Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՆ ԱԿՆԱՐԿՈՒՄ
Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանում գործող 21 առևտրային բանկերից վեցի բաժնետոմսերի 100 տոկոսը տնօրինում է մեկ անձ: 14 բանկերում մեկ բաժնետեր տնօրինում է բաժնետոմսերի 50 տոկոսից ավելին: Որոշ ֆինանսական կառույցներ օտարերկրյա բաժնետերեր ունեն, որոնք հիմնականում Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ինչպես նաև որոշ եվրոպական երկրներից են: Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանյան բանկերում փայատերեր են նաև 1647 ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց փայաբաժիններն արդեն անհամեմատ փոքր են:
Կենտրոնական բանկն ի դեպ չի հրապարակել ՀՀ-ում գործող բանկերի հատկապես խոշոր փայատերերի անունները: Բայցև ենթադրվում է, որ այս ոլորտի ամենամեծ սեփականատերը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Ժամանակին ռուսական մամուլը նույնիսկ, կոնկրետ բանկերի անունները թվարկելով, հրապարակեց Քոչարյանների ընտանիքին պատկանող ֆինանսական կառույցների ցանկը: Հաջորդող տարիներին երկրորդ նախագահը ռուսական մամուլի տեղեկությունները ոչ հերքել է, ոչ հաստատել: