Ձմերուկը` քաշով մեկ ոսկի


 

Իրենց բազմաթիվ ինքնատիպությունների հետ մեկտեղ` ճապոնացիները նաև համեղասեր են. շատ են սնվում ու բարձր են գնահատում հատկապես մրգերը, բոստանային կուլտուրաները: Բարձր են գնահատում ամենաուղղակի իմաստով և պատրաստ են ամենաթանկ գինը վճարել` դրանք ձեռք բերելու: Վկան` բերքահավաքին նվիրված այս տարվա առաջին աճուրդը, որն անցյալ շաբաթ անցկացվեց հյուսիսային Յուբարի (Հոկայդոյի) քաղաքում:

Նրբահամ «յուբարի» տեսակի 2 ձմերուկը վաճառվել է 1 միլիոն իենով (մոտավորապես 15 հազար դոլար): Նարնջագույն այս տեսակը հռչակված է իր անուշահոտությամբ: Եթե վճարված գինը բաժանենք զույգ ձմերուկների կշռին, կստացվի, որ 1 կգ-ն արժեցել է քառորդ միլիոն: Ի դեպ, Յուբարի շրջանում այս տարի այդ սորտի ձմերուկ հավաքագրվել է ընդամենը 110 հատ:

Շատ շատերին զարմացնող այս գինը բնավ նորություն չէ ծագող արևի երկրի համար: Ճիշտ հակառակը, առաջին բերքի աճուրդի պարագայում դա անհամեմատ էժան արժեք է: 2008 թ. նույն աճուրդում գրեթե նույն չափի 2 ձմերուկները վաճառվել էին 2,5 միլիոն իենով:

Եվ ընդհանրապես, այս երկրում հաճախ կարելի է արտառոց գներ տեսնել` մրգերին փակցված: Դիցուք` տեղացիներին չի զարմացնում, երբ սուպերմարկետներում 1 հատ խնձորն արժենում է 1000, կամ հրաշալի տեսքով 20 բալի փաթեթը` 8 հազար իեն:

Բայց այստեղ անպատկերացնելիորեն ավելի թանկ է թյուննոս (ՑցվպՓ) ձկան միսը: Այս տարվա ամանորյա աճուրդում 269 կիլոգրամանոց 1 թյուննոսը վաճառվել է 56,5 միլիոն իենով: