Ո´Չ` ԱՅԼԱՍԵՐՄԱՆԸ

Հայտարարություն


 

«Հայազն» միությունը դատապարտում է մայիսի 17-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի` այսպես կոչված «Ընդդեմ հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի միջազգային օրվան» նվիրված հայտարարության բովանդակությունը և դրան պաշտոնական Երևանի միանալը:

Մենք մերժում ենք մարտնչող անբարոյության ագրեսիվ քարոզը, որ բխում է եվրոպական այս դիրքորոշումից և շռայլորեն ֆինանսավորվում է: Նկատենք, որ այդ քարոզչության ընթացքում օգտագործվում են անիմաստ կամ իմաստափոխված հասկացություններ ու բառեզրեր, ինչպիսիք են «սեռական կողմնորոշում», «գենդերային ինքնություն», «սեռական փոքրամասնություն», «երջանկության իրավունք», «ընտրության ազատություն», «մշակութային բազմազանություն», որոնց նպատակն է արդարացնել և քաջալերել անբարոյությունը, խեղաթյուրել մարդկային ինքնությունը, քայքայել ընտանիքը, մարդու մեջ սպանել բնականն ու մարդկայինը:

Մենք դատապարտում ենք բոլոր գործիչներին և կազմակերպություններին, այդ թվում` պետական հաստատություններին, որոնք գավառա-մտորեն, ստորաքարշաբար կամ շահադիտական նկատառումներով սպասարկում են եվրոպական այս քաղաքականությունը Հայաստանում:

Սա միակ մարտահրավերը չէ Հայաստանում, որ ուղղված է մարդու ինքնությանը, ընտանիքին, հանրային բարոյականությանն ու հոգևոր արժեհամակարգին: Դրանց միայն մի մասն է բխում և խրախուսվում Արևմուտքից: Այս և շատ ուրիշ մերժելի երևույթների առկայությունը մեր երկրում պայմանավորված է հատկապես հետպատերազմյան տարիներին ազգային նպատակների չգոյությամբ, հանրային կյանքի նյութապաշտականացմամբ և պետության թողտվությամբ: Դրանք բոլորը դատապարտելի են և միասին արդեն վերածվել են հրատապ լուծման կարոտ ազգային-քաղաքական հիմնախնդրի:

Հայաստանում այսօր միմյանց են բախվում «անհատի իրավունքների և ազատությունների» Արևմուտքում գերիշխող և աշխարհին պարտադրվող տեսությունը և ինքնաճանաչ մարդու ընտանեկան, ազգային և մարդկային բնական պարտականությունները: Այս բախման ելքից է կախված Հայոց ազգի և պետականության ապագան, և մենք վստահ ենք մեր դիմադրական և կենարար ուժին:

«Հայազն» Միություն

22 մայիսի 2012