրեմն Սերգո Կարապետյանն իր անձնական սեփականությունը հանդիսացող «Արտֆուդի» էժան մթերումներն ապահովելու համար ի՞նքն էլ գործարքի մեջ է Արարատյան հարթավայրի բազմաթիվ գյուղապետերի հետ: Մանավանդ որ գյուղնախարար-օլիգարխը բազմաթիվ անգամներ խաբել է գյուղացիներին` ժամանակին չվճարելով մթերված պտուղ-բանջարեղենի դիմաց...