ՀԱԿ-Ի ԽԱՂԱԹՂԹԵՐԸ ԲԱՑՎԵԼ ԵՆ

  Անտարակույս, ՀԱԿ-ի գործունեության քաղաքական գնահատականը դեռևս առջևում է, սակայն այսօր կարող ենք ասել, որ ՀԱԿ-ը բնավ էլ չդարձավ այն հզոր քաղաքական թիմը, որն ապրում էր երկրում բարեփոխումներ իրականացնելու նպատակներով: Գերխնդիրը խորհրդարանում խմբակցության ձևավորումն էր:

  Այլընտրանքային խորհրդարան

  Ընտրություններից հետո կուսակցությունները հանդես եկան դրանք գնահատող հայտարարություններով: Սովորաբար խորհրդարան չմտած քաղուժերը հեռանում են ակտիվ քաղաքականությունից` սպասելով հաջորդ ընտրություններին:

  ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

  Չնայած հաշված օրեր են մնացել մինչև խորհրդարանի աշխատանքների սկիզբը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռևս չի հստակեցրել իր խմբակցության կազմը, դեռևս անհայտ է մի քանի պատգամավորների հարցը: Խնդիրն այն է, որ հատկապես Հմայակ Հովհաննիսյանի նկատմամբ կա ժխտողական վերաբերմունք, սակայն Հմայակը միակը չէ, ով դեռևս «կախված է թելից»:

  «ԵՐԿՈՒ ՔԱՐԻ» ԱՐԱՆՔՈՒՄ

  Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գործերը, ինչպես ասում են, լավ չեն: Նրանից դժգոհ են ինչպես ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, այնպես էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՄԵԿ ԱՅԼ ԹԵԿՆԱԾՈՒ ԵՎՍ

  Թվում էր, թե վերջնականապես լուծվել է խորհրդարանի նախագահի հարցը, և Հովիկ Աբրահամյանը նորից զբաղեցնելու է ԱԺ նախագահի պաշտոնը` այն համարելով իր համար անցողիկ մինչև նախագահական ընտրություններ:

  Նախընտրելին ինքնաբացարկն է

  Մինչ շատերս մտածում էինք, որ ԲՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան մտնող Վարդան Օսկանյանը կարող է հրաժարվել կուսակցությունից և ստեղծել նոր խմբակցություն, մեր իրազեկ աղբյուրները վկայում են, որ Գագիկ Ծառուկյանին հաջողվել է «լուծել» Օսկանյանի հարցը` նրան պարտադրելով ինքնաբացարկի դիմում գրել:

Հետընտրական անեծքներ

  1. Ընտրակաշառքից զուրկ մնաս: 2. Ընտրակաշառքի հույսին մնաս:

Ընտրակաշառք վերցրածների ապաշխարանքը

  Ներսես Շնորհալու աղոթքի նմանությամբ Աջդ քո հովանի լիցի ի վերա իմ... ...Զի մի երբեք սասանեցայց, Եվ ողորմեա քո արարածոցդ Եվ ինձ կաշառակերիս: :

Աղոթք ընտրակառքի մասին

  Նարեկացու խոսքերով Զի եթե նույնիսկ ծովերից մեկը թանաքի փոխեմ, Եվ բազմասպարեզ դաշտերը իրենց անսահմանությամբ դարձնեմ մագաղաթ, Դարձյալ չեմ կարող ձայն ծախողների քանակը գրել` անուն առ անուն: :

Ընտրակաշառքից գոհ մարդկանց «աղոթքը»

  Օլիգարխ իմ, որ երկիրս ես «Սուրբ եղիցի» կապիտալը քո, Շուտ եկեսցեն ընտրություններ նոր Ընտրակաշառքը հանապազօր արա դու մեզ... ::

Ա. Բաղդասարյանը` ՕԵԿ ստացած տոկոսների վերաբերյալ

  Սարոյանի խոսքերի ձևափոխմամբ Ես ոչ ոքի չեմ մեղադրում, քանզի ինչ-որ տեղ, ինչ-որ բան ճիշտ է: :

Պատվավոր պարգևի թեկնածու Օսկանյանը

  Եթե Ռոբերտ Քոչարյանը նշանակվի ՀՀ վարչապետ, Վ. Օսկանյանը Վ. Պուտինի կողմից կարժանանա «Անդրկուլիսյան քաղաքականության ասպետի» պատվավոր կոչման: :

  ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ 

  Վաղը` մայիսի 24-ին, Լոնդոնի ֆոնդային բորսայում, վաճառքի է հանվելու Վրացական երկաթուղու բաժնետոմսերի 25 տոկոսը: Ըստ որոշ վրացական գործիչների, այդ մասը կամենում է գնել Միխեիլ Սահակաշվիլու քեռին, ով հանդես է գալիս օֆշորային գոտում գրանցված ինչ-որ ընկերության անունից:

  ՆՈՏԱՐԸ ԿԵՂԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՏՎԵԼ

  Գյումրիում սկիզբ է առել բնակարանների բաշխման նոր գործընթացը: Երկրի նախագահն ու կառավարությունը կատարել են իրենց խոստումն ու գյումրեցի 1756 անօթևան ընտանիքի համար կառուցել բնակարաններ, որոնք հիմնականում գտնվում են Մուշ-2 և Անի թաղամասերում:

  «ԲԻԼԱՅՆԸ» ԹԱՆԿԱՑՆՈՒՄ Է

  «ԱրմենՏել» ընկերությունը թեև չի շտապում բաժանորդներին ուղղված համապատասխան ծանուցում տարածել, սակայն նախատեսում է առաջիկայում թանկացնել գործող սակագները: Ինտերնետի մասին առայժմ ոչինչ չի նշվում, բայց բջջային կապի որոշ փաթեթների արժեքները մոտ ժամանակներում վերանայվելու են:

  ՎԱՐԿԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՃՈՒՄ Է

  ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների թիվն ավելի մեծ է, քան բանկերինը: Տարեսկզբի ցուցանիշներով` հանրապետությունում գործում է տոկոսների դիմաց ֆինանսներ տրամադրող շուրջ երեք տասնյակ կառույց:

  Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՆ ԱԿՆԱՐԿՈՒՄ

  Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանում գործող 21 առևտրային բանկերից վեցի բաժնետոմսերի 100 տոկոսը տնօրինում է մեկ անձ: 14 բանկերում մեկ բաժնետեր տնօրինում է բաժնետոմսերի 50 տոկոսից ավելին:

  Հա՞ որ...

  Ոչ անհայտ բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը, ով սիրում է «էքստրավագանտ» հայտարարություններ անել, «գեյ ֆաբի» տիրուհի Ծոմակին առել է պաշտպանության տակ` արդարացնելով ու հովանավորելով նրան:

  Նոյան տապանն Արարատի արգելված գոտում է

  Աստվածաշնչյան տապանը կարող է հանգրվանած լինել Մեծ և Փոքր Արարատների միջև եղած ձորակում` կարծում է ռուս նշանավոր ալպինիստ Վլադիմիր Շատաևը, ով 11 տարի հրապուրված է խորհրդավոր նավի որոնումներով: Ինչպես նշել է svodkΖ.net-ը` ալպինիզմի 74-ամյա վաստակավոր մարզիչն Արարատի բարձունքը հաղթահարել է բոլոր երթուղիներով:

  Վրացական «անոմալիա»

  «Անոմալիա» բառի հայերեն հոմանիշները (անկանոնություն, կանոնից շեղում, անբնական, անսովոր) ևս չեն օգնի` դրա դրական իմաստը գտնելու: Առավել ևս` երբ խոսքն անձի, ավելին` պետության ղեկավարի մասին է:

  Այնուամենայնիվ նախապատրաստվում են

  Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի քննարկմանն ուղարկված` 2013 թ. ռազմական ծախսերի մասին օրինագիծը նախատեսում է Իրանի դեմ պատերազմի նախապատրաստություն: Այսպիսի նախազգուշացում է հնչեցրել Օհայո նահանգից դեմոկրատ-կոնգրեսական Դենիս Կուսինիչը:

  Ո´Չ` ԱՅԼԱՍԵՐՄԱՆԸ Հայտարարություն

  «Հայազն» միությունը դատապարտում է մայիսի 17-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի` այսպես կոչված «Ընդդեմ հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի միջազգային օրվան» նվիրված հայտարարության բովանդակությունը և դրան պաշտոնական Երևանի միանալը: Մենք մերժում ենք մարտնչող անբարոյության ագրեսիվ քարոզը, որ բխում է եվրոպական այս դիրքորոշումից և շռայլորեն ֆինանսավորվում է:

  ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՀԻՇԵԼ

  Հայ մեծագույն բեմադրիչ, 20-րդ դարի համաշխարհային թատրոնի նշանավոր դեմքերից մեկի` Վարդան Աճեմյանի մասին է խոսքը: Մտահոգությունը հուշեց բեմադրիչի թոռը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Աճեմյանը:

  ՌԵՊԼԻԿ ԵՐԲ Է ՇՆՈՐՀՎԵԼ ՎԱՍՏԱԿԱՎՈՐԻ ԿՈՉՈՒՄԸ

  Մայիսի 20-ին Երևանում Վարդատոն էր: Սայաթ-Նովայի աղբյուր-հուշարձանի մոտ էին հավաքվել մեծ բանաստեղծի ու երգաստեղծի երկրպագուները` թիֆլիսյան Վարդատոնը յուրովի տեղափոխելով Երևան:

  Խոսք հիշատակի ՀԱՄԲՈԻՅՐՆԵՐ ՇԻՐԻՄԻԴ` ՍԱՍՆՈ ԼԵՌՆԵՐԵՆ

  ... Ծուռ էիր, խենթ էիր` սասունցու քո բոցկլտուն հայրենասիրությամբ: (Ստեփան Պողոսյանը ԱՆՄԱՀԱՑԱՎ) Քո մեջ ԸՄԲՈՍՏԻ արյունն էր հոսում` սնուցելով նաև գրիչդ...… Այլ կերպ չէր արվի այն, ինչը դու արեցիր:

  ՀՈԲԵԼՅԱՆ ՄԻՇՏ ԲԱՐԵԴԵՄ, ԺՊԻՏՆ`

  Իր նշանավոր համակուրսեցու` Վազգեն Գաբրիելյանի մասին, ժամանակակից հայ արձակի ամենանշանավոր դեմքերից մեկը` Նորայր Ադալյանը, գրել է. - Հիսուն տարուց ավելի ժամանակ է անցել իմ և Վազգեն Գաբրիելյանի առաջին հանդիպումից, ուրախ և տխուր ալեկոծումներով հարուստ մի կյանք:

ՄԵՐ ՌԵԺԻՍՈՒՐԱՅԻ ԱՊՐՈՂ ԴԱՍԱԿԱՆԸ

  - Ես երբեք կռվազան չեմ եղել, ստեղծագործական վեճերի մեջ չեմ մտել այս կամ այն ռեժիսորի հետ: Բայց ինձ շատ են նեղացրել:

  Կանայք` գայթակղության որոգայթում Համարյա «ընտանեկան կապալ»

  Կանանց սեռական շահագործման նպատակով կազմակերպված խմբի երեք անդամները`  Ծովիկ և Վահան Ավետիսյաններն ու Նարինե Սարգսյանը, «առաջին ծիծեռնակներն» էին, որ հայտնաբերվեցին ոստիկանության աշխատակիցների կողմից:

    ԵՐԳԻԾԱՆՔ ԶԱՎԵՇՏԱՄՈԼԸ

  Անցան զավեշտալի քսան տարիներ: Ի˜նչ տվեցին ինձ այդ տարիները… Կյանքը թալանվեց, փոխվեց:

  Քենեդիների հերթական դժբախտությունը

  Նշանավոր գործիչ Ռոբերտ Քենեդի որդին և Միացյալ Նահանգների 35-րդ նախագահ Ջոն Քենեդի եղբորորդի Ռոբերտ Քենեդի-կրտսերի կինն ինքնասպան է եղել: Անցյալ շաբաթ Մերի Ռիչարդսոնին կախված են գտել Նյու Յորքի նահանգի իրենց սեփական տան նկուղում:

  Ձմերուկը` քաշով մեկ ոսկի

  Իրենց բազմաթիվ ինքնատիպությունների հետ մեկտեղ` ճապոնացիները նաև համեղասեր են. շատ են սնվում ու բարձր են գնահատում հատկապես մրգերը, բոստանային կուլտուրաները: Բարձր են գնահատում ամենաուղղակի իմաստով և պատրաստ են ամենաթանկ գինը վճարել` դրանք ձեռք բերելու: