Բռնցքամարտիկը` վանական


 

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, 49 կգ քաշային թայլանդցի Կոմպայակ Պորպրամուկը բուդդիստական վանական է դարձել: Իր համար նա վանական անուն է ընտրել` Սուտիկո և առաջիկա 1 ամիսը կանցկացնի Նանգսաո տաճարում:

Բռցքամարտի չեմպիոնի տիտղոսը Կոմպայակը նվաճել է 2011 թ. դեկտեմբերին` հաղթելով մեքսիկացի Արիան Էրնանդեսին: Օրերս նա պաշտպանել է տիտղոսը` ֆիլիպինցի Ջոնաթան Տակոնինգի հետ մրցամարտում: Ընդ որում, այդ մարտում Կոմպայակը հաղթել է տեխնիկական նոկաուտով` 5-րդ հերթամարտում (ռաունդ): Սակայն դատավորի որոշումը տարակարծությունների առիթ տվեց և WBC-ի (Բռնցքամարտիկների համաշխարհային խորհուրդ) նախագահ Խոսե Սուլայմանը հարկ համարեց ուսումնասիրել մենամարտի հանգամանքները:

Boxingscene հրատարակության տվյալներով` WBC-ն ռևանշ-մարտ է նշանակել Կոմպայակի և Էրնանդեսի միջև, սակայն դրա ամսաթիվը դեռ որոշված չէ:

Տակավին 29-ամյա Կոմպայակը պրոֆեսիոնալ ռինգում 48 մենամարտ է անցկացրել, որոնցից 45-ում հաղթել է. 30-ը` նոկաուտով: