«Բազմազանության երթից» մինչև ազգային անհամաձայնություն


 

Երևանում տեղի ունեցած «Բազմազանության երթն» այնքան էլ «անմեղ» միջոցառում չէր, ինչպես փորձում են ներկայացնել նրա կազմակերպիչներն ու ջատագովները` կարևորելով մշակութային բազմազանությունը:

Ինչո՞ւ այս երթը կազմակերպվեց հիմա: Ինչո՞ւ ոմն Ծոմակի ու համասեռամոլների առնչությամբ բարձրացված աղմուկից անմիջապես հետո հանկարծ որոշ հասարակական կազմակերպություններ հիշեցին «բազմազանության» մասին ու կազմակերպեցին երթ: Միայն կարճամիտը չի կարող ընկալել ու հասկանալ, որ նպատակը ոչ թե մշակութային բազմազանության ջատագովումն էր, ինչի դեպքում երթի մասնակիցների շարքերում կլինեին տարբեր մշակութային արժեքներ ներկայացնող անձեր, ազգային փոքրամաս նությունների ներկայացուցիչներ, այլ միայն ու միայն սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպանությունը, ինչն էլ վարպետորեն քողարկված էր երթի հիմնաշերտերի տակ:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպության ղեկավար Գոհար Շահնազարյանն իրենց կառույցի գործունեության մասին ասել է.

- Մենք ֆեմինիստական կազմակերպություն չենք, մենք պայքարում ենք կանանց նկատմամբ բռնությունների դեմ: Ինչ վերաբերում է ընտանիքի քայքայմանը, ես հորդորում եմ այդ մարդկանց գալ մեր դասընթացներին, որտեղ մենք խոսում ենք, թե ով է եղել հայ կինը` սկսած 6-րդ դարից և ինչպիսի նվաճումներ է ձեռք բերել այն օրենսդրությունը, որ մենք ունեցել ենք: Դրանք բոլորը մեր արժեքներն են` կանանց հավասարություն, կնոջը մեծարելը, այլ ոչ թե բռնությունը, մենք շատ վաղուց ենք ունեցել, քան Եվրոպան է յուրացրել, ու սա շուռ տված ասել, որ կամ ամերիկյան է կամ եվրոպական` մենք դրա դեմ ենք պայքարում, որ սա մերն է:

Այս մասին իմանալը հաճելի է, սակայն հարց է ծագում, թե ինչո՞ւ գենդերային քաղաքականության կողմնակից կազմակերպությունն է նախաձեռնել «բազմազանության երթը», որը որևէ աղերս չունի գենդերային քաղաքականության հետ… Գուցե գենդերային քաղաքականությո՞ւնն էլ է մշակութային բազմազանություն քարոզում: Եթե այո` ապա շնորհակալ ենք, որ մեզ սովորեցնում են մի բան, որը գոյություն չունի և չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ:

Այս ամենը (որքան էլ նեղսրտեն Գոհար Շահնազարյանն ու ուրիշները, անգամ Հայաստանում ՄԱԿ-ի հատուկ զեկուցող և մարդու իրավունքների մասնագետ Գյուլնարա Շահինյանը) հանուն դրամաշնորհների իրականացված նախաձեռնություն է, համասեռա մոլությունը ջատագովող միջոցառում, որի տեսագրությունները արտասահման ուղարկելուց հետո` պիտի լցվեն մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարների գրպանները: Ասվածը հռետորաբանություն չէ, այլ` փաստ: Հիշենք, թե վերջերս ինչպես էր տխրահռչակ Գեորգի Վանյանն ամեն ինչ անում, որպեսզի իրականություն դառնա ադրբեջանական ֆիլմերի փառատոնը: Ադրբեջանական ֆիլմերին հաջորդեց համասեռամոլների պաշտպանությունը, այն աղմուկը, որն այսօր Հայաստանում բարձրացվել է այս թեմայի շուրջ: Դրամաշնորհային հոսքերից զատ, այս ամենի տակ թաքնված են նախաձեռնություններ, որոնց նպատակն է վարկաբեկել Հայաստանը, այն հռչակել անազատ երկիր, ուր իբր ոտնահարվում են մարդու իրավունքները: Ի տարբերություն շատ երկրների, Հայաստանում ոչ ոք չէր բարձրաձայնում սեռական փոքրամասնությունների մասին, ոչ ոք նրանց նկատմամբ պատժիչ գործողություններ չի իրականացրել: Հասարակությունը ձգտում էր չտեսնելու տալ նրանց ներկայությունը` այսպես զերծ մնալով մի երևույթից, որը, բնականաբար, հարիր չէ մեր ազգային նկարագրին: Բայց ահա դրամաշնորհներով հարստացող մի շարք կազմակերպություններ, որոնք շատ հաճախ գործում են ընդդեմ ազգային անվտանգության, միտումնաբար բարձրացրեցին այս աղմուկը, միտումնաբար ձևավորեցին սկանդալային իրավիճակներ` անտարակույս քաջալերվելով այն եվրոպական կառույցների կողմից, որոնք այսօր ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը հռչակեն անազատ երկիր: Այսինքն, հավասարեցնեն Ադրբեջանին, բռնապետական այլ երկրների:

Այդ գրանտակերներն, իհարկե, իրենց նպատակներին հասնում են, որովհետև արդեն բազմաթիվ կայքերում տեղադրվել են Երևանում տապալված «բազմազանության երթի» տեսանյութերը, Հայաստանի որոշ վայ-իրավապաշտպաններ, այդ թվում նաև Միքայել Դանիելյանը, սկսել են ասուլիսներ հրավիրել, մեզ մեղադրել ֆաշիզմի և անհանդուժողության մեջ, մեզ վերագրել հատկանիշներ, որոնցից մենք շա˜տ հեռու ենք: Մեր մտահոգությունը նրանք, բնականաբար, չեն կիսում, որովհետև դրա համար նրանց եվրոպաները փողեր չեն տալիս: Մտահոգությունն այն է, որ այսօր Հայաստանում ևս ավելացել է համասեռամոլների թիվը, որ շատերը, կարծելով, թե դա եվրոպական ու քաղաքակիրթ երևույթ է, արհեստականորեն ներքաշվում են այդ ախտի մեջ` չհասկանալով, որ գահավիճում են անդունդ:

Այս մասին պետք է մտածել, պետք է հոգ տանել, որ չգովազդվի արատավոր երևույթը, չսպառնա մեր արժեքներին: Եթե Գոհար Շահնազարյանն ու մյուսները կարծում են, թե համասեռամոլությունը ևս մշակութային բազմազանություն է, ապա ինչու նրանք չեն պայքարում ազգային արժեքների անաղարտության համար: Նրանց դրա համար դրամաշնորհ չե՞ն տալիս:

Դե, մենք հուշում ենք. թող ծրագիր գրեն ու ստանան հերթական գումարները, մի քանի կեղծ միջոցառում ձևակերպեն, մի քանի կեղծ շահառուների անուններ գրեն ու ազատորեն մսխեն եվրոպական գումարները: Մանավանդ որ, լավ էլ մսխում են: Ուսումնասիրեք մեր տարբեր հասարակական կազմակերպությունների ղեկավարների կենցաղը, ունեցվածքը, ապրելաձևը… Ընդամենը հասարակական կազմակերպություններ ղեկավարելով` նրանք հարստացել են, ձեռք բերել մեքենաներ, նոր բնակարաններ, տարվա մի զգալի մասն անց են կացնում տարբեր երկրներում կազմակերպվող սեմինարներում… Հիմա էլ կհանգստանան ու կհարստանան գեյերի հաշվին: Գոնե նրանց էլ բաժին հանեն իրենց դրամաշնորհներից, որպեսզի սրանք կարողանան պահպանակներ գնել ու չվարակել շատերին: Չէ՞ որ կարող են նրանց ծառայություններից օգտվողների մեջ հանկարծ այդ հասարակական կազմակերպությունների ղեկավարներից էլ լինել…

Լ. Մ.